Սվետլանա Կոլոսարյան
Սվետլանա Կոլոսարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1939 (81 տարեկան) Ռիբնիցա |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1957), Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1963) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967) |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ |
Սվետլանա Վլադիմիրի Կոլոսարյան (հունվարի 24, 1939, Ռիբնիցա), հայ օպերային երգչուհի: ՀՀ վաստակավոր մանկավարժ (2011)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Կոլոսարյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 24-ին, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում: 1956-1957 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-1963 թվականներին՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, 1963-1967 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965 թվականից աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի: 1977 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2017 թվականներին եղել է մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչը (1997 թվականից՝ պրոֆեսոր)[2]:
Կոլոսարյանի խաղացանկում ընդգրկված են եղել տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հանդես է եկել արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների հեղինակած մի շարք օպերային ներկայացումներում:
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | ՍՏեղծագործություն | Դեր |
---|---|---|
Ժորժ Բիզե | «Կարմեն» | Միքայելա |
Ջուզեպպե Վերդի | «Օթելլո» | Դեզդեմոնա |
Ջուզեպպե Վերդի | «Պարահանդես-դիմակահանդես» | Տիբո |
Ջուզեպպե Վերդի | «Դոն Կարլոս» | Մունետիկ |
Շառլ Գունո | «Ֆաուստ» | Մարգարիտա |
Ռուջերո Լեոնկավալո | «Պայացներ» | Նեդդա |
Ջակոմո Պուչչինի | «Չիո-Չիո-Սան» | Բատերֆլայ |
Ջակոմո Պուչչինի | «Բոհեմ» | Միմի |
Պյոտր Չայկովսկի | «Եվգենի Օնեգին» | Տատյանա |
Պյոտր Չայկովսկի | «Պիկովայա դամա» | Լիզա |
Պյոտր Չայկովսկի | «Իոլանտա» | Իոլանտա |
Գևորգ Արմենյան | «Խորտակում» | Նազիկ |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար 2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ կոչմանը[1][3]: