Սվերդլով (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սվերդլով
Սվերդլովի Դորբանտավանք եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Գյուղ Լոռի Բերդ համայնք[1]
Մակերես2873 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1033[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սվերդլով (Լոռու մարզ) (Հայաստան)##
Սվերդլով (Լոռու մարզ) (Հայաստան)

Սվերդլով, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս։ Գյուղը գտնվում է Ուռուտ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա։ Վերանվանվել է Սվերդլով 1940 թ.` բոլշևիկ հեղափոխական գործիչ Յակով Սվերդլովի անունով[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Սվերդլովի մշտական բնակչությունը կազմել է 1033, առկա բնակչությունը՝ 912 մարդ[2]։ Բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։

Սվերդլովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 147 791 1497 1421 1066 924 287 1077 1020 1033[2]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա մատուռ (13-րդ դար), իսկ հյուսիսային մասում՝ Սբ. Գևորգ եկեղեցի (6-րդ դար)։ Գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Դորբանտավանքը (6-րդ դար

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 620 — 916 էջ։
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 183» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.