Ստանիսլավ Յանևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Յանևսկի
Ծննդյան թիվ՝մայիսի 16, 1985(1985-05-16) (38 տարեկան)
Ծննդավայր՝Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն՝ Բուլղարիա
Մասնագիտություն՝կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1648506
stanislav-ianevski.com

Ստանիսլավ Յանևսկի (անգլ.՝ Stanislav Ianevski, բուլղար․՝ Станислав Яневски, մայիսի 16, 1985(1985-05-16), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Վիկտոր Քրամի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Յանևսկին ծնվել է Բուլղարիայում, 5 տարի ապրել է Անգլիայում, ինչպես նաև Իսրայելում[1][2][3]։ Անգլիայում հաճախել է «Mill Hill» դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին նա մտադրություն չի ունեցել զբաղվել դերասանությամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ստանիսլավի կարիերան սկսվել է, երբ նրան նկատել է Ֆիոնա Վեյրը՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմի դերասանների ասիստենտը։ Ֆիլմում նա մարմնավորել է Վիկտոր Քրամի դերը։ Նա կարողացել է շրջանցել 600 մրցակիցների, որոնք այդ դերի համար անցնում էին քասթինգ, իսկ 2007 թվականին մարմնավորել է Միրոսլավայի դերը «Հոսթել 2» սարսափ ֆիլմում։

2010 թվականին շարունակել է Վիկտոր Քրամի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» ֆիլմում, սակայն հետագայում նրա մասնակցությամբ կադրերը մոնտաժով հեռացվել են ֆիլմից[4]։

2011 թվականին նկարահանվել է «Դիմադրություն» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Հարրի Փոթերը և Կրակի գավաթը Harry Potter and the Goblet of Fire Վիկտոր Քրամ
2007 Հոսթել 2 Hostel: Part II Միրոսլավ
2010 Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Վիկտոր Քրամ
2011 Դիմադրություն Resistance Բերնարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stanislav Ianevski: Proud to be Bulgarian
  2. «The New Blood From Goblet of Fire - Coming Soon.net». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  3. Stanislav Ianevski in Sugar Magazine - SnitchSeeker.com
  4. «Deathly Hallows Updates: Krum Returns, Doge is Cast and More». The Leaky Cauldron. 2009 թ․ հուլիսի 19. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Յանևսկի» հոդվածին։