Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ
Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ լեհ.՝ Stanisław Ignacy Witkiewicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1939[3][5][6][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Velyki Ozera, Ուկրաինա |
Գրական անուն | Witkacy և Stanisław Ignacy Witkacy[7] |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, գրող, լուսանկարիչ, նկարիչ և բանաստեղծ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Գրական ուղղություններ | էքսպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Q9351396? |
Պարգևներ | Ակադեմիական ոսկե դափնի |
![]() | |
Կայք | witkacy.eu |
Stanisław Ignacy Witkiewicz (1885-1939) Վիքիպահեստում |
Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ (լեհ.՝ Stanisław Ignacy Witkiewicz, փետրվարի 24, 1885[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 18, 1939[3][5][6][…], Velyki Ozera, Ուկրաինա), լեհ գրող, նկարիչ, փիլիսոփա:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վարշավայում: Ստանիսլավ Վիտկևիչը նկարիչ, գրող, գեղարվեստի քննադատ Ստանիսլավ Վիտկևիչի (1851-1915) որդին է: Տնային կրթություն է ստացել հայրական կալվածքում` Զակոպանեում, մեծացել նկարիչների, գրողների, դերասանների միջավայրում: Մանկուց բարեկամացել է Կարոլ Շիմանովսկու և Բրոնիսլավ Մալինովսկու հետ, վերջինիս ընկերակցել է Օվկիանիա կատարած նրա հետազոտական վերջին արշավախմբին (1914): Հակառակ հոր կամքի` ուսանել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայում` ընկերակցելով Յուզեֆ Մեհովերին և Յան Ստանիսլավսկուն[9]: Ռուսական կայսերական բանակի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգում[10]: Արհավիրքներով լի այս տարիները վճռորոշ դեր են ունեցել նրա ստեղծագործության սյուժեի, գրական կյանքի վրա:
1925 թվականին վերցրել է Վիտկացի (Witkacy) կեղծանունը, վերանայել ու վերաարժևորել ինչպես գրականության, այնպես էլ նկարչության մեջ թողած իր ավանդը: 1930-ական թվականներին սկսել է փորձել թմրանյութեր, մասնավորապես կիրառել է մեքսիկական պեյոտլ: Վերջին մեկուկես տասնամյակը եղել է Վիտկևիչի ստեղծագործական վերելքի շրջանը: Բրունո Շուլցի և Վիտոլդ Գոմբռովիչի հետ Վիտացկին մեծ ազդեցություն է թողել Լեհաստանի` երկու պատերազմների միջև ընկած քսանամյակի գրականության զարգացման վրա:
Գերմանիայի և ԽՍՀՄ-ի զորքերի` Լեհաստան մտնելուց հետո Վիտկևիչը 1939 թվականի սեպտեմբերի 18-ին ինքնասպան է եղել[11]:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտկևիչի գեղարվեստական ստեղծագործությունը դժվար է դասակարգել, սակայն այն առավել մոտ է իմպրեսիոնիզմին, հաճախ այն համարում են նաև սյուրռեալիստական: Նրա գրականությունը մոտ է Ֆրանց Կաֆկայի գրական ոգուն, սակայն առանց բացահայտ հոռետեսության: Վիտկևիչին կարելի է համարել աբսուրդի թատրոնի նախահայրը: Նրա ստեղծագործությունն առանձնանում է ոչ միայն տարօրինակությամբ ու ճկունությամբ, այլև նոր իրականությունը, գիտության ու տեխնիկայի նոր մոտեցումները, մարդու վրա թողած նրանց ազդեցությունը պատկերելու ձգտումով:
Ժառանգություն և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանիսլավ Վիտկևիչի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, նրա գրքերը լույս են տեսել Եվրոպայում և ԱՄՆ-ում, վեպերն էկրանավորվել են: Նա խոր ազդեցություն է թողել լեհ թատերական ռեժիսոր Տադեուշ Կանտորի գեղագիտության ու ստեղծագործական մտածելակերպի վրա, ով բազմիցս բեմադրել է Վիտկևիչի դրամաները: 1865 թվականից Զակոպանեում գործում է Ստանիսլավ Վիտկևիչի անվան թատրոն, որն իրականացնում է նրա` «մաքուր ձևի» դրույթը (ռեժիսոր` Անդժեյ Ձյուկ): Վիտկևիչի բարոյա-գեղագիտական որոնումների մասին է Ֆելիքս Գուատարիի էսսեն, որն ընդգրկվել է նրա «Շիզովերլուծության քարտեզագրքում» գրքի մեջ (1989):
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Stanislaw Ignacy Witkiewicz
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118807706 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jn19981002415
- ↑ https://www.moma.org/artists/7915
- ↑ «Stanisław Ignacy Witkiewicz (Witkacy)»։ Culture.pl (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22
- ↑ 1885-1939. Witkiewicz, Stanisław Ignacy, (1992)։ The Witkiewicz reader։ Gerould, Daniel C. (Daniel Charles), 1928-2012.։ Evanston, Ill.: Northwestern University Press։ ISBN 0810109808։ OCLC 26014071
- ↑ Donald Pirie, John Bates, Elwira Grossman։ «Stanislaw Ignacy Witkiewicz»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 8, 2009-ին։ Վերցված է ապրիլի 16, 2009
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Милош Чеслав Станислав Игнаций Виткевич: современный писатель?// Милош Ч. Личные обязательства: Избранные эссе о литературе, религии и морали. М.: Дом интеллектуальной книги, 1999, с.277-291
- Базилевский А. Виткевич: повесть о вечном безвременье. М., 2000
- Хорев В. Станислав Игнацы Виткевич на русском языке// Иностранная литература, 2007, № 10 ([1])
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեհական փիլիսոփայության կայքում (англ.)
- Հոդված Culture.pl կայքում
- Գեղանկարչություն, նկարներ, լուսանկարներ
- Գեղանկարչությունը
- Գեղանկարչությունն ու գրաֆիկան
- IMDB կայքում
- Ստանիսլավ Վիտկևիչ և Բրունո Շուլց (рус.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ կատեգորիայում։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1939 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ նկարիչներ
- Լեհ գրողներ
- Լեհ դրամատուրգներ
- Ինքնասպան գրողներ
- Ինքնասպաններ
- Լեհ փիլիսոփաներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Լեհ բանաստեղծներ