Ստասիս Շիմկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստասիս Շիմկուս
Ծնվել էհունվարի 23, 1887(1887-01-23)[1]
Motiškiai, Kovensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  Լիտվա
Մահացել էհոկտեմբերի 15, 1943(1943-10-15)[1][2] (56 տարեկան)
Կաունաս, Լիտվա
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, համալսարանի դասախոս, խմբավար և երաժշտության ուսուցիչ
 Stasys Šimkus Վիքիպահեստում

Ստասիս Ստասիո Շիմկուս (լիտ.՝ Stasys Šimkus, հունվարի 23, 1887(1887-01-23)[1], Motiškiai, Kovensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1943(1943-10-15)[1][2], Կաունաս, Լիտվա), լիտվացի կոմպոզիտոր, դիրիժոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստասիս Շիմկուսը ծնվել է 1887 թվականի փետրվարի 4-ին Մոտիշկյայում (Ռուսական կայսրություն)։ 1908 թվականին ավարտել է Վարշավայի երաժշտական ինստիտուտի երգեհոնի, 1914 թվականին՝ Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանները (դասատուներ՝ Անատոլի Լյադով, Մաքսիմիլիան Շտեյնբերգ , Յազեպ Վիտոլ, Յուոզաս Նաույալիս)։ Կատարելագործվել է Լայպցիգի կոնսերվատորիայում (1921-1922 թվականներ)՝ սովորելով Պոլ Գրեների և Զիգֆրիդ Կարգ Էլերտի մոտ։ Լինելով ազգային ռոմանտիզմի ներկայացուցիչ՝ Ստասիս Շիմկուսը կազմակերպել է լիտվական երգչախմբեր Սանկտ Պետերբուրգում, որտեղ սովորել է, Միացյալ Նահանգներում, որտեղ ապրել է որոշ ժամանակ, ինչպես նաև Լիտվայում (ամենահայտնին եղել է «Դայնա» խումբը, 1916)։ 1923 թվականին Կլայպեդայում հիմնել է երաժշտական դպրոց (1924 թվականից՝ երաժշտական ուսումնարան), որի տնօրենն է եղել մինչև 1930 թվականը։ Այն մեծ դեր է խաղացել Լիտվայում երաժշտական կրթություն տարածելու գործում (նրա աշակերտներից է եղել Յոնաս Շվյադասը)։ Հետագայում այն վերածվել է կոնսերվատորիայի (ներկայում կրում է Ստասիս Շիմկուսի անունը), որտեղ 1931-1937 թվականներին Ստասիս Շիմկուսը եղել է պրոֆեսոր։ 1930-1933 թվականներին եղել է Կաունասի օպերային թատրոնի դիրիժոր։ 1934 թվականին ազգային բանահյուսության հավաքման և ժողովրդականացման նպատակով կազմակերպել է Լիտվական ժողովրդական երգերի հավաքման հանձնաժողով։

Ստասիս Շիմկուսը մահացել է 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Կաունասում, որտեղ էլ թաղվել է Պյատրաշյունայի գերեզմանատանը։

Ստասիս Շիմկուսի որդին՝ Ալգիս Շիմկուսը (լիտ.՝ Algis Šimkus, 1917—?), նույնպես կյանքը կապել է երաժշտության հետ՝ դառնալով դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1987
Լիտվայի փոստային նամականիշ, 2012
  • Կլայպեդայում 1967 թվականին Ստասիս Շիմկուսի հիմնադրած երաժշտական դպրոցը կոչվել է նրա անունով։ 1993 թվականին այն վերակազմավորվել է Ստասիս Շիմկուսի անվան կոնսերվատորիայի (լիտ.՝ Klaipėdos Stasio Šimkaus konservatorija)[3]։
  • 1958 թվականին սահմանվել է Ստասիս Շիմկուսի անվան ամենամյա մրցանակ (Stasio Šimkaus vardo premija), որը շնորհվում է ինքնագործ կոլեկտիվներին։
  • 1970 թվականին Կաունասում գտնվող այն տանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը 1927-1943 թվականներին, տեղադրվել է հուշատախտակ լիտվերեն և ռուսերեն գրություններով։ 1979 թվականից այդ տանը գործում է նրա հիշատակին նվիրված կոմպոզիցիա։
  • 1976 թվականից ամեն երկու տարին մեկ անցկացվում է երգչախմբերի Ստասիս Շիմկուսի անվան միջազգային մրցույթ։
  • 1987 թվականին Կաունասի երաժշտական թատրոնի մոտակա այգում տեղադրվել է կոմպոզիտորի կիսանդրին (քանդակագործ՝ Մինդաուգաս Շնիպաս, ճարտարապետ՝ Յոնաս Յուցայտիս)[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 – «Հրաժեշտ հայրենիքին» կանտատ
  • 1930 – «Նեման» / Nemunas սիմֆոնիկ պոեմ
  • 1934 – «Ողջույն, Հայրենիք»
  • 1941 – «Գյուղը կալվածքի մոտ» / Kaimas prie dvaro օպերա

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stasys Šimkus. Straipsniai, dokumentai, laiškai, amžininkų, atsiminiamai. — Vilnius, 1967.
  • Stasys Šimkus. Albumas. — Vilnius, 1988.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://imslp.org/wiki/Category:%C5%A0imkus%2C_Stasys
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Istorija». Klaipėdos Stasio Šimkaus konservatorija (լիտվերեն). Klaipėdos Stasio Šimkaus konservatorija. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Šimkus Stasys». Žymūs Kauno žmonės. Atminimo įamžinimas (լիտվերեն). Kauno apskrities viešoji biblioteka. 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 638 — ISBN 5-85270-033-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստասիս Շիմկուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 498