Ստաշիցի պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստաշիցի պալատ Pałac Staszica | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Քաղաք | Վարշավա |
Նախագծի հեղինակ | Անտոնիո Կորացցի (1820), Վլադիմիր Պոկրովսկի (1890), Մարիան Լյալևիչ (1924), Պյոտր Բեգանսկի (1946-51) |
Հիմնադիր | Ստանիսլավ Ստաշիչ |
Շինարարության սկիզբ | 1820 |
Շինարարության վերջ | 1823 |
![]() | |
![]() | |
Ստաշիցի պալատ (լեհ.՝ Pałac Staszica), պալատ Վարշավայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1820-23 թվականներին Ստանիսլավ Ստաշիցի պատվերով։ Շենքը կառուցվել է դասական ոճով, ճարտարապետ Անտոնիո Կորացցիի նախագծով։ Շենքը հանձնվել է Վարշավայի գիտության ընկերներ միավորմանը, որը առաջին գիտական կազմակերպությունն էր Վարշավայում։
1830 թվականին շենքի դիմաց բացվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձանը (քանդակագործ՝ Բերտել Տորվալդսեն)։
1830 թվականի լեհական ապստամբությունից հետո գիտությունների ընկերների միավորումը փակվում է, իսկ շենքում տեղավորվում է վիճակագրական պետական վարչությունը։
1857-62 թվականներին շենքը հանձնվում է Վարշավայի վիրաբուժական ակադեմիային։

19-րդ դարի վերջին շենքում տեղավորվում է 1-ին արական գիմնազիան (ռուսական)։ 1890 թվականին սենատոր Ալեքսանդր Ապուխտինի առաջակում է շենքը վերակառուցել հին ռուսական ոճով, ինչն իրագործվում է ճարտարապետ Վլադիմիր Պոկրովսկու նախագծով։ Շենքում կառուցվել է Սուրբ Տատյանա տնային մատուռը։
1924-26 թվականներին շենքը Մարիան Լյալևիչի նախագծով վերակառուցվում է նոր դասական ոճով։ Ռազմական տարիներին շենքը զբաղեցրել են մի քանի գիտական կազմակերպություններ՝ Վարշավայի գիտական ընկերությունը, Մյանովսկու անվան դրամարկղը, Օդերևութաբանության պետական ինստիտուտը, Վարշավայի հնագիտության թանգարանը։
Պալատը վնասվել է 1939 թվականի Վարշավայի պաշարման ժամանակ և ավերվել է 1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ։
1941-51 թվականներին պալատը վերականգնվել է Պյոտր Բեգանսկու նախագծով։ Պալատն այժմ պատկանում է Լեհաստանի գիտությունների ակադեմիային։