Սվետլին Ռուսև
Սվետլին Ռուսև բուլղար․՝ Академик Светлин Вълчев Русев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1933[1] |
Ծննդավայր | Պլևեն, Բուլղարիա[2] |
Վախճանվել է | մայիսի 26, 2018[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Պաշտոն | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա |
Ամուսին | Lilyana Ruseva? |
ստորագրություն![]() | |
![]() |
Սվետլին Ռուսև (ռուս.՝ Светлин Русев, հունիսի 14, 1933[1], Պլևեն, Բուլղարիա[2] - մայիսի 26, 2018[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, սրբանկարիչ, մշակութային գործիչ և գեղանկարների կոլեկցիոներ։ Եղել է պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլին Ռուսևը ծնվել է Պլևենում։ Ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան Սոֆիայում, եղել է Դեչկո Ուզունովի աշակերտը։ 1960 թվականից ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ 1967 թվականից ապրել և աշխատել է Սոֆիայում։ Արժանացել է Բուլղարիայի ժողովրդական հանրապետության վաստակավոր նկարչի (1971) և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության ժողովրդական նկարչի (1975) կոչումներին[3]։
1975 թվականից եղել է Գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր, 1973-1985 թվականներին` Բուլղար նկարիչների միության նախագահ, 1982-1984 թվականներին` Բուլղարիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, 1985-1988 թվականներին` Բուլղարիայի ազգային պատկերասրահի տնօրեն։
Արժանացել է մի շարք պարգևների, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր է (1968 թվական, «Երդում» կտավի համար)։ 1972 թվականին նրա «Վերջին օրը» կտավն արժանացել է Ազգային մրցանակի։
Եղել է աշնանային Դ'Օտոն սալոնի (Փարիզ) և «Նիկա Կայ» հիմնադրամի (Տոկիո) անդամ, Քյունստլերհաուսի (Վիենա) թղթակից անդամ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի, «Մեդիչի» ակադեմիայի անդամ։
1985 թվականին հարազատ քաղաքին է նվիրել բուլղարական, աֆրիկյան և արևելյան արվեստի իր հավաքածուն։ Այն դարձել է նվիրատուի անունով կոչված պատկերասրահի հիմքը։ Այսօր պատկերասրահն ունի ավելի քան 400 արժեքավոր ցուցանմուշ, այդ թվում` գեղանկարներ և քանդակներ, որոնք ձեռք են բերվել Ռուսևի կողմից շատ տարիների ընթացքում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսևն ստեղծել է բուլղար մի շարք գիտնականների և արվեստագետների դիմանկարներ, կանացի բազմաթիվ կերպարներ, այդ թվում` «Բուլղարուհիներ» շարքը, բուլղարական քաղաքների բնանկարներ[4]։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցրել պատմության ողբերգական պահերին մարդկանց ցուցաբերած դիմացկունությունը, քաջությունն ու ճանատագրերը։
Ռուսևը նկարել է Վանգայի կողմից կառուցված Սուրբ Պարասկևայի եկեղեցու սրբապատկերներն ու որմնանկարները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 http://feed.snapdo.com/?publisher=Minutes&dpid=network2&q=Svetlin_Rusev
- ↑ Львова, 1981, էջ 132
- ↑ Львова, 1981, էջ 12—16
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Светлин Русев: Альбом / Авт.-сост. Е. П. Львова. — М.: Изобразительное искусство, 1981. — 167 с. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Светлин Русев Արխիվացված 2019-02-20 Wayback Machine
- Художественная галерея «Светлин Русев»
- Биография Светлина Русева(բուլղ.)
- Светлин Русев в ГМИИ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլին Ռուսև» հոդվածին։ |