Սվերե Մորկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվերե Մորկեն
Ծնվել էապրիլի 19, 1945(1945-04-19) (74 տարեկան)
ԾննդավայրՖոլդալ, Հեդմարկ, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտություննկարիչ, փոստային բացիկների դիզայներ, փորագրիչ և wood carver
ՊարգևներՎաստակի համար թագավորական ոսկե մեդալ

Սվերե Մորկեն (նորվ.՝ Sverre Morken, ապրիլի 19, 1945(1945-04-19), Ֆոլդալ, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, փորագրող: Հենց նա է համարվում Նորվեգիայի նոր զինանշանի (1992 թվական), բազմաթիվ թղթադրամների և փոստային նամականիշների հեղինակը[1]:

Նորվեգիայի նոր պետական զինանշանի նկարը, որի հեղինակը Սվերե Մորկենն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվերե Մորկենը ծնվել է Նորվեգիայում 1945 թվականի ապրիլի 19-ին: Մեծացել է Ֆոլլդալե ֆերմայում, որը Ռոնդանեի լեռնային զանգվածի հարևանությամբ է տեղաբաշխված: 1977 թվականին նա տեղափոխվում է Նիտտեդալ: Երիտասարդ տարիներին շատ է ճանապարհորդել. եղել է Հեռավոր արևելքում և Ավստրալիայում: Մայրաքաղաք Օսլոյում սովորել է փայտագրություն և գրքային դիզայն մասնագիտությունները[1]:

1972 թվականից Սվերե Մորկենը աշխատել է Նորվեգիայի կենտրոնական բանկում: Այստեղ նա մասնավորապես աշխատեց արժեթղթերի բաժանմունքում, որտեղ պատասխանատու էր թղթադրամների արտաքին դարձերեսի դիզայնի և փորագրման համար[1]:

Երբ կարիք եղավ փոփոխություններ կատարել Նորվեգիայի ազգային զինանշանի վրա, կառավարությունը դիմեց Սվերե Մորկենի օգնությանը[1]: Նրա դիզայներությամբ ստեղծված զինանշանը 1992 թվականից մինչև այսօր համարվում է Նորվեգիայի ազգային զինշանը:

Սվերե Մորկենը Նորդ Ատնդալենեում ունի սեփական ստուդիան և պատկերասրահը (Nord-Atndalen)[2]: Ներկայիս դրությամբ նկարիչը չի աշխատում և անցել է թոշակի[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվերե Մորկենը համարվում է Նորվեգիայում թողարկված յոթերորդ խմբաքանակի թղթադրամների հեղինակը: Սրանք շրջանառության մեջ մտան 1994 թվականից: Դրանց վրա հիմնականում պատկերված են նորվեգական մշակույթի երախտավորները[3]: Այդ թղթադրամներում պատկերված անձան մասին ներկայացվում է ստորև.

  • 50 կրոն (1997) — բանահավաք Պետեր Քրիստեն Ասբյորնսեն
  • 100 կրոն (1997) — օպերայի երգչուհի Կիրսթեն Ֆլագսթադ
  • 200 կրոն (1994) — գիտնական Քրիստիան Բիրքելանդ (անգլ.՝ Kristian Birkeland), Նոբելյան մրցանակի յոթակի դափնեկիր
  • 500 կրոն (1999) — բանաստեղծուհի Սիգրիթ Ունսեթ
  • 1000 կրոն (2001) — նկարիչ Էդվարդ Մունկ

50 կրոնանոց թղթադրամի վրա Սվերե Մորկենը պատկերել է բանահավաք Պետեր Քրիստեն Ասբյորնսենին ու վերջինիս հավաքած հեքիաթների ու ասքերի հավաքական նկարը: Իսկ դարձերեսին նկարված է անտառ ու ջրի արտացոլանք. սրանք Նիտտեդալի բնությանը բնորոշ պատկերներ են համարվում[1][4]:

2004 թվականի հունիսի 29-ին Սվերե Մորկենը ստանում է Հայրենիքին մատուցված ծառայությունների համար ոսկե մեդալ: Այս պարգևին նա արժանացել է արվեստում ունեցած հսկակայան ներդրումների համար: Սվերե Մորկենի կողմից ստեղծված թղթադրամները դարձան Նորվեգիայի արժեթղթերի գրաֆիկական արվեստի կարևորագույն նմուշներ:

Աշխատանք փոստային նամականիշների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ երեսուն տարիների ընթացքում Սվերե Մորկենը ստեղծել է փոստային շատ նամականիշներ, որոնք կիրառվում են Նորվեգիայի պետական՝ «Posten Norge» փոստատան կողմից[1]:

Սվերե Մորկենը իր կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 150 փոստային նամականիշներ, որոնք կազմուն եմ ամբողջ Նորվեգիայի փոստային նամականիշների շուրջ 10 %-ը, որոնք սկսվել են թողարկվել սկսած 1855 թվականից[1]: Հայտնի գալարափողային նամականիշները Սվերե Մորկենը տպագրել է օֆսեթ տպագրության եղանակով, որոնք հիմնականում լույս են ընծայվել 1997, 2001, 2005 և 2010 թվականներին[5]:

Այս գեղարվեստական նամականիշները ստեղծելով Սվերե Մորկենը միջազգային շատ մրցանակների է արժանանում[1]: 1994 թվականին նրան շնորհվում է Ռոբերտ Շտոլցի մրցանակ, որպես լավագույն նամականիշներ ստեղծողի երաժշտության թեմատիկայով: Այդ նամականիշները նկարիչը ստեղծել էր աշխարհահռչակ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի 150-ամյակի հոբելյանի առթիվ[6]:

2003 թվականին նրան վստահեցին նոր թողարկվող նամականիշների պատրաստումը, որոնք նվիրված էին Նոբելյան մրցանակաբաշխության 100-ամյակին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Sverre Morken»։ Kunstnere i Nittedal. Kulturliv (նորվեգերեն)։ Nittedalsporten.no; Håkon Røvang։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին։ Վերցված է 2010-12-06 
  2. Svanemyr Kjetil (2007-07-04)։ «Galleri i ødemarka»։ Nyheter (նորվեգերեն)։ Østlendingen։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-08 
  3. «Notes. Series VII (issued 1997—)»։ Notes and coins (անգլերեն)։ Norges Bank։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-08 
  4. «50-krone note»։ Notes and coins (անգլերեն)։ Notes. Series VII (issued 1997—). Norges Bank։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-08 
  5. «November 15th 2010 — Posthorn Stamps»։ Stamp programme 2010. Stamps and collecting. Products and services (անգլերեն)։ Norway Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-08 
  6. «1994: Sverre Morken»։ The Robert Stolz Trophy for Music Philately. Yehudi Menuhin Trophy for Music Philately (անգլերեն)։ Motivgruppe Musik e. V։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]