Սվետլանա Բոյկո
Սվետլանա Բոյկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 13, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Սվետլանա Անատոլևնա Բոյկոն (ռուս.՝ Светлана Анатольевна Бойко, ապրիլի 13, 1972, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (ճկասուսեր), Ռուսաստանի հավաքականի անդամ 1993 թվականից։ 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Բոյկոն մարզվել է մարզիչ Միխայիլ Զոլոտարյովի մոտ[1]:
2008 թվականի օգոստոսի 15-ին Պեկինում Ռուսաստանի թիմի, որի կազմում ընդգրկված էին Սվետլանա Բոյկոն, Աիդա Չանաևան, Վիկտորյա Նիկիչինան և Եվգենյա Լեմոնովան, հաղթել է Միացյալ Նահանգների թիմին՝ դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն[2][3]։ Դա եղել է Սվետլանա Բոյկոյի չորրորդ մասնակցությունն Օլիմպիական խաղերին։ Իր թիմակիցների շրջանում Բոյկոն հայտնի է որպես Մամա Սվետա իր փորձառության համար (դրանից բացի, նա ունի երկու դուստր)[4]։
2008 թվականի օլիմպիական հաղթանակից հետո Սվետլանա Բոյկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[4]։
Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 1-ին տեղ
- 1998 թվականի աշխարհի առաջնություն՝ 2-րդ տեղ, անհատական առաջնություն
- 1999 թվականի աշխարհի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
- 2000 թվականի աշխարհի առաջնություն՝ 1-ին տեղ, թիմային առաջնություն
- 2002 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
- 2002 թվականի աշխարհի առաջնություն՝ 1-ին տեղ, անհատական և թիմային առաջնություն
- 2003 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
- 2003 թվականի աշխարհի առաջնություն՝ 2-րդ տեղ, թիմային առաջնություն
- 2006 թվականի Աշխարհի առաջնություն՝1-ին տեղ, թիմային առաջնություն
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեկամության շքանշան – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[5]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фехтование: энциклопедия/ Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М. Человек, 2011. — 704 с. : ил.
- ↑ «Olympics Statistics: Svetlana Boyko»։ databaseolympics.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2012-02-18
- ↑ «Svetlana Boyko Olympic Results»։ sports-reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2012-02-18
- ↑ 4,0 4,1 «Была влюблена в Боярского - Олимпиада 2008»
- ↑ «Указ Президента РФ от 02.08.2009 N 885 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-26-ին։ Վերցված է 2020-04-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Светлана Бойко – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
|