Ստեատորեա
| Ենթադաս | աղիքային հիվանդություն, կղանքի և արտաթորանքի ախտանիշ | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն | |
| Բժշկական զննություն | Կոպրոգրամմա | |
Ստեատորեա (կամ ճարպային կղանք), հազվադեպ հանդիպող հիվանդություն, որի ժամանակ կղանքի հետ արտազատվում է օրական ավելի քան 7գ ճարպ։ Ամենից հաճախ ստեատորեայի ախտանիշնները դիտվում են՝ ենթաստամոքսային գեղձի էկզոկրին ակտիվության խանգարումների դեպքում, որը հավասարապես հայնտաբերվում և ախտորոշվում է՝ արական և իգական սեռի մոտ։ Սովորաբար զարգանում է 25-30 տարեկանում, կամ կարող է դրսևորվել մանուկ հասակում, որպես՝ բնածին արատ: Այն իրենից ներկայացնում է որպես առատ, չձևավորված կղանք՝ ճարպային փայլով, կղանքի մեջ չմարսված սննդի մասնիկներ, փորափքանք և ոչ տեղայնացված որովայնային ցավ[1]։ Նման ախտաբանական վիճակը կարող է լինել ճարպային և յուղոտ մթերքի չափից ավելի օգտագործման կամ քրոնիկ պանկրեատիտի հետևանք[2]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեատորեայի զարգացման մեխանիզմը հիմնված է ստամոքսաղիքային տրակտում՝ խոռոչային, առպատային մարսողության և ներծծման ֆունկցիոնալ անհամապատասխանության վրա: Ախտածնության առաջատար գործոնը՝ ստամոքսաղիքային տրակտում, լիպիդային փոխակերպման տարբեր փուլերի խանգարումն է: Ճարպերի առաջնային քայքայման անբավարարությունը, պայմանավորված է՝ մարսողական ֆերմենտների սեկրեցիայի նվազմամբ, որոնց հնարավոր պատճառներից են՝ հիմնական լիպոլիտիկ գործոնների (ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներ, լեղաթթուներ) անբավարարություն, լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ), լեղաքարային հիվանդություն և մալաբսորբցիա։ Այլ պատճառներից են՝ դեղամիջոցներ, որոնք խոչընդոտում են ճարպերի ներծծմանը, կամ սննդակարգում առկա դժվարամարս կամ տրանս–ճարպերը[2]։
Շատ դեպքերում, նման պաթոլոգիա զարգանում է ճարպերի մարսողության վատթարացման կամ դրանց վատ ներծծման հետևանքով, որը դիտվում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտային անբավարարության դեպքում: Հենց այս օրգանն է պատասխանատու մարսողական ֆերմենտների արտադրության համար, որոնք ապահովում են բազմաթիվ սննդանյութերի ճիշտ մշակումը և դրանք պատրաստում հետագա մարսողության գործընթացներին: Հազվադեպ դեպքերում, ստեատորեա զարգանում է հաստ աղիքում՝ կղանքի չափազանց արագ անցման պատճառով, որը կարող է լինել ինչպես սննդակարգի առանձնահատկությունների, այնպես էլ լուծողականների չարաշահման հետևանք[2]։ Բացի այդ, այս ախտանիշը կարող է վկայել բարակ աղիքի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի՝ սուր և քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև լեղաքարային հիվանդության մասին: Ստեատորեայի առաջացման ամենատարածված պատճառներից է՝ քրոնիկ պանկրեատիտ կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքում, որը առաջացնում է այս օրգանի դիսֆունկցիա[1]։
Առնչվող հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անբավարարություն, որը կարող է զարգանալ քրոնիկ պանկրեատիտի, ցիստիկ ֆիբրոզի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով (եթե այն խոչընդոտում է լեղու հոսքին)[3][1]։
- Լեղաքարային հիվանդություն (խոլելիթիազ), առաջնային սկլերոզացնող խոլանգիտ՝ լյարդի և լեղապարկի երկարատև ընթացող հիվանդություն, որը բնութագրվում է լեղուղիների բորբոքմամբ և ֆիբրոզ հյուսվածքի ձևավորմամբ, ինչը խանգարում է լեղապարկից լեղու նորմալ արտահոսքին, լյարդի հիվանդություններ, խոլեցիստէկտոմիայից հետո հետվիրահատական բարդություններ[1]։
- Ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, որոնք առաջացնում են բարակ աղիներում ներծծման խանգարում, այդ թվում՝ ցելիակիա, բակտերիալ գերաճի համախտանիշ, արևադարձային սփրու, լամբլիոզ, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ, կարճ աղիքի համախտանիշ, աղիների բորբոքային հիվանդություն[1][4]։
- Այլ պատճառներից են՝ օրլիստատ (ճարպակալման դեմ դեղամիջոց), օկտրեոտիդի ացետատի կամ լանրեոտիդի կողմնակի ազդեցություններ, որոնք օգտագործվում են ակրոմեգալիայի կամ այլ նեյրոէնդոկրին ուռուցքների բուժման համար: Այս հիվանդությունը կարող է նաև հայտնաբերվել՝ Գրեյվսի հիվանդության (աուտոիմուն հիպերթիրեոզ) դեպքում[5][1]։
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրլիստատ (հայտնի է նաև «Քսենիկալ» ապրանքանիշի անվան ներքո) դեղամիջոց, որը արգելակում է լիպազա (ճարպերի հիդրոլիզն առաջացնող ֆերմենտ) ֆեմենտի ակտիվությունը: Լիպազան արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, համարվում է պանկրեատիկ հյութի կարևորագույն ֆերմետներից, որի միջոցով իրականացվում է ճարպերի ճեղքումը մարսողության ընթացքում: Նորմայում լիպազան պանկրեատիկ հյութի հետ անցնում է տասներկումատնյա աղիք, որտեղ նպաստում է նորմալ մարսողությանը: Քանի որ, թերի մարսված ճարպաթթուները դժվար են ներծծվում բարակ աղիներում, արդյունքում զարգացող կալորիականության դեֆիցիտը կարող է դրական ազդեցություն ունենալ քաշի կարգավորման վրա[6][7][8]։ Անկախ ստեատորեայի պատճառաբանությունից, հիվանդներին անհրաժեշտ է սննդակարգի շտկում՝ հաճախակի կոտորակային սնունդ, սննդային շատակերության կանխում (հատկապես կեսօրին), օրական սպառվող կենդանական և ջերմային մշակված ճարպերի քանակի սահմանափակում։ Խորհուրդ է տրվում լիովին հրաժարվել վնասակար սովորություններից, մասնավորպես՝ ծխելուց և ալկոհոլային խմիչքներից[6][8]։
Սննդակարգում ընդեղենի չարաշահում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշակի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սննդակարգում ընկուզեղենի չարաշահումը բարձրացնում է կղանքում ճարպի քանակը՝ կարագի կամ ալյուրի համեմատ, քանի որ այն զգալիորեն ավելի դժվար է ներծծվում[9][10]։
Կենդանական և բուսական ճարպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես պարզվել է, առօրյա կյանքում ժոժոբայի յուղի կիրառումը, առաջացնում է ստեատորեա և փորլուծություն, քանի որ այն դժվարամարս է[11]։ Ճառագայթալողակ ձկների (օր․՝մոխրագույն սկումբրիա) և յուղաձկների օգտագործումը երբեմն ստեատորեայի առաջացման պատճառ է դառնում, որը նաև կոչվում է՝ գեմպիլոտոքսիկոզ կամ կերիոռեա։[12]։
Տրանս ճարպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանս ճարպերի հաճախակի կիրառումը բավականին վնասակար է, ինչի հետևանքով՝ 2018 թվականին, ԱՄՆ–ի «Սննդի և դեղերի վարչություն»–ը (FDA) արգելեց դրանց ավելացումը սննդի մեջ։ Այնուամենայնիվ, տեղացիներին, և առավել ևս՝ օտարերկրյա քաղաքացիներին, խստորեն խորհուրդ է տրվում վերանայել իրենց սննդակարգը և հրաժարվել հետևյալ սննդատեսակներից՝ պատրաստի խմորեղեն և թխվածքաբլիթ, արագ սնունդ՝ ներառյալ տապակած կարտոֆիլի ֆրի, տապակած հավ և ծովամթերք, ինչպես նաև մարգարին և բուսական յուղեր[7][13]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեատորեայի ախտորոշումը կատարվում է գաստրոէնտերոլոգի կողմից և որևէ դժվարություն չի ներկայացնում, ինչը բացատրվում է կղանքի բնորոշ տեսքով՝ հատկապես եթե այն ծավալուն է, և ունի բնորոշ տհաճ հոտ[1]։ Ախտորոշման փուլը իրենից ներկայացնում է լաբորատոր և գործիքային հետազոտությունների համալիր՝ հիվանդի մոտ ախտաբանական վիճակի պատճառները հայտնաբերելու համար[14]։ Առավել տեղեկատվական ախտորոշման մեթոդներից են՝ կղանքի կենսանմուշի կոպրոլոգիական հետազոտություն, հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտություն կամ կոլոնոսկոպիա, որովայնի ՈՒՁՀ, սեկրետին-պանկրեոզիմինային հետազոտություն։ Արյան ընդհանուր անալիզը կարող է ցույց տալ աննշան լեյկոցիտոզ և ԷՆԱ-ի բարձրացում: Քրոնիկ ստեատորեայի դեպքում, արյան կենսաքիմիական անալիզի մեջ նկատվում է՝ հիմնային էլեկտրոլիտների (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ) մակարդակի նվազում[14][15]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության պատճառագիտությունից: Քանի որ, հիվանդների մեծ մասի մոտ այս պաթոլոգիան կապված է ենթաստամոքսային գեղձի կամ ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիոնալ անբավարարության հետ, ապա իրականացվում է սեկրեցիայի ուղղակի և անուղղակի խթանում, ինչպես նաև փոխարինող թերապիա: Եթե ստեատորեայի ժամանակ չի նկարագրվում՝ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ ախտահարում, ապա բուժման մեթոդը կարող է ներառել՝ հակաբակտերիալ կամ հակամակաբուծային դեղամիջոցներ, հակալուծային միջոցներ, պրե- և պրոբիոտիկներ: Տրոֆոլոգիական խանգարումները շտկելու համար նշանակվում են՝ K, A, D, E, B12, B9 վիտամիններ, վիտամին-հանքային համալիրներ և ամինաթթուների խառնուրդներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Adam S Cheifetz; Alphonso Brown; Michael Curry; Alan C Moss (2011 թ․ մարտի 10). Oxford American Handbook of Gastroenterology and Hepatology. Oxford University Press. էջ 234. ISBN 978-0-19-983012-1.
- 1 2 3 4 Azer SA, Sankararaman S (2021 թ․ հունվար). Steatorrhea. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 31082099. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Lindkvist B (2013). «Diagnosis and treatment of pancreatic exocrine insufficiency». World J. Gastroenterol. (Review). 19 (42): 7258–66. doi:10.3748/wjg.v19.i42.7258. PMC 3831207. PMID 24259956.
- ↑ Moutzouri, Elisavet; Elisaf, Moses; Liberopoulos, N. Evangelos (2011). «Hypocholesterolemia». Current Vascular Pharmacology. 9 (2): 200–12. doi:10.2174/157016111794519354. PMID 20626336.
- ↑ Dogliotti, L; Tampellini, M; Stivanello, M; Gorzegno, G; Fabiani, L (2001). «The clinical management of neuroendocrine tumors with long-acting repeatable (LAR) octreotide: comparison with standard subcutaneous octreotide therapy». Annals of Oncology. 12 (Suppl 2): S105–9. doi:10.1093/annonc/12.suppl_2.s105. PMID 11762334.
- 1 2 Squires, Sally (2006 թ․ հունվարի 24). «Weighing a Pill For Weight Loss». Washington Post. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին. «While the Food and Drug Administration (FDA) still must approve the switch, the agency often follows the advice of its experts. If it does, Orlistat (xenical) -- currently sold only by prescription -- could be available over-the-counter (OTC) later this year. But it's important to know that the weight loss that's typical for users of the drug -- 5 to 10 percent of total weight -- will be less than many dieters expect. And many consumers may be put off by the drug's significant gastrointestinal side effects, including flatulence, diarrhea, and anal leakage.»
- 1 2 «Frito-Lay Study: Olestra Causes "Anal Oil Leakage"». Center for Science in the Public Interest. 1997 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 7-ին. «The Frito-Lay report states: "The anal oil leakage symptoms were observed in this study (3 to 9% incidence range above background), as well as other changes in elimination. ... Underwear spotting was statistically significant in one of two low-level consumer groups at a 5% incidence above background." Despite those problems, the authors of the report concluded that olestra-containing snacks "should have a high potential for acceptance in the marketplace."»
- 1 2 «The Word Is 'Leakage'. Accidents may happen with a new OTC diet drug». Newsweek. 2007 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «GlaxoSmithKline has a tip for people who decide to try Alli, the over-the-counter weight-loss drug it is launching with a multimillion-dollar advertising blitz—keep an extra pair of pants handy. That's because Alli, a lower-dose version of the prescription drug Xenical, could (cue the late-night talk-show hosts) make you soil your pants. But while Alli's most troublesome side effect, anal leakage, is sure to be good for a few laughs, millions of people who are desperate to take off weight may still decide the threat of an accident is worth it.»
- ↑ Traoret, C J; Lokko, P; Cruz, A C R F; Oliveira, C G; Costa, N M B; Bressan, J; Alfenas, R C G; Mattes, R D (2007). «Peanut digestion and energy balance». International Journal of Obesity. 32 (2): 322–8. doi:10.1038/sj.ijo.0803735. PMID 17912269.
- ↑ Hollis, James; Mattes, Richard (2007). «Effect of chronic consumption of almonds on body weight in healthy humans». British Journal of Nutrition. 98 (3): 651–6. doi:10.1017/S0007114507734608. PMID 17445351.
- ↑ Place, A. R. (1992). «Comparative aspects of lipid digestion and absorption: Physiological correlates of wax ester digestion». The American Journal of Physiology. 263 (3 Pt 2): R464–71. doi:10.1152/ajpregu.1992.263.3.R464. PMID 1415629.
- ↑ Bad Bug Book - Foodborne Pathogenic Microorganisms and Natural Toxins Handbook: Gempylotoxin, FDA
- ↑ «Reported medical side-effects of Olestra according to Procter and Gamble studies». Center for Science in the Public Interest. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «Olestra sometimes causes underwear staining associated with "anal leakage." Olestra sometimes causes underwear staining. That phenomenon may be caused most commonly by greasy, hard-to-wipe-off fecal matter, but occasionally also from anal leakage (leakage of liquid olestra through the anal sphincter).»
- 1 2 Lindkvist, B (2013 թ․ նոյեմբերի 14). «Diagnosis and treatment of pancreatic exocrine insufficiency». World Journal of Gastroenterology. 19 (42): 7258–66. doi:10.3748/wjg.v19.i42.7258. PMC 3831207. PMID 24259956.
- ↑ Rubio-Tapia, A; Hill, ID; Kelly, CP; Calderwood, AH; Murray, JA; American College of, Gastroenterology. (2013 թ․ մայիս). «ACG clinical guidelines: diagnosis and management of celiac disease». The American Journal of Gastroenterology. 108 (5): 656–76, quiz 677. doi:10.1038/ajg.2013.79. PMC 3706994. PMID 23609613.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
| Դասակարգում |
|---|
- Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
- Աղիքային հիվանդություններ
- Աուտոիմուն հիվանդություններ
- Բորբոքային հիվանդություններ
- Հիվանդություններ ըստ օրգան համակարգերի
- Հիվանդություններ և խանգարումներ ըստ համակարգի
- Ճարպակալում
- Մարսողական համակարգի հիվանդություններ
- Նյութափոխանակության խանգարումներ
- Ստամոքսի հիվանդություններ
- Հազվադեպ հանդիպող հիվանդություններ