Ստաժյորը (ֆիլմ)
«Ստաժյորը» (անգլ.՝ The Intern)՝ ռեժիսոր Նենսի Մայերսի ամերիկական կատակերգական-դրամատիկ ֆիլմ։ Էկրան է բարձրացել 2015 թվականին, առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Բելգիայի Օստենդե կինոփառատոնում[13]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[14]։
Թեգլայն. Փորձը միշտ նորաձև է․ (անգլ.՝ Experience never gets old):
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքից թոշակառու Բեն Ուիթակերը (Ռոբերտ դե Նիրո) արդեն վաթսուն տարեկան է, նա այրի է, իսկ որդու ընտանիքը ապրում է երկրի մյուս ծայրում՝ Կալիֆոռնիայում։ Նրա կյանքում «դաատարկություն» էր գոյացել, իսկ առանց գործ հանգիստ նստել նա ուղղակի չէր կարողանում։
Շուկայում թռուցիկներ տեսնելով՝ նա որոշում է դառնալ նորաձև հագուստի առցանց-խանութի գրասենյակի ստաժոր։ Այդ գրասենյակը գտնվում է Բրուքլինում՝ նախկին տպարանի տարածքում, որտեղ նա աշխատել էր քառասուն տարի։
Ֆիրմայի բոլոր աշխատողները՝ հիմնադիր և սեփականատեր Ջուլս Օստինի (Էն Հեթուեյ) գլխավորությամբ, երիտասարդներ են։ Ոչ ոք չի հասկանում, ինչպես ճիշտ վերաբերմունք ցույց տա թիմի նոր անդամին՝ այն մարդուն, ում երիտասարդությունն անցել է առանց բջջային հեռախոսների և սոցիալական ցանցերի, ով ստիպված զանգահարում է Սան Դիեգո՝ իր ինը տարեկան թոռնիկին, որպեսզի իմանա թե ինչ է USB-ն։ Բայց ի վերջո կյանքի փորձը, ազնվական իմաստությունը և նույնիսկ հնաոճ նրբանկատությունը ոչ միայն տեղին է երիտասարդական կոլեկտիվում, այլև շատ պահանջված է բիզնեսում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ռոբերտ դե Նիրո | Բեն թոշակառու ստաժյոր |
| Էն Հեթուեյ | Ջուլս Օստին առցանց-խանութի տիրուհի |
| Ռենե Ռուսսո | Ֆիոնա մերսուհի |
| Անդերս Հոլմ | Մետտ Ջուլսի ամուսին |
| Ջորջո Կուշներ | Փեյջ Մետայի և Ջուլսի դուստրը |
| Էնդրյու Ռենելս | Կեմերոն առցանց- խանութի աշխատակից |
| Ադամ Դիվային | Ջեյսոն առցանց- խանութի աշխատակից |
| Զակ Պերլման | Դևիս փորձնակ |
| Ջեյսոն Օրլի | Լյուիս առցանց- խանութի աշխատակից |
| Քրիստինա Շերեր | Բեքի Ջուլսի քարտուղար |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը դարձել է հիթ, բայց ստացել է խառը կարծիքներ. Rotten Tomatoes-ը գնահատել է 62% (13 կարծիքների և քննադատությունների հիման վրա)։ Ֆիլմը համացանցում ունի դրական վարկանիշ[15]։ Metacritic-ը գնահատել է 51 / 100-ից (18 կարծիքների քննադաությունների հիման վրա)։ Այս բոլոր քննադատաություններից ֆիլմը ստացել է խառը արձագանքներ[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ http://www.imdb.com/title/tt2361509/
- ↑ http://www.metacritic.com/movie//the-intern
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.bbfc.co.uk/releases/intern-film
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://www.filmaffinity.com/en/film715048.html
- 1 2 3 4 5 6 https://www.siamzone.com/movie/m/7896
- ↑ http://filmspot.pt/filme/the-intern-257211/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=intern.htm
- ↑ «The Intern» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Jenn McKee. (2015 թ․ հունիսի 29). «See Ann Arbor's Zack Pearlman with DeNiro, Hathaway in 'The Intern' trailer» (անգլերեն). MLive.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Стажёр»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ↑ ««Стажёр»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Стажёр»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Стажёр»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- ««Стажёр»»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
| ||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 դրամա ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բադի մուվի
- Նենսի Մեյերսի ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Dune Entertainment ֆիլմեր