Ստելա Պատրիկ Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ստելա Պատրիկ Քեմփբել
բրիտանական անգլերեն՝ Beatrice Stella Tanner
MrsPatrickCampbell-pre1897.jpg
Ծնվել էփետրվարի 9, 1865(1865-02-09)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՔենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 9, 1940(1940-04-09)[2][3][5][6] (75 տարեկանում)
Մահվան վայրՊո
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
IMDbID 0132742
Mrs. Patrick Campbell Վիքիպահեստ


Պատրիկ Ստելա Քեմփբել (անգլ.՝ Stella Patrick Campbell, փետրվարի 9, 1865(1865-02-09)[1][2][3][4][5][6], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 9, 1940(1940-04-09)[2][3][5][6], Պո), անգլիացի դերասանուհի, հայտնի է Վիլյամ Շեքսպիրի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Արթուր Պինարոյի, Մորիս Մետերլինկի, Հենրիկ Իբսենի պիեսների դերակատարումներով և «Խելացի խաբեբա» պիեսի գլխավոր դերակատարումով:

Կենսագրություն և թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոն քաղաքի Կենսինգտոն արվարձանում: Հայրը՝ Ջոն Տեներան, անգլիացի էր, իսկ մայրը՝ Մարիա Լուիջի Ջովաննան, իտալացի էր: Ծնվելիս նրան տվել են Բեատրիս Ստելա Թեներ (անգլ.՝ Beatrice Stella Tanner) անունը: Ավարտել է Գիտհոլյան երաժշտության և թատրոնի դպրոցը: 1884 թվականին նա ամուսնանում է Պատրիկ Քեմբելի հետ, այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխա: Առաջին անգամ բեմի վրա հայտնվել է 1888 թվականին Լիվերպուլում: 1890 թվականին խաղացել է Ադելֆի և լոնդոնյան այլ թատրոններում, հանրությունը նրան հիացմունքով է ընդունում: 1900 թվականին ամուսինը սպանվել է անգլո-բուրական պատերազմում: Ստելան հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ, ամերկյան հանրությունը նույնպես նրան բարեկամորեն է ընդունում: Հետագայում Ստելան շատ անգամ է ելույթներ ունեցել ամերիկյան թատրոնների բեմերում: 1914 թվականին Ստելան ամուսնանում է շոտլանդացի սպա Ջորջ Կոռնուոլիս Ուեսթի (անգլ.՝ George Cornwallis-West) հետ: Բեռնարդ Շոուն անտարբեր չէր դերասանուհու հանդեպ[7] և նրա համար գրել է մի քանի դերեր, այդ թվում և՝ Էլիզայի դերը «Պիգմալիոն» պիեսում[8]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920 - Լուսնային փող/The Money Moon
  • 1930 - Պարողները/The Dancers
  • 1934 - Riptide
  • 1934 - Եվս մեկ գետ/One More River
  • 1934 - Ցանկից դուրս կինը/Outcast Lady
  • 1935 - Ոճիր և պատիժ/Crime and Punishment, ըստ Դոստոևսկու վեպի, ռեժ.՝ Ժոզեֆ ֆոն Շտերնբերգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 FemBio
  7. Bernard Shaw and Mrs. Patrick Campbell: Their Correspondence edited by Alan Dent, 1952, Alfred A Knopf.
  8. Richard Huggett. The Truth About Pygmalion. 1969, Random House, pp. 20-27.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Образцова А. Г. Стелла Патрик Кэмпбелл, М.: Искусство», 1973. 176 с. Серия: Жизнь в искусстве.
  • Margot Peters, Mrs. Pat: The Life of Mrs. Patrick Campbell. 1984, Alfred A. Knopf.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]