Ստալյովա Վոլյա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Ստալյովա Վոլյա | |||||
| |||||
| 50°35′0″N 22°3′0″E / 50.58333°N 22.05000°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Stalowa Wola County? | ||||
| Հիմնադրված է | 1938 թ. | ||||
| Մակերես | 83 կմ² | ||||
| Բնակչություն | 57 620 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
| Պաշտոնական կայք | stalowawola.pl | ||||
|
| |||||

Ստալյովա Վոլյա (լեհ.՝ Stalowa Wola), քաղաք Լեհաստանում, մտնում է Կարպատյան վոյեվոդության կազմի մեջ, Ստալևովոլսկի գոտի։ Ունի քաղաքի կարգավիճակ։ Հրապարակը զբաղեցնում է 82,52 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 65 182 մարդ (2011 թվականի տվյալով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալյովա Վոլյան քաղաքի կարգավիճակ է ստացել 1945 թվականի ապրիլի 1–ին[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալյովա Վոլյա քաղաքում գործում է 2 կինոթատրոն՝ «Բալլադ» և «Վերեսկ» անվանումներով։ Քաղաքում կա 3 գրադարան՝ քաղաքային հանրային, մանկավարժական և համալսարանական։ Քաղաքը ունի Մշակույթի տուն և Արվեստի ստեղծագործությունների պատկերասրահ[2]։

Սպորտ և ակտիվ հանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալյովա Վոլյան ունի սպորտային մարզումների և ակտիվ հանգստի տարբեր հաստատություններ, որոնց թվում են Քաղաքային սպորտի և հանգստի կենտրոնը, «Սպարտա» քաղաքային սպորտային ակումբը, աերակումբը, ավտոմոբիլային ակումբը, թենիսի ակումբը, դայվինգ ակումբը, ձկնորսական ակումբը։ Քաղաքի բնակչության տնօրինման տակ են գտնվում մարզադաշտերը, մարզադահլիճը, ծածկած լողավազանը, հրաձգարանը, թենիսի դահլիճը և հարթակը, ջրային նավահանգիստը և զբոսանավը[2]։
