Սվիդնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սվիդնիցա
գերմ.՝ Schweidnitz
ֆր.՝ Schweidnitz
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1250 թ.
Մակերես21,96 կմ²
ԲԾՄ250±1 մետր
Բնակչություն54 792 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58-100 a 58-106
Ավտոմոբիլային կոդDSW
Պաշտոնական կայքum.swidnica.pl
Սվիդնիցա (Լեհաստան)##
Սվիդնիցա (Լեհաստան)

Սվիդնիցա (լեհ.՝ Świdnica, գերմ.՝ Schweidnitz; չեխ․՝ Svídnice), քաղաք Լեհաստանում՝ Ստորինսիլեզիական վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պովիատի (գավառի) վարչական կենտրոնն է։ Մտնում է Վալբժիխի ագլոմերացիայի մեջ[2]։ Ընկած է Սուդետի նախալեռներում՝ Օդերի վտակ Բիստրիցա գետի ափին։

Արդյունաբերական կենտրոն է[3] (զարգացած են մեքենաշինությունը - այդ թվում՝ ավտոմոբիլաշինությունը -, էլեկտրատեխնիկայի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը)։ Այստեղ է գտնվում հին առևտրի թանգարանը, որ իր տեսակի մեջ միակն է Լեհաստանում[3]։ 2017 թվականի դրությամբ[4]։ Սվիդնիցան վոևոդության յոթերորդ խոշոր բնակավայրն էր։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 57 310[5][6], 2019 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 57.041[7]: Զբաղեցնում է 21,76 քառակուսի կիլոմետր տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1243 թվականին[8][9], քաղաքի կարգավիճակ ստացել 1267 թվականին[9]։ Որոշ ժամանակ եղել է Սվիդնիցա-Յավոր դքսության մայրաքաղաքը։ Հետագայում մտել է Վրոցլավի իշխանության կազմի մեջ։ 1290 թվականին արդեն ունեցել է քաղաքային պարիսպ, վեց դարպաս, զարգացած արհեստներ ու առևտուր։ XIV դարի վերջերին հայտնվել է Բոհեմիայի տիրապետության տակ, որն այդ ժամանակ Հռոմեական սրբազան կայսրության բաղկացուցիչ մասն էր։ 1471 թվականին Սվիդնիցայում գործում էին առևտրային 47 գիլդիա, շուրջ 300 գարեջրագործարան, կազմակերպվում էին տոնավաճառներ։

1526 թվականին ինչես ամբողջ Սիլեզիան, Սվիդնիցան ընկել է Հաբսբուրգների անմիջական իշխանության տակ։ Երեսնամյա պատերազմի տարիներին (1618—1648) քաղաքն ու նրա շրջական ամայացել են։ Յոթնամյա պատերազմի ժամանակ գտնվել է նախ՝ ավստրիացիների, ապա՝ պրուսացիների տիրապետության ներքո։ Յոթնամյա պատերազմի արդյունքներով մտցվել է Պրուսիայի, հետագայում՝ Գերմանիայի կազմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանի կազմում է։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիսլավ Յան Գրաբսկու «Սվիդնիցյան ռապսոդիա» (Rapsodia świdnicka) երկհատոր պատմավեպում արտացոլված իրադարձությունները ծավալվում են 1339–1404 թթ. Սվիդնիցայում։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1955 թվականին (Պոզնանի Pallottinum հրատարակչության կողմից)[10][10] և մինչև 1985 թվականը արդեն յոթ անգամ վերահրատարակվել էր։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիդնիցան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[11].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210319011-0984657?var-id=1639616&format=jsonapi
  2. Cytuj |autor = |tytuł = Aglomeracja wałbrzyska |data = |data dostępu = 2018-01-13 |opublikowany = aglomeracja-walbrzyska.pl |url = http://aglomeracja-walbrzyska.pl/aglomeracja-walbrzyska Արխիվացված 2019-04-09 Wayback Machine
  3. 3,0 3,1 encyklopedia PWN|id = 3984475|tytuł=Świdnica|data dostępu=2012-07-18
  4. Dane GUS na dzień 30 czerwca 2017.
  5. Citar web |url=https://www.polskawliczbach.pl/Swidnica |titulo=Świdnica (Baixa Silésia) mapas, imóveis, Escritório Central de Estatística, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-01-08 |obra=Polska w liczbach |lingua=polonês
  6. Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-14 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
  7. «Population. Size and structure and vital statistics in Poland by territorial division in 2019. As of 30th June». stat.gov.pl. Statistics Poland. 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  8. cytuj książkę |autor = Agnieszka Dudzińska |autor2 = Dobiesław Karst |autor3 = Stanisław Kotełko |autor4 = Jadwiga Makota |autor5 = Wiesław Rośkowicz |tytuł = Dzieje Świdnicy w datach |data = 2009 |strony = 9 |isbn = 978-83-927888-4-3
  9. 9,0 9,1 cytuj książkę |autor = Krzysztof Czarnecki |autor2 = Jarosław Komorowski |autor3 = Jadwiga Makota |autor4 = Wiesław Rośkowicz |autor5 = Radosław Skowron |autor6 = Waldemar Skórski |tytuł = Świdnica poprzez wieki |wydawca = Typoscript |miejsce = Wrocław |data = 1991 |strony = 9 |isbn = 83-85417-00-1
  10. 10,0 10,1 cytuj książkę |autor = Władysław Jan Grabski |tytuł = Rapsodia Świdnicka |wydawca = Instytut Wydawniczy PAX |rok = 1971 |miejsce = Warszawa
  11. «Miasta partnerskie». um.swidnica.pl (լեհերեն). Świdnica. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  12. 12,0 12,1 Cytuj |tytuł = Nowe miasta partnerskie Świdnicy |data dostępu = 2021-05-12 |opublikowany = um.swidnica.pl |url = http://um.swidnica.pl/pages/posts/nowe-miasta-partnerskie-swidnicy-3202.php

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grünhagen Colmar - Codex Diplomaticus Silesiae T.9 Urkunden der Stadt Brieg, wydawca = Josef Max & COMP. Breslau. 1870
  • Raport o stanie miasta, Praca zbiorowa. UM Świdnica 1999
  • „Strategia Rozwoju Miasta Świdnicy ze szczególnym uwzględnieniem strategii mieszkaniowej na lata 2000–2015”, Praca zbiorowa. Uniconsult, Warszawa 1999
  • Cyprian Skała - Dolny Śląsk, 2005, isbn = 83-7304-523-6, Bielsko-Biała, wydawca = Pascal
  • Świdnica-Mini informator, Praca zbiorowa UM Świdnica. IT Świdnica 2002
  • Świdnica, W. Rośkowicz, Mirwal Art. Wałbrzych 1997, 83-907363-6-5.
  • Waldemar Brygier; Cyprian Skała; * Potocka-Brygier, Katarzyna - Dolny Śląsk na weekend, 2005, isbn = 83-7304-420-5, Bielsko-Biała, wydawca = Pascal
  • Świdnica. Panorama miasta, W. Zdziarski, Marago Bydgoszcz, 2002
  • Cyprian Skała - Sudety, 2006, isbn = 83-7304-582-1, Bielsko-Biała, wydawca = Pascal
  • Świdnica. Plan miasta. wyd. PPWK Warszawa-Wrocław 1993
  • M. Wolny, Ludność niemiecka w Świdnicy po II wojnie światowej, cz. 1, Lata 1945–1950, „Rocznik Świdnicki”, t. 29:2001, s. 118–143
  • M. Wolny, Ludność niemiecka w Świdnicy po II wojnie światowej, cz. 2, Lata 1950–1959, „Rocznik Świdnicki”, t. 30:2002, s. 80–93
  • M. Wolny, Ludność żydowska w Świdnicy w latach 1945–1970, „Rocznik Świdnicki”, t. 31:2003, s. 128–157
  • Świdnica. Zarys monografii miasta, red. Wacław Korta, Wrocław-Świdnica 1995, 83-85689-36-2.
  • Atlas historyczny miast polskich. Świdnica, wprow. Marta Młynarska-Kaletynowa, Wrocław 2008, 978-83-229-2959-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Սվիդնիցաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվիդնիցա» հոդվածին։