Jump to content

Ստանիսլավ Պոպլավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Պոպլավսկի
լեհ.՝ Stanisław Popławski
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1902(1902-04-22)[1]
ԾննդավայրVendychany, Mogilyovsky Uyezd (Podolian Governorate), Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 10, 1973(1973-08-10)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունլեհեր
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններmember of the Sejm of the Polish People's Republic?
ԿուսակցությունԽՄԿԿ և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խաչ «նշանակալի ավանդի համար» «Պատվո լեգեոն» շքանշանի գլխավոր հրամանատար Պատվո լեգիոնի շքանշանակիր
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան II աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Ռազմական սխրագործության շքանշանի կոմանդորի խաչ Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Ծառայության ոսկե խաչ «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ Հաղթանակի և Ազատության մեդալ «Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ Silesian Uprising Cross Silver Medal "Armed Forces in the Service of the Homeland" Bronze Medal "Armed Forces in the Service of the Homeland" «Մոնղոլական Ժողովրդական Հեղափոխության 50 տարի» մեդալ Jubilee Medal "30 years of the Victory in Khalkhin-Gol" Order of Bravery Medal for fighting for Berlin Wound Decoration «Զենքի եղբայրություն» մեդալ Պարտիզանական աստղի շքանշան Czechoslovak Military Order for Freedom և «Մոնղոլական Ժողովրդական Բանակի 50-ամյակ» մեդալ
 Stanislav Poplavsky Վիքիպահեստում

Ստանիսլավ Պոպլավսկի (ռուս.՝ Станисла́в Гиля́рович Попла́вский, լեհ.՝ Stanisław Popławski. ապրիլի 22, 1902(1902-04-22)[1], Vendychany, Mogilyovsky Uyezd (Podolian Governorate), Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1973(1973-08-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և լեհ զորահրամանատար, ԽՍՀՄ բանակի գեներալ (1955), Լեհաստանի բանակի գեներալ (1955): Խորհրդային Միության հերոս (1945 թ. մայիսի 29):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավը ծնվել է 1902 թվականի ապրիլի 9-ին (նոր տոմարով՝ 22-ին) Ռուսական կայսրության Պոդոլսկի նահանգի Մոգիլևի շրջանի Վենդիչանի գյուղում, լեհ բատրակ գյուղացու բազմազավակ (8 երեխա) ընտանիքում։ Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Կիևի նահանգի Լիպովեցի շրջան։ Տղան ստիպված է եղել վաղ աշխատել. բատրակություն է արել և դպրոց հաճախելու հնարավորություն չի ունեցել, ուստի մինչև 18 տարեկանը լրիվ անգրագետ է եղել: Սկզբնական կրթությունն ստացել է միայն քաղաքացիական պատերազմից հետո՝ ժողդպրոցում։

1923 թվականի մայիսին զորակոչվել է Կարմիր բանակ[2]։ Ծառայել է Ուկրաինական զինվորական շրջանի 130-րդ տարածքային հրաձգային գնդում որպես շարքային կարմիրբանակային։ 1924 թվականի հոկտեմբերից ծառայել է 295-րդ հրաձգային գնդում՝ որպես գնդի դպրոցի կուրսանտ, վաշտի ավագ։ 1927 թվականին իր իսկ խնդրանքով ուղարկվել է սովորելու զինվորական վարժարանում։ 1928 թվականին անդամագրվել է Համամիութենական կոմունիստական ​​կուսակցությանը (բոլշևիկների

1930 թվականին Ս.Պոպլավսկին ավարտել է Խարկովի Համաուկրաինական Կենտգործկոմի անվան կարմիր հրամանատարների զինվորական դպրոցը (ուկրաիներեն՝ Шко́ла черво́ных старши́н)։ 1930 թվականի ապրիլից ղեկավարել է Ուկրաինական զինվորական օկրուգի 46-րդ հրաձգային դիվիզիայի 137-րդ հրաձգային գնդի դասակներից մեկը։ 1931 թվականի նոյեմբերից եղել է ուսումնական դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի օգնական, իսկ 1933-1935 թվականներին՝ Խարկովի կարմիր հրամանատարների զինվորական դպրոցի վաշտի հրամանատար։

1935 թվականի մայիսից մինչև 1938 թվականը սովորել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո աշխատել է այդ նույն ակադեմիայում՝ որպես մարտավարության գծով հրահանգիչ: 1939 թվականի փետրվարին Պոպլավսկին կեղծ մեղադրանքներով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Տուլայի շրջանի «Կուլտուրա» խոզաբուծական պետական ​​ֆերմայի տնօրեն։ Ըստ այլ աղբյուրների՝ 1938 թվականի հունիսից մինչև 1939 թվականի հունվարը նա գտնվել է պահեստազորում, բայց ազատ վարձու աշխատողի կարգավիճակով աշխատել է ակադեմիայի ընդհանուր մարտավարության ամբիոնում որպես ասիստենտ, իսկ 1939 թվականի հունվարից, վերականգնվելով Կարմիր բանակում, ծառայել է որպես կրտսեր դասախոս այդ, ինչպես նաև օտար լեզուների ամբիոնում[3]: 1940 թվականի հուլիսին Պոպլավսկին նշանակվել է Բելառուսի հատուկ զինվորական օկրուգի 162-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Պոպլավսկին առաջին իսկ օրերից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Հրաձգային դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետի պաշտոնով մարտնչել է Արևմտյան ռազմաճակատում: 1941 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ղեկավարել է վերոնշյալ դիվիզիայի 720-րդ հրաձգային գունդը։ Մասնակցել է Բելոստոկ-Մինսկի և Սմոլենսկի մարտերին։ Մոսկվայի ճակատամարտի սկզբնական փուլում՝ Վյազմայի պաշտպանական գործողության ժամանակ, նա և իր գունդը շրջապատման մեջ են ընկել, սակայն մի քանի օր անց՝ հոկտեմբերի 6-ին, մարտեր մղելով ճեղքել է շրջապատման օղակը և դուրս բերել իր գունդն ու 19-րդ բանակի մի քանի այլ ստորաբաժանումներ։ 1941 թվականի ամառ-աշուն ժամանակաշրջանում մղած մարտերում աչքի ընկնելու համար Պոպլավսկին պարգևատրվել է իր առաջին՝ Կարմիր դրոշի շքանշանով։

Դժվարագույն իրադրությունում աչքի ընկած մայոր Պոպլավսկին անմիջապես նշանակվել է 363-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, դիվիզիա, որն շտապ կարգով ձևավորվել էր Ուրալի զինվորական շրջանում և որն արդեն դեկտեմբերին մարտերի մեջ մտավ որպես Կալինինի ռազմաճակատի 30-րդ բանակի մաս: Մասնակցել է Կլին-Սոլնեչնոգորսկ հարձակողական գործողությանը։ 1942 թվականի հունվարից Պոպլավսկին նշանակվել է 185-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Կալինինյան ռազմաճակատի 29-րդ բանակի կազմում դիվիզիան մասնակցել է Ռժև-Վյազմայի գործողությանը, գրոհելիս շատ է առաջ անցել և ընկել շրջապատման մեջ։ Մեկ ամիս հրամանատարն ու իր ստորաբաժանումները գտնվել են ամբողջական շրջապատման պայմաններում՝ մնալով միայն օդից մատակարարումների հույսին, սակայն նրան հաջողվել է տեղանքի պայմանները հմտորեն օգտագործելով կազմակերպել ակտիվ պաշտպանություն, կանխել դիվիզիայի պարտությունը և 1942 թվականի փետրվարի վերջին հաջողությամբ ճեղքել շրջապատման օղակն ու միանալ բանակի հիմնական ուժերին։

1942 թվականի մայիսից Կալինինյան ռազմաճակատի 39-րդ բանակի 256-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր։ Հունիսի 16-ից հունիսի 29-ը եղել է այդ բանակի թիկունքի պետը, այնուհետև նշանակվել Կալինինյան և Արևմտյան ճակատներում գործող 220-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1943 թվականի մարտին Ռժև-Վյազմայի հարձակողական գործողության ժամանակ դիվիզիան մարտեր մղելով անցել է ավելի քան 170 կիլոմետր, հընթացս հաղթահարել 6 գետ՝ թույլ չտալով գերմանական զորքերին հենակետներ ստեղծել ու ամրանալ որևէ դիրքում:

1943 թվականի հունիսից մինչև 1944 թվականի սեպտեմբերը Պոպլավսկին ղեկավարել է 5-րդ բանակի 45-րդ հրաձգային կորպուսը, որը մարտեր է մղել Արևմտյան, 1-ին բելոռուսական և 3-րդ բելառուսական ճակատներում։ Կորպուսը նրա հրամանատարությամբ մասնակցել է Սմոլենսկի և Բելառուսի հարձակողական գործողություններին։

1944 թվականի սեպտեմբերին գեներալ-մայորի կոչում ստացած Ստանիսլավ Պոպլավսկին ուղարկվել է 1-ին Բելառուսական ռազմաճակատի զորքերի կազմում գործող Վոյսկո Պոլսկոյե, որի 2-րդ բանակի հրամանատարն է եղել 1944 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 19-ը, իսկ հետո՝ մինչև 1945 թվականի սեպտեմբերի 10-ը ղեկավարել է 1-ին բանակը։ Լեհական այդ բանակները նրա հրամանատարությամբ մասնակցել են Վիսլա-Օդրայի, Արևելյան Պոմերանյան և Բեռլինյան գործողություններին։ Նա ցուցադրել է բարձր կազմակերպչական հմտություններ ռազմական գործողությունների պլանավորման և զորքերի ղեկավարման գործում: Չորս անգամ վիրավորվել է: Գեներալ Ս.Գ.Պոպլավսկին 15 անգամ հիշատակվել է Գերագույն գլխավոր հրամանատար Ի.Վ.Ստալինի հրամանագրերում։ Օդեր գետի ափերին հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու և Բեռլինի համար մղվող մարտերում զորքերի հմուտ հրամանատարության համար գեներալ-լեյտենանտ Պոպլավսկուն 1945 թվականի մայիսի 29-ին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում[2]։

Հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Ստանիսլավ Պոպլավսկին մնաց ծառայելու լեհական բանակում։ Սկզբում ղեկավարում էր լեհական զորախումբը օկուպացված Գերմանիայում։ 1945 թվականի սեպտեմբերին նշանակվեց Սիլեզիայի զինվորական շրջանի զորքերի հրամանատար, 1947 թվականի նոյեմբերի 22-ին՝ Լեհաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, 1949 թվականի ապրիլին՝ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ (նախարարը Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին էր), 1947 թվականի մարտի 22-ին՝ Լեհաստանի զինված ուժերի մարտական պատրաստության տեսուչ և Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար։ 1947 - 1956 թվականներին եղել է Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի, 1949 - 1956 թվականներին՝ Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Ըստ լեհ հեղինակների՝ 1956 թվականի հունիսին նա ղեկավարել է բանակը Պոզնանյան հունիս անվանումով հայտնի սոցիալական բողոքների ճնշման ժամանակ[4][5][6][7], լինելով Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության փոխնախարարը[8]՝ անձամբ եկել է Պոզնան[6]։ Բողոքի ցույցերի ճնշման ժամանակ զոհվել է 53-ից 80 մարդ[9][10][11]։ Այդ իսկ պատճառով Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտը Ստանիսլավ Պոպլավսկուն ներառել է ապակոմունիզացիայի գործընթացում[8]։

1956 թվականի դեկտեմբերին Ս.Գ.Պոպլավսկին վերադարձել է ԽՍՀՄ, նշանակվել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի 1-ին տեղակալ, 1958 թվականի ապրիլին՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբի ռազմական տեսուչ-խորհրդատու։

Նա մահացել է 1973 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում: Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ստանիսլավ Պոպլավսկին հուշագրական մի քանի գրքի հեղինակ է.

  • Поплавский С. Г. Товарищи в борьбе. — М.: Воениздат, 1963. — 262 с.[12][13].
  • Поплавский С. Г. Боевые действия народного Войска Польского. 1943-1945 гг. / Под ред. и с предисл. Героя Советского Союза ген. армии С. Г. Поплавского. — Москва: Воениздат, 1961. — 360 с.
  • Поплавский С. Г. От Варшавы до Берлина (воспоминания командующего 1-й армией Войска Польского). // Военно-исторический журнал. — 1959. — № 9. — С. 54—69.
  • Stanisław Popławski. Wybrane operacje i walki ludowego Wojska Polskiego. — Warszawa, Wyd. Mon, 1957.

Ս. Գ. Պոպլավսկին պարգևատրվել է մի շարք երկրների 40-ից ավելի շքանշաններով ու մեդալներով.
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խորհրդային:

Լեհաստան Լեհական:

  • Լեհաստանի վերածննդի շքանշան՝ I, II և III աստիճանների (3.01.1945)
  • երկու «Աշխատանքի դրոշ» I աստիճանի շքանշան (19.02.1968)
  • «Զինվորական արիության համար» I աստիճանի շքանշան (Լեհաստան, Ռուսաստան)|«Զինվորական արիության համար» II աստիճանի շքանշան (11.05.1945)
  • «Գրյունվալդի խաչ» II աստիճանի շքանշան (29.03.1945)
  • երկու ոսկե Վաստակի խաչ
  • Սիլեզյան ապստամբության խաչ
  • Լեհաստանի մեդալներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկյան:

  • «Ակնառու վաստակի համար» խաչ (23.06.1943)
  • «Պատվո լեգեոնի» շքանշան՝ գլխավոր հրամանատարի աստիճան

Չեխոսլովակիա Չեխական:

  • Սպիտակ առյուծի շքանշան, «Հանուն հաղթանակի», I աստիճանի աստղ
  • «Հանուն ազատության» շքանշան, I աստիճան

Հարավսլավիա Հարավսլավական:

  • Պարտիզանական աստղի շքանշան, I աստիճան
  • «Արիության համար» շքանշան

Флаг Монголии Մոնղոլական:

  • «Խալխինգյոլյան հաղթանակի 30-ամյակ» մեդալ (1969)
  • «Մոնղոլական ժողովրդական բանակի 50-ամյակ» մեդալ (15.03.1971)
  • «Մոնղոլական ժողովրդական հեղափոխության 50-ամյակ» մեդալ (16.12.1971)

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ
Լեհաստան
  • դիվիզիայի գեներալ (3.12.1944)
  • զորատեսակի գեներալ / генерал брони (11.05.1945)
  • բանակի գեներալ (12.08.1955)
  • Ստանիսլավ Պոպլավսկու անունը շնորհվել է Լեհաստանի առևտրային նավատորմի նավերից մեկին:
  • Ս. Գ. Պոպլավսկու հիշատակին նվիրված հուշատախտակ է փակցվել Խարկովում (Ուկրաինա):
  • Վենդիչանի ավանում (Ուկրաինա) կանգնեցվել է Ստանիսլավ Պոպլավսկու հուշարձանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000013521&find_code=SYS&local_base=ARS10
  2. 1 2 Объекты военные — Радиокомпас / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М.: Военное изд-во М-ва обороны СССР, 1978. — С. 451—452. — (Советская военная энциклопедия: в 8 т. ; 1976—1980, т. 6).
  3. Коллектив авторов. Великая Отечественная: Комдивы. Военный биографический словарь. Командиры стрелковых, горнострелковых дивизий, крымских, полярных, петрозаводских дивизий, дивизий ребольского направления, истребительных дивизий. (Пивоваров – Яцун). — М.: Кучково поле, 2014. — Т. 5. — С. 69—71. — 1500 экз. — ISBN 978-5-9950-0457-8.
  4. Edmund Makowski Poznański czerwiec 1956: pierwszy bunt społeczeństwa w PRL. — Poznań: Wydawn. Poznańskie, 2001. — С. 139. — 395 с. ISBN 978-83-7177-077-7
  5. «Walki i pacyfikacja | Poznański Czerwiec '56 | Poznan.pl». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  6. 1 2 Юлия Кузнецова (2021 թ․ հուլիսի 1). «Познань за хлеб и свободу». В Кризис.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  7. «Historical Significance | Soviet Military Cemetery in Warsaw, Poland» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  8. 1 2 Instytut Pamięci Narodowej. «ul. Popławskiego Stanisława». Instytut Pamięci Narodowej (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  9. «Poznan Workers' Riots | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  10. Polskie miesiące. «Historia». Polskie miesiące (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  11. «Poznański Czerwiec - Muzeum Historii Polski». muzhp.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  12. Оригинальное название: «За землю предков» («Na ziemi przodków».
  13. Книга несколько раз переиздавалась на русском (1974) и польском языках («Towarzysze frontowych dróg»), издавалась на немецком (գերմ.՝ «Kampfgefährten»), английском (անգլ.՝ «Comrades of the front roads» и «Comrades of the struggle» ) языках.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Объекты военные — Радиокомпас / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М.: Военное изд-во М-ва обороны СССР, 1978. — 678 с. — (Советская военная энциклопедия: в 8 т. ; 1976—1980, т. 6).
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Коллектив авторов. Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь / Под общей ред. М. Г. Вожакина. — М.; Жуковский: Кучково поле, 2005. — С. 181—183. — ISBN 5-86090-113-5.
  • Коллектив авторов. Великая Отечественная: Комдивы. Военный биографический словарь. Командиры стрелковых, горнострелковых дивизий, крымских, полярных, петрозаводских дивизий, дивизий ребольского направления, истребительных дивизий. (Пивоваров – Яцун). — М.: Кучково поле, 2014. — Т. 5. — С. 69—71. — 1500 экз. — ISBN 978-5-9950-0457-8.
  • Гареев М. А. Полководцы победы и их военное наследие: очерки о военном искусстве полководцев, завершивших Великую Отечественную войну. — М.: ИНСАН, 2004. — 476 с.; ISBN 5-85840-325-5. — С.471-477.
  • Искусство побеждать: полководцы Второй Мировой войны. — М.: «Пашков дом», 2005. — 175 с. — (К 60-летию Победы в Великой Отечественной войне); ISBN 5-7510-0318-7.
  • Малашенко Е. И. Командующие фронтами и армиями в годы Великой Отечественной войны, 1941-1945. — Москва: Вече, 2015. — 285 с.; ISBN 978-5-4444-2828-3. — С.182-184.
  • Хетагуров Г. И. Генерал армии С. Г. Поплавский // Военно-исторический журнал. — 1972. — № 4.
  • Norman D. God’s Playground. — New York: Columbia University Press, 1982. — ISBN 0-231-05353-3, ISBN 0-231-05351-7.
  • Henryk Kosk, Generalicja polska, tom II, Oficyna Wydawnicza „Ajaks”, Pruszków 2001. — ISBN 83-87103-81-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Պոպլավսկի» հոդվածին։