Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետություն
Ставропольская Советская Республика
հունվարի 1 - հուլիսի 7, 1918  
Socialist red flag.svg

Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետություն (ռուս.՝ Ставропольская Советская Республика), անվանում, որը տրվել էր Ստավրոպոլի նահանգին, այնտեղ խորհրդային ռեժիմի հաստատումից հետո, հոչակվել է 1918 թվականի հունվարի 1-ին Նահանգային ժողովի կողմից։ Մտել է ՌԽՖՍՀ կազմի մեջ։

Ժողկոմխորհը կենսագործում էր Խորհրդային իշխանության առաջին դեկրետները։ Սակայն ապրիլի 28-ին էսէռները Ստավրոպոլում ստեղծեցին «Ռազմահեղափոխական կոմիտե» և ձերբակալեցին ԺԿԽ նախագահ բոլշևիկ Ա․ Պոնոմարյովին և ուրիշների։

էսէռների ելույթը ճնշվեց, ձերբակալվածներն ազատվեցին։ Խորհուրդների նահանգային արտակարգ համագումարը (1918 թվականի մայիսի 9-14) ԺԿխ-ի իրավասությունները հանձնեց նորընտիր նահանգային գործկոմի նախագահությանը, որի անդամների մեծ մասը բոլշևիկներ էին։

Հս․ Կովկասի խորհրդների I համագումարի (1918 թվականի հուլիսի 5-7) որոշումով Ստավրոպոլի խորհրդային հանրապետություն մտավ Հյուսիս-Կովկասյան խորհրդական Հանրապետության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png