Ստարտափ աքսելերատոր
Ստարտափ աքսելերատորները (Startup accelerators), որոնք հայտնի են նաև որպես սերման աքսելերատորներ (seed accelerators), ստարտափ արագացուցիչներ կամ սերման արագացուցիչներ, սահմանված տևողությամբ խմբային ծրագրեր են, որոնք ներառում են մենթորություն և կրթական բաղադրիչներ և (երբեմն) ավարտվում են հրապարակային փիչով (pitch) կամ ցուցադրության օրով (demo day)։[1] Ի տարբերություն ավանդական բիզնես ինկուբատորների, որոնք հաճախ ֆինանսավորվում են պետության կողմից, սովորաբար բաժնեմաս չեն վերցնում և հազվադեպ են ֆինանսավորում տրամադրում, աքսելերատորները կարող են լինել թե՛ մասնավոր, թե՛ պետական ֆինանսավորմամբ և ընդգրկում են տարբեր ոլորտներ։[2] Ի տարբերություն բիզնես ինկուբատորների, ստարտափ աքսելերատորների մասնակցության հայտը կարող է ներկայացնել ցանկացածը, սակայն ընտրությունը շատ մրցակցային է։[3] Գոյություն ունեն նաև հատուկ տեսակի աքսելերատորներ՝ կորպորատիվ աքսելերատորներ, որոնք սովորաբար ավելի մեծ կորպորացիաների դուստր ձեռնարկություններ են կամ ծրագրեր, և գործում են որպես ստարտափ աքսելերատորներ։[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cohen, Susan (2013). «What Do Accelerators Do? Insights from Incubators and Angels». Innovations. 8 (3–4): 19–25. doi:10.1162/inov_a_00184.
- ↑ Bone, Jonathan; Allen, Olivia; Haley, Christopher (2017). Business Incubators and Accelerators: the National Picture (PDF) (Report). UK Dept of Business, Energy and Industrial Strategy.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «accelerating-studies» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Crichton, Danny (2014 թ․ օգոստոսի 25). «Corporate Accelerators Are An Oxymoron». Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստարտափ աքսելերատոր կատեգորիայում։ |