Ստանիսլավա Ստաշա Զայովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավա Ստաշա Զայովիչ
Դիմանկար
Ծնվել է1953
ԾննդավայրՆիկշիչ, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Չեռնոգորիա
ԿրթությունԲելգրադի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և ոչ գեղարվեստական գրող
 Staša Zajović Վիքիպահեստում

Ստանիսլավա Ստաշա Զայովիչ (Stanislava Staša Zajović, 1953, Նիկշիչ, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), անդրազգային ֆեմինիստ և խաղաղության ակտիվիստ։ Սերբիայի Բելգրադ քաղաքում Սևազգեստ կանանց շարժման համահիմնադիր ու համակարգող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բելգրադի համալսարանի իսպաներեն և իտալերեն լեզուների ֆակուլտետը և 1980-ականներին Բելգրադում միացել ֆեմինիստական շարժմանը[1]։ Ներգրավված է ֆեմինիստական տարբեր շարժումներում, կազմակերպում է փողոցային ակցիաներ, աշխատում խնդիրներ ունեցող փախստականների, կանանց հետ և այլն[2]։ Նախաձեռնել է կանանց մի քանի շարժումներ, այդ թվում՝ Women’s Peace Network,The International Network of Women’s Solidarity against War/International Women in Black Network, Network of Conscientious Objectors and Anti militarism in Serbia, The Coalition for a Secular State և այլն։ Կազմակերպել է բազմաթիվ կրթական միջոցառումներ, որոնք միտված են կանանց իրավունքների, կանանց խաղաղ քաղաքականության, ազգամիջյան և միջմշակութային համերաշխության, կանանց և իշխանության, կանանց և հակառազմականության վրա։ Զայովիչը կարևոր դեր է խաղացել աշխարհում սևազգեստ կանանց ցանցի ընդլայնման գործում։ Իր «Mujeres en pie de paz» գրքում Կարմեն Մագալոնը պատմում է, որ 1993 թվականին Զայովիչի այցը Իսպանիա, նրա գաղափարներն ու նվիրվածությունը ազդել են այդ երկրում «Սևազգեստ կանանց» խմբի ստեղծման վրա[3]։

Ստաշա Զայովիչը կանանց և քաղաքականության, վերարտադրողականության իրավունքների, պատերազմի, ազգայնականության և միլիտարիզմի, կանանց դիմադրության, պատերազմի և հակառազմականության վերաբերյալ բազմաթիվ ակնարկների, հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են տեղական, տարածաշրջանային և միջազգային լրատվականներում, ամսագրերում ու հրապարակումներում։

Ստաշա Զայովիչը 2018 թվականին «Մեկ օրենք բոլորի համար» դափնեկիրների շարքում

2017 թվականին Ստաշա Զայովիչը միացել է խորվաթների, սերբերի, բոսնիացիների և չեռնոգորցիների ընդհանուր լեզվի մասին հռչակագրի ստորագրմանը[4]։

Ստաշա Զայովիչը մասնակցել է Վուկովարում (Խորվաթիա) պատերազմի զոհերի հիշատակի Սևազգեստ կանանց միջոցառումներին[5] և ելույթ ունեցել Բոսնիայում պատերազմի մեկնարկի տարեդարձը նշող բողոքի ցույցի ժամանակ[6]՝ ընդգծելով այդ իրադարձությունների, զոհերի տեսանելիության պակասը և ռազմական հանցագործությունների մշակումը։

Ստանիսլավա Ստաշա Զայովիչն առաջադրվել է և շահել մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Հազարամյակի խաղաղության մրցանակի[7], արժանացել է Տուտինի պատվավոր քաղաքացի, Գրանադայի պատվավոր քաղաքացի կոչումներին և այլն։ 2005 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի «1000 կանայք» արշավի շրջանակներում առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչպես նաև 2005 և 2007 թվականներին «Դանաս» թերթի կողմից առաջադրվել է Newspaper Person of the Year անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Welle (www.dw.com), Deutsche. «Staša Zajović: Otrovom nacionalizma se sprječava pobuna | DW | 07.10.2019». DW.COM (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  2. Rivas, Rosa (1993 թ․ ապրիլի 26). «"Las Mujeres de Negro ejercemos la desesperación activa"». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  3. Carmen Magallón: Mujeres en pie de paz, Madrid, Siglo XXI, 2006.
  4. Signatories of the Declaration on the Common Language, official website, retrieved on 2018-08-16.
  5. «Staša Zajović iz Žena u crnom: U Srbiji dominantno nacionalističko javno mnijenje». tportal.hr. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  6. «Belgrade: 26th anniversary of start of war in Bosnia marked». N1 (բոսնիերեն). 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  7. «STASA ZAJOVIĆ». RWLSEE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավա Ստաշա Զայովիչ» հոդվածին։