Ստանիսլավ Բոգդանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Բոգդանովիչ
Stanislav Bogdanovich 2014.jpg
Պետություն(ներ)Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 4, 1993(1993-02-04)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինա
Մահվան ամսաթիվմարտի 5, 2020(2020-03-05)[1] (27 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
Կոչումմիջազգային վարպետ և գրոսմայստեր
365chessStanislav_Bogdanovich
Chesstempo համար25070
ICCF համար25070
Commons-logo.svg Stanislav Bogdanovich Վիքիպահեստում

Ստանիսլավ Էդվարդովիչ Բոգդանովիչ (ուկրաիներեն՝ Станіслав Едуардович Богданович, փետրվարի 4, 1993(1993-02-04), Օդեսա, Ուկրաինա - մարտի 5, 2020(2020-03-05)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականին Օդեսա քաղաքում, ավարտել է «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանը։

Արդյունքների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 12 տարեկանների պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր
  • Ուկրաինայի մինչև 18 տարեկանների պատանեկան առաջնության չեմպիոն
  • Օդեսայի չեմպիոն (2010)
  • Արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն
Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2010 Դոնեցկ Վենիամին Ամիտանի անվան հուշամրցաշար գրոսմայստերի 1-ին նորմ
2013 Կիև Ուկրաինայի առաջնություն (2013) 3 3 5 11-ից 5½ գրոսմայստերի 2-րդ նորմ
2014 Լվով Ուկրաինայի առաջնություն (2014)

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[2]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 5-ի երեկոյան Մոսկվայի արևմտյան մասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ստանիսլավ Բոգդանովիչի և իր ընկերուհու, նույնպես շախմատիստ՝ 18-ամյա ուկրաինուհի Ալեկսանդրա Վերնիգորայի դիերը[3]։ Ըստ նախնական հետազոտության նրանց վրա բռնության հետքեր չեն եղել, և մահվան պատճառը հանդիսացել է շնչահեղձությունը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://chess-news.ru/node/26837
  2. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  3. «Young chess players 'killed by laughing gas'»։ BBC News (en-GB)։ 2020-03-06։ Վերցված է 2020-03-06 
  4. Говорова Алиса (2020-03-06)։ «На телах умерших в Москве украинских шахматистов нашли следы уколов»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-06 
  5. «В Москве погибли украинские шахматисты»։ REFORM.by (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]