Ստաբբուրսդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստաբբուրսդալեն
բուկմոլ՝ Stabbursdalen[1]
Տեսակազգային պարկ
Երկիր Նորվեգիա[1]
ՎարչատարածքՊորսանգեր, Կվալսուն և Համերֆեստ
Հիմնվել է1970
Մակերես749 կմ²[2]
Ստաբբուրսդալենը գտնվում է Նորվեգիաում
Ստաբբուրսդալեն

Ստաբբուրսդալեն, ազգային պարկ Նորվեգիայի Պորսանգեր մունիցիպալիտետի (Ֆինմարք ֆյուլքեում) տարածքում։ Տարածքի մի փոքր մասը գտնվում է հարևան Կվալսուն մունիցիպալիտետի տարածքում։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահյուսիսային սոճու անտառը[3]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը գտնվում է Պորսանգեր ֆյորդից արևմուտք՝ Ստաբբուրսելվա գետի հովտում։ Այստեղ կան Հյուսիսային Նորվեգիային բնորոշ բոլոր տեղական լանդշաֆտները՝ մերկ, տունդրայով ծածկված լեռներ, սարահարթեր, ձորակներ, կեչուտ և սոճու անտառներ։ Գետի վրա կան սահանքներ (ջրվեժներ) և հորդառատ հանգիստ ջրով հատվածներ։ Այգու ամենաբարձր կետը Čohkarášša լեռն է, որն ունի ծովի մակարդակից 1139 մ բարձրություն։ Այգին ստեղծվել է 1970 թվականին և զգալիորեն ընդլայնվել 2002 թվականին[3]։

Ժամանակին այդ տարածքում սաամները որսացել են վայրի հյուսիսային եղջերու, իսկ 17-րդ դարից անցել են նրանց բուծմանը[3]։

Սոճու անտառ[խմբագրել | խմբագրել կոդը]

7500-5000 տարի առաջ՝ կլիմայի տաքացման ժամանակ, սոճու անտառները տարածվել են դեպի հյուսիս։ Սակայն հետագայում ցրտել է, և այդ անտառները պահպանվել են միայն պաշտպանված գետային հովիտներում, ինչպիսին էլ կա Ստաբբուրսդալենում։ Այստեղ աճող սոճու անտառի պահպանությունը ազգային պարկի հիմնական խնդիրն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationally designated areas (CDDA)
  2. Stabbursdalen nasjonalparkNorwegian Environment Agency.
  3. 3,0 3,1 3,2 Ragnar Frislid (2014 թ․ հունվարի 30). «Stabbursdalen nasjonalpark» (նորվեգերեն). Store norske leksikon. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  4. «Национальный парк Стаббурсдален в Норвегии» (ռուսերեն). reserves-park.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստաբբուրսդալեն» հոդվածին։