Ստավրոս Դիմաս
Ստավրոս Դիմաս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Վարվակիյոսի դպրոց և Աթենքի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և տնտեսագետ |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1941[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Christos Dimas? |
Ստավրոս Դիմաս (հուն․՝ Σταύρος Δήμας, ապրիլի 30, 1941[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, Բարոզուի առաջին հանձնաժողովի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եվրահանձնակատար 2004-2009 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստավրոս Դիմասը ծնվել է 1941 թվականին Աթենքում, թեև նրա ընտանիքը արմատներով Քենիայից է (Կորինթոս)։ Աթենքի համալսարանում սովորել է իրավունք և տնտեսություն։ Մագիստրոսի աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում։ 1969 թվականին սկսել է աշխատել որպես իրավաբան Ուոլ Սթրիթում, սակայն արդեն հաջորդ տարի աշխատանքի է անցել է Համաշխարհային բանկում։
1975 թվականին նա վերադարձել է Հունաստան, որպեսզի զբաղեցնի արդյունաբերական զարգացման Հունական բանկի կառավարչի տեղակալի պաշտոնը[2]։ 1977 թվականին նա ակտիվ մասնակցություն է ունեցել հունական քաղաքականության մեջ՝ որպես Նոր ժողովրդավարություն պահպանողական քաղաքական կուսակցության անդամ[3]։ Այդ ժամանակից ի վեր ընտրվել է Հունաստանի խորհրդարանի անդամ տասն անգամ անընդմեջ։ Ի սկզբանե նա ներգրավված է եղել ԵՄ-ին Հունաստանի անդամակցության բանակցությունների մեջ։
2014 թվականին եղել է իշխող կուսակցությունների նախագահի թեկնածու, սակայն չի ստացել խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Stavros C. Dimas - Curriculum Vitae»։ European Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 7 Νοεμβρίου 2011
- ↑ «Κοινοβουλευτική Θητεία Βουλευτών Από Τη Μεταπολίτευση Ως Σήμερα - Δήμας Κωνσταντίνου Σταύρος»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|