Սվետլանա Կոնովալովա
Սվետլանա Կոնովալովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 10, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շիլովո (քաղաքատիպ ավան, Շիլովսկի շրջան), Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Սվետլանա Իգորևնա Կոնովալովա (ռուս.՝ Светла́на И́горевна Конова́лова, փետրվարի 10, 1990, Շիլովո (քաղաքատիպ ավան, Շիլովսկի շրջան), Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս պարալիմպիկ բիաթլոնիստ, դահուկավազորդ, 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի բիաթլոնի և դահուկավազքի չեմպիոն (12,5 կմ, նստած)[1]։ Ընդհանուր առմամբ տնային խաղերում նվաճել է հինգ մրցանակ` երկու ոսկի, երկու արծաթ և մեկ բրոնզ[2], 5 կմ մրցավազքում եղել է 5-րդը։ Շվեդիայի Սոլեֆտեո քաղաքում 2013 թվականին բիաթլոնի 10 կմ մրցավազքում արժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի բիաթլոնի աշխարհի գավաթի կրկնակի դափնեկիր (2011/2012, 2013/2014): Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (մարտի 17 2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[3]։
Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիաթլոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011/2012՝ 1-ին տեղ (545 միավոր), 8 մրցավազք, 5 պոդիում
- 2012/2013՝ 4-րդ տեղ (481 միավոր), 5 մրցավազք, 2 պոդիում
- 2013/2014՝ 1-ին տեղ (635 միավոր), 8 մրցավազք, 6 պոդիում
Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ | Անցկացման վայր | Տարածքություն | Վրիպումներ | Ժամանակ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
28.01.2012 | ![]() |
սպրինտ (բիաթլոն) (6 կմ) | ? | 27:52,0 | Մրցանակակիրներ Archived 2014-03-26 at the Wayback Machine. |
20.03.2013 | ![]() |
սպրինտ | 1 | 20:21,9 | Մրցանակակիրներ |
21.03.2013 | ![]() |
երկար (12,5 կմ) | 0 | 51:24,1 | Մրցանակակիրներ |
17.12.2013 | ![]() |
երկար | 3 | 41:53,4 | Արձանագրություն Archived 2016-06-09 at the Wayback Machine. |
12.01.2014 | ![]() |
պասյուտ (10 կմ) | 0 | 39:31,3 | Արձանագրություն Archived 2016-06-09 at the Wayback Machine. |
26.01.2014 | ![]() |
սպրինտ (10 կմ) | 0 | 38:08,8 | Արձանագրություն Archived 2016-06-03 at the Wayback Machine. |
Դահուկավազք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сезон 2011/2012: 3-րդ տեղ (473 միավոր), 10 մրցավազք, 2 պոդիում
- Сезон 2012/2013: 8-րդ տեղ (279 միավոր), 4 մրցավազք, 1 պոդիում
- Сезон 2013/2014: 4-րդ տեղ (389 միավոր), 8 մրցավազք, 3 պոդիում
Մինչև 2014 թվականի պարալիմպիկ խաղերի էստաֆետը միջազգային մրցաշարերում երբեք չի հաղթել։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետան ծնվել է ողնաշարի ծանր վնասվածքով. նրան թողել են մանկատանը։ 23 տարեկանում պատահաբար իմացել է, որ քույր ունի՝ Եվգենիա, և նրանք հանդիպել են։ Եվգենյա Կուլիկովան եղել է Սոչիի պարալիմպիկ խաղերի կամավոր[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Рязанская биатлонистка Светлана Коновалова взяла «золото» на Паралимпиаде в Сочи
- ↑ В одну из московских школ приехали паралимпийцы
- ↑ Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации Archived 2016-02-03 at the Wayback Machine.
- ↑ В Сочи определят участников паралимпийской сборной
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Профиль на сайте Международного паралимпийского комитета
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվետլանա Կոնովալովա կատեգորիայում։ |