Jump to content

Ստամոքսադիտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաստրոսկոպիա կամ ստամոքսադիտում (հին հունարեն՝ γαστήρ - "ստամոքս" և σκοπέω - "հետևում եմ, նայում եմ"), այլ անվանումը Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ԷԳԴՍ - էդոսկոպիկ հետազոտության տարատեսակներից մեկը՝ կերակրափողի պատերի վիզուալ զննում, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի զննում, հատուկ գործիքի՝ գաստրոսկոպի օգնությամբ, մուտք դեպի ստամոքս բերանի և կերակրափողի միջոցով։

Գաստրոսկոպն իրենից ներկայացնում է ճկուն խողովակ, որի ներսում գտնվում է թելքաօպտիկական համակարգը։

2010 թվականի հունիսի 2-ին ՌԴ-ի առողջապահության նախարարության հրամանով և № 415 որոշմամբ սահմանված է, որ գաստրոէնտերոլոգիական բաժանմունքը կամ բժշկական կազմակերպությունը, պետք է ունենա բժիշկ-գաստրոէնտերոլոգի սենյակի, պետք է հագեցած լինի երկու գաստրոսկոպով, բիոպսիայի համար հավաքածույով[1]։

Գաստրոսկոպ

Ստամոքսի լորձաթաղանթի նման կերպ ուսումնասիրումը, ինչպես նաև գաստրոսկոպիան հիմնադրել է Ադոլֆ Կուսմաուլը (գերմ.՝ Adolf Kussmaul)։ Նա առաջինը օգտագործեց այս մեթոդը, պրակտիկ նպատակներով։

Ավելի ուշ, գիտնական Ռ. Շինդլերի շնորհիվ, թարմացված օպտիկական համակարգով գաստրոսկոպը սկսվեց օգտագործվել բժշկության մեջ։

Որոշ ժամանակ հետո գաստրոսկոպը բարելավվեց, և արդեն 1957 թվականին մասնագետները օգտագործեցին մի գաստրոսկոպ, որը հագեցած էր վերահսկվող թեքությամբ, ինչը հնարավորություն է տալիս հետազոտել ուսումնասիրվող տարածքը շրջանաձև պանորամային տեսքով։

Անցյալ դարի կեսերին Բազիլ Հիրշովիչը ստեղծեց նոր տեսակի գաստրոսկոպ` ֆիբրոգաստրոսկոպ, որն օգնում է պատկերն ուսումնասիրել ապակյա մանրաթելերի փաթեթների միջոցով, դրանց հաստությունը մարդու մազի չափ է։ 1961 թվականից ի վեր, երբ ճապոնական ֆիրմաների կողմից ստացված թելքաօպտիկական արտադրության լիցենզիան ձեռք է բերվել ֆիբրոէնդոսկոպների առաջին արտադրական նմուշները`«Olympus», «Pentax», «Fujinon»: Մինչ այժմ դրանք առավել տարածված են Ռուսաստանի տարածքում և ԱՊՀ երկրներում։ Այս դարի մեթոդը վիդեոէնդոսկոպիան է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրոսկոպը օգտագործվում է կերակրափողի լորձաթաղաթի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի մանրամասն ուսումնասիրության համար, ինչպես նաև կասկածվող ուռուցքի հաստատման կամ ներքին արնահոսությունը բացահայտելու համար, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցը դիտելու, գաստրիտը, դուոդենիտը, կամ էզոֆադիտը հայտնաբերելու համար։ Գաստրոսկոպիան համարվում է նաև լրացուցիչ հետազոտություն, այլ հիվանդությունները պարզելու համար (ալերգիա, նևրոզ

Գաստրոսկոպիայի արդյունքների վերծանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից էնդոսկոպներում գաստրոսկոպի ֆոտո կամ տեսախցիկի մանրամասն, հստակ պատկերը փոխանցվում է հեռուստատեսային էկրանին (կամ գրանցված է համակարգչում), ապա կարող է տպագրվել տպիչով։

Գաստրոսկոպիայի նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գաստրոսկոպիան կատարվում է ըստ որոշակի ցուցումների, ցուցված բժշկի կողմից
  • Բժիշկ-էնդոսկոպիստը պետք է տեղյակ լինի հետազոտված հիվանդի հիվանդությունների մասին (օրինակ շաքարային դիաբետ) և նաև դեղերից ալերգիայի մասին։
  • Գաստրոսկոպիա կատարվում է խիստ դատարկ ստամոքսի վրա, սննդի ընդունումը ամբողջությամբ բացառվում է մանիպուլյացիայից 8-10 ժամ առաջ։
  • Գաստրոսկոպիա իրականացվում է պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում, որոնք ունեն գաստրոսկոպիայի համար հատուկ նախատեսված սենյակ։
  • Մինչև գաստրոսկոպիան, հիվանդը կարող է անցնել նախավիրահատական դեղորայքային պատրաստություն (որը արվում է սեդատիվ դեղանյութի ներարկմամբ), ինչպես նաև տեղային անզգայացնողների օգնությամբ լեզվի հիմքի շրջանում աերոզոլի օգնությամբ։

Գաստրոսկոպիայի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերակրափողի ախտահարում
  • Գաստրոսկոպիա անցկացնում են վերապատրաստված բժիշկ-էնդոսկոպիստները, որոնք արդեն մասնագիտացել են գաստրոսկոպիայի մեջ
  • Կոկորդի տհաճ զգացողությունները նվազեցնելու համար հիվանդը բժշկի թույլտվությամբ կարող է օգտագործել Լիդոկային (LIDOCAINE) ցողաշիթ (spray): Որոշ հիվանդանոցներում օգտագործվում է ներերակային անզգայացում։
  • Հիվանդին խնդրում են ատամներով սեղմել խողովակը, որի միջով անցնում է էնդոսկոպի խողովակը, հետո խնդրում են փափկացնել կոկորդը, որի ընթացքում բժիշկը գաստրոսկոպը մտցնում է կերակրափող։ Հետազոտությունների ընթացքում առաջացած տհաճ զգացողություններից ազատվելու համար առաջարկում են խորը և հանգիստ շնչել։
  • Սարքի միջոցով կոկորդ է անցնում օդ, որի նպատակն է ուղղել աղեստամոքսային ուղին։
  • Բժիշկը զննում է կերակրափողի, տամոքսի և տասներկումատնյա աղիքի վերին շերտերը։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացվում են ֆոտո կամ վիդեո նկարահանում և պատկերների տեսագրում։
  • Ըստ ցուցումների կարող է իրականացվել բիոպսիա կամ pH-ի որոշում տրանսէնդոսկոպիայով։
  • Ըստ ցուցումների անցկացնում են բուժիչ մանիպուլյացիա. արնահոսության կանգնեցում, պոլիպների հեռացում, դեղորայքային միջոցների ներմուծում։
  • Այնուհետև գաստրոսկոպը դուրս է հանվում կերակրափողից։ Որպես կանոն, պարզ հետազոտության ժամանակ գաստրոսկոպը օրգանիզմից դուրս է հանվում 1,5-2 րոպեի ընթացքում։

Հնարավոր բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, շնորհիվ կատարյալ սարքավորումների, հնարավոր բարդությունների առաջացման վարկանիշը ցածր է։ Ընդ որում, պետք է ընդգծել, որ բարդությունները կապված չեն ստամոքսաղիքային ուղու հետ։ Հաճախ դրանք սրտանոթային կամ շնչառական համակարգերի բարդությունններ են[2]։

Ռիսկի գործոններ և ռիսկի խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռոնի Քերին Ռաբինի (անգլ.՝ Roni Caryn Rabin)` հիվանդների մոտ մեկ տոկոսը էնդոսկոպիայից հետո ստամքոսաղիքային ուղու վերին և ստորին հատվածներում ունենում են լուրջ բարդություններ, ինչը նրանց ստիպում է դիմել շտապ օգնության բաժամունք[3]։

Հնարավոր բարդություններից են փերֆորացիան (օրգանի պատերի ծակում), որը պահանջում է վիրահատական միջամտություն, և անահոսությունը, որը տեղի է ունենում օրգանի պատի վնասման կամ մանիպուլացիայի հետևանքով (բիոպսիա, պոլիպէկտոմիա)։ Հայտնի են դեպքեր, երբ գաստրոսկոպիայից հետո երեխաների մոտ առաջացել է հոգեկան խանգարումներ։

Գաստրոսկոպիայի հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդների մոտ առաջացած կոկորդի տհաճ զգացողություններրը սովորաբար անցնում են 24-48 ժամվա ընթացքում։

  • Ֆիմբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա(ՖԷԳԴՍ) - ստամոքսի և տասներկումատնայ աղիքի լորձաթաղանթի զննում, ֆիբրոմանրաթելային գաստրոսկոպի օգնությամբ։
  • Վիդեոէզոֆագոգադտրոդուոդենոսկոպիա (ՎԷԳԴՍ) - կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի զննում, վիդեոգաստրոկոպի օգնությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բազմատեսակ ներքին հիվանդությունների ուղեցույց, տ. 4, Մ., 1965, էջ 36-39։
  • Մեծ Բժշկական Հանրագիտարան։
  • Սոկոլովը, Լ. Կ. Ատլաս․ էնդոսկոպիայի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի մասին, Մ., 1975։
  • Կլինիկական էնդոսկոպիայի ուղեցույց, խմբ. Սավալևա Վ. Ս., Բուիանովա Վ. Մ., Լուկոմսկային Դ. Ի., Մ., 1985։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Приказ Минздравсоцразвития России от 02.06.2010 г. № 425н «Об утверждении Порядка оказания медицинской помощи населению при заболеваниях гастроэнтерологического профиля».
  2. Б.Блок Гастроскопия. — МЕДпресс-информ, 2007. — 216 с.
  3. Roni Caryn Rabin Screening: Side Effects From Endoscopic Procedures. New York Times, 25 октября 2010.(անգլ.). Перевод: 1% эндоскопий имеют осложнения.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամոքսադիտում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 102