Ստավրոս Նիարքոսի անվան մշակույթի կենտրոն
![]() | |
![]() | |
![]() |
Ստավրոս Նիարքոսի անվան մշակույթի կենտրոն (հուն․՝ Κέντρο Πολιτισμού Ίδρυμα Σταύρος Νιάρχος), մշակութային համալիր Հունաստանում, տեղակայաված է Կալիտեայի Սինգրու հրապարակում, Հարավային Աթենքում, Ատտիկայում։ Համալիրի մեջ ներառվում են Ազգային գրադարանի և Ազգային օպերայի շենքերը։ Շենքի ճարտարապետը Ռենցո Պիանոն է։ Շենքը կառուցվել է Ստավրոս Նիարքոսի ֆոնդի աջակցությամբ։ Շինարարության արժեքը 566 միլիոն եվրո է, շենքը բացվել է 2016 թվականին և փոխանցվել է Հունաստանի իշխանություններին 2017 թվականին։
Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստավրոս Նիարքոսի ֆոնդի կողմից մեծ բարեգործություն անելու գաղափարը ծնվել է 1998 թվականին։ Ի սկզբանե ֆոնդը նպատակ ուներ առանձին բարեգործություններ անել Ազգային գրադարանին ու Ազգային օպերային, սակայն 2006 թվականին որոշում է ընդունվում կառուցել մեկ համալիր երկու կազմակերպությունների համար։ Հունաստանի կառավարության հետ բանակցություններից հետո ընտրվում է շինարարության վայրը։ 2008 թվականին իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն հրավիրվում է որպես ճարտարապետ[1], աշխատանքներն սկսվել են 2012 թվականին։
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենցո Պիանոն կանխատեսում էր, որ շենքը պետք է հողից դուրս գա, ինչպես մի կտոր արմատ։ Դրա համար կառուցվում է արհեստական բլուր, իսկ գրադարանի ու օպերային թատրոնի տանիքն ուղղակի դուրս էին գալիս դրա միջից` թեքություն պահելով։ Գրադարանը գտնվում է օպերայի թատրոնից ներքև, վերջինս բլուրի վերևի մասում է։ Տանիքը ծածկված է հողանյութով[2]։ Ըստ Պիանոյի նախագծի, օպերայի շենքի վերևի մասում պետք է ամպի տեսքով ծածկ լիներ, որը կհենվեր մետաղյա բարակ սյուների վրա[3]։ Համալիրի կազմի մեջ է մտնում 1400 տեղանոց հանդիսասրահը և 400 տեղանոց պարասրահը։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի նոյեմբերի 15-16-ը Աթենքում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով մշակույթի կենտրոնում հանդես է եկել ելույթով[4][5].
- 2017 թվականի ապրիլին կենտրոնում ցուցադրվել է Ջուզեպե Վերդիի «Մակբեթ» օպերան, իսկ օպերային շրջանի պաշտոնական բացումը հայտարարվել է 2017 թվականի հոկտեմբերին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В Афинах открыт центр Фонда Ставроса Ниархоса»։ Euronews։ 2015-06-26։ Վերցված է 2018-01-24
- ↑ «Κέντρου Πολιτισμού — Iδρυμα Στ. Νιάρχος: κατασκευή με τεχνολογία αιχμής» (հունարեն)։ Καθημερινή։ 2013-10-17։ Վերցված է 2018-01-24
- ↑ Ike Ijeh (2013-11-07)։ «Stavros Niarchos Foundation Cultural Centre roof, Athens» (անգլերեն)։ www.building.co.uk։ Վերցված է 2018-01-24
- ↑ Josh Lederman (2016-11-16)։ «Obama urges nations not to give in to isolationist impulses» (անգլերեն)։ KWWL։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է 2018-01-24։ «President Barack Obama and Greek President Prokopis Pavlopoulos, right, greet guest as they make their way to their seats to begin a State Dinner at the Presidential Mansion»
- ↑ Renee Maltezou (2016-11-16)։ «Obama says confident U.S. will continue commitment to NATO» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2018-01-24
- ↑ Плахов, Андрей Степанович (2017-03-15)։ «Мираж обретает плоть»։ Коммерсантъ, № 43 (6037)։ Վերցված է 2018-01-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Leonidas Kourmadas (2014-02-07)։ «Athens building its modern-day Acropolis» (անգլերեն)։ GBTIMES։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-25-ին։ Վերցված է 2018-01-24
- Γιώργος Λάλιος (2014-06-10)։ «Στο μεγαλύτερο έργο της Αθήνας» (հունարեն)։ Катимерини։ Վերցված է 2018-01-24
|