Սվետլանա Զախարովա
Սվետլանա Զախարովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1979[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալետի պարող, քաղաքական գործիչ, պարուսույց, պարուհի և Պետական Դումայի անդամ |
Աշխատավայր | Մեծ թատրոնի բալետ |
Ամուսին | Վադիմ Ռեպին |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա |
Կայք | svetlana-zakharova.com |
![]() |
Սվետլանա Զախարովա (ռուս.՝ Светла́на Ю́рьевна Заха́рова, հունիսի 10, 1979[1], Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական բալետի պարուհի։ 1996-2003 թվականներին Մարիինյան թատրոնի առաջատար մենապարուհի, Մեծ թատրոնի (2003 թվականից) և Միլանի Լա Սկալա թատրոնի (2008 թվականից) պրիմապարուհի։
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2008), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (2007)։ 5-րդ գումարման Պետդումայի պատգամավոր։
Ջութակահար Վադիմ Ռեպինի կինը։
2018 թվականից Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մշակույթի և արվեստի գծով խորհրդի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Զախարովան ծնվել է 1979 թվականի հունիսի 10-ին Լուցկում (Ուկրաինա)։ 1989 թվականին ընդունվել է Կիևի պարարվեստի դպրոցը, որտեղ վեց տարի սովորել է Վալերիա Սուլեգինայի դասարանում։ 1995 թվականին մասնակցել է Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի մրցույթին, որտեղ ստացել է երկրորդ մրցանակը և անմիջապես վերջին կուրսում սովորելու առաջարկ։ 1996 թվականին ավարտել է ակադեմիան և ընդունվել Մարիինյան թատրոնի թատերախումբ, որտեղ նրա պարուսույցն է եղել Օլգա Մոիսեևան։ Արդեն հաջորդ թատերաշրջանում նա հանդես է եկել որպես թատրոնի մենապարող։
2003 թվականին տեղափոխվել է Մեծ թատրոն, որտեղ պարապել է Լյուդմիլա Սեմենյակայի ղեկավարությամբ։
2008 թվականի ապրիլին Սվետլանա Զախարովան դարձել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի պրիմապարուհի[2][3]։
Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Միլանում, Մադրիդում, Տոկիոյում, Բաքվում, Նյու Յորքում, Ամստերդամում և այլն։
2013 թվականին, չցանկանալով պարել ոչ առաջին դերասանական կազմի մեջ, նա հրաժարվել է պարել Մեծ թատրոնի 237-րդ թատերաշրջանի վերջին պրեմիերային՝ Ջոն Կրանկոյի «Օնեգին» բալետում։ Թատրոնի ռեժիսոր Անատոլի Իքսանովի պաշտոնանկության պատճառներից մեկը համարվում է Զախարովայի հետ կոնֆլիկտը[4]։ 2014 թվականին մասնակցել է Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որտեղ մարմնավորել է Նատաշա Ռոստովայի դերը։
Թավջութակահար Ս. Պ. Ռոլդուգինի, դիրիժոր Յու. Խ. Տեմիրկանովի, հոկեյիստ Վ.Վ. Կամենսկու, գեղասահորդ Ա. Գ. Գորշկովի, մաթամատիկոսներ Ի. Վ. Յաշչենկոյի և Ս. Կ. Սմիրնովի հետ միասին հիմնադրել են պետական բյուջեից հովանավորվող «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամը։
2015 թվականից անցկացվող «Սվետլանա» մանկական պարի ռուսական փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Յուրի Սերգեևիչ Զախարովը պահեստազորի զինծառայող է։ Մայրը՝ Գալինա Դանիլովնա Զախարովան (1955), ուսուցչուհի է, մանկական ստուդիայի պարուսույց։ Ամուսինը՝ Վադիմ Վիկտորովիչ Ռեպինը (1971), ջութակահար է։ Ունի մեկ դուստր՝ Աննա Վադիմովնա Ռեպինա (ծնվել է 2011 թվականի փետրվարի 17-ին)[5]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Զախարովան 2007-2011 թվականներին եղել է Պետդումայի պատգամավոր, ընտրվել է «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դաշնային ցուցակի կազմում, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, եղել է Պետդումայի մշակույթի կոմիտե անդամ։
2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի քաղաքականությանն աջակցելու համար Ռուսաստանի Դաշնության մշակութային գործիչների կոչը[6]։
2023 թվականի հունվարի 7-ին ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում[7]։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

- «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս, Դրիադների թագուհի (1996)
- «Քնած գեղեցկուհի», Պ. Չայկովսկի, Արքայադուստր Ֆլորինա (1996)
- «Պա-դե-դե Չայկովսկի-Բալանչին», մենակատար (1996)
- «Մեռնող կարապը», Ք. Սեն-Սանս, կարապ (1996)
- «Բախչիսարայի շատրվան», Բ. Աստաֆև Մարիա (1996)
- «Մարդուկ-Ջարդուկը», Պ. Չայկովսկի, Մաշա (1996)
- «Կորսար», Ա. Ադան, Գուլնարա (1997)
- «Ժիզել», Ա. Ադան, Ժիզել (1997)
- «Հարսանիք» (Ա. Միրոշնիչենկո), Հարսնացու (1997)
- «Շոպինիանա», Ժ. Շնեյցհոֆեր, վալս և մազուրկա (1997)
- «Ռոմեո և Ջուլիետ», Ս. Պրոկոֆև, Ջուլիետի ընկերուհի (1997)
- «Քնած գեղեցկուհի», Պ. Չայկովսկի, Արքայադուստր Ավրորա (1998)
- «Կարապի լիճ», Չայկովսկի, Օդետ-Օդիլ (1998)
- «Բայադերկա» Լ. Մինկուս, Նիկիյա (1999)
- «Փարավոնի դուստրը», Ց. Պունի, Ասպիչիա (2003)
- «Կարմեն Սյուիտ» - Կարմեն[8]
- «Սպարտակ», Ա. Խաչատրյան, Էգինա
և այլն։
Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- 1997 - «Բալթիկա» «Հույս», «Ոսկե դիմակ» մրցանակ «բալետի լավագույն դերասանուհի» անվանակարգում (Ջ. Բալանչինի «Սերենադ» բալետ) [9]
- 2000 - «Ոսկե դիմակ» մրցանակ «բալետի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Քնած գեղեցկուհի», Ավրորա)[9]
- 2001 - Սանկտ Պետերբուրգ, «Մեր քաղաքի մարդիկ» հատուկ մրցանակ բալետում նվաճումների համար
- 2002 - Etoile մրցանակ, Danza & Danza ամսագրի կողմից (Բոլցանո, Իտալիա)
- 2004 - Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի երախտագիտությունը (2004թ. փետրվարի 6)՝ Փարիզի ազգային օպերայում հաջող հյուրախաղերի համար[10]
- 2005 - «Benois de la Danse» մրցանակ (Ջոն Նոյմեյերի «Ամառային գիշերվա երազ» բալետում Իպոլիտա/Տիտանիայի դերակատարման համար)
- 2005 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (6.06.2005 թ)՝ արվեստի բնագավառում ծառայությունների համար [11]
- 2007 - Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ (05.06.2007) - բեմական պատկերների տաղանդավոր մարմնավորման, ռուսական բալետի մեծ ավանդույթների զարգացման համար [12].
- 2008 - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (21.02.2008)՝ արվեստի բնագավառում մեծ ծառայությունների համար[13]
- 2010 - Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա)[14]
- 2015 - «Benois de la Danse» մրցանակ (Ջոն Նոյմայերի «Կամելիազարդ տիկինը» բալետում Մարգերիտա Գոթյեի դերակատարման և Յուրի Գրիգորովիչի «Սիրո լեգենդը» բալետում Մեխմենե Բանուի դերակատարման համար)
- 2019 - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29.04.2019)՝ ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Балерина Светлана Захарова стала звездой «Ла Скала»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ «Милан боготворит русскую балерину»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ «Ъ-Новости - СМИ: причиной увольнения Иксанова мог быть скандал с балериной Захаровой»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-18-ին։ Վերցված է 2013-07-10
- ↑ «News.Ru 17 февраля 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է 2011-02-27
- ↑ Деятели культуры России - в поддержку позиции Президента по Украине и Крыму Archived 2014-03-11 at Archive.is // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ «ЗАХАРОВА Светлана Юрьевна - биография, досье, активы»։ Война и санкции (ռուսերեն)։ Վերցված է 2023-01-22
- ↑ «Светлана Захарова в Кармен-сюите»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է 2023-03-19
- ↑ 9,0 9,1 «Маленькая балетная энциклопедия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին։ Վերցված է 2012-04-01
- ↑ «Об объявлении благодарности Министра культуры Российской Федерации»։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-19-ին։ Վերցված է 2022-08-19
- ↑ «Награждена указом президента России № 650 от 6 июня 2005 года»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-23-ին։ Վերցված է 2023-03-19
- ↑ «Указ Президента Российской Федерации от 5 июня 2007 года № 700 «О присуждении Государственных премий Российской Федерации 2006 года»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին։ Վերցված է 2019-05-05
- ↑ Почётное звание присвоено указом президента России № 234 от 21 февраля 2008 года(չաշխատող հղում)
- ↑ L’Année croisée France-Russie Archived 2010-03-02 at the Wayback Machine.(ֆր.)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 29 апреля 2019 года № 199 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2019-05-05
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս կին քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Ռուս բալերինաներ
- Ռուս պարուհիներ
- Բալետի արտիստներ