Սվերիր Ինգասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սվերիր Իգնասոնից)
Սվերիր Իգնասոն
իսլ.՝ Sverrir Ingi Ingason
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սվերիր Ինգի Ինգասոն
Ազգությունը իսլանդացի
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1993(1993-08-05)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Կոուպավոգյուր, Իսլանդիա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 15
Պատանեկան կարիերա
1997-2011 Իսլանդիա Բրեյդաբիլիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Իսլանդիա Բրեյդաբլիկ 42 (2)
2011  Իսլանդիա Էյգնաբլիկ 4 (1)
2014-2015 Նորվեգիա Վիկինգ 29 (3)
2015-2017 Բելգիա Լոքերեն 46 (1)
2017 Իսպանիա Գրանադա 17 (1)
2017-մինչ օրս Ռուսաստան Ռոստով 24 (3)
Ազգային հավաքական
2014-մինչ օրս Իսլանդիա Իսլանդիա 10 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սվերիր Իգնի Իգնասոն (իսլ.՝ Sverrir Ingi Ingason, օգոստոսի 5, 1993(1993-08-05)[1][2], Կոուպավոգյուր, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, ով պաշտպանի դիրքում հանդես է գալիս Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երիտասարդական կարիերան Սվերիրը սկսել է 2011 թվականին՝ հայրենի Կոուպավոգյուրը ներկայացնող «Բրեյդաբլիկ» ֆուտբոլային ակումբի կազմում։ Այդ տարում նա մասնակցում է ընդհանուր հաշվով երեք խոշոր համաիսլանդական մրցաշարերի՝ հանդես գալով առաջնության 42 հանդիպումներում։ 2011 թվականին Իգնասոնը վարձավճարի դիմաց տեղափոխվում է մեկ այլ իսլանդական ակումբ՝ «Էյգնաբլիկ»։

Պայմանագրի ժամկետի լրանալուն պես 2014 թվականին Իգնասոնը տեղափոխվում է Նորվեգիա և սկսում հանդես գալ Օսլոն ներկայացնող «Վիկինգ» ֆուտբոլային ակումբում։ Նորվեգական ակումբի կազմում Սվերիր Իգնասոնը եղել է գլխավոր կենտրոնական պաշտպանը։

2015 թվականի սկզբին դառնում է բելգիական «Լոքերեն» ակումբի ֆուտբոլիս և Բելգիայի ազգային առաջնությունում անցկացնում թվով 46 հանդիպումներ։ 2017 թվականի հունվարին տեղափոխվում է իսպանական «Գրանադա»։ Սակայն պայմանագրի լրանալուն չսպասելով Իգնասոնը 2017 թվականի հունիսի 30-ին տեղափոխվում է ռուսական «Ռոստով» և վերջինիս հետ կնքում «3 +1» սխեմայով պայմանագիր[3]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվերիր Իգնասոնն Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացնում է 2014 թվականի հունվարի 21-ին՝ Շվեդիայի դեմ ընկերական հանդիպման շրջանակներում։

Իսլանդիայի հավաքականի կազմում Իգնասոնը մասնակցում է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի և 2018 թվականի աշխարհի առաջնությանը։

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 մարտի 29, 2016 Պիրեյոս Հունաստան Հունաստան 2-2 2-3 ընկերական հանդիպում
2 հունիսի 1, 2016 Օսլո Նորվեգիա Նորվեգիա 1-1 2-3 ընկերական հանդիպում
3 նոյեմբերի 15, 2016 Վալետա Մալթա Մալթա 2-0 2-0 ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսլանդիայի չեմպիոն՝ 2014 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Իգնասոնի տեղափոխումը ռուսական «Ռոստով»». fc-rostov.ru. 30.06.2017. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվերիր Ինգասոն» հոդվածին։