Սվետլանա Ավագյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Ավագյան (այլ կիրառումներ)
Սվետլանա Ավագյան | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Светлана Добровольская |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1935 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 6, 2016 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, լրագրող, թարգմանչուհի և թատերագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ, Հայաստանի թատերական գործիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ամուսին | Էդուարդ Ավագյան |
Սվետլանա Վլադիմիրի Ավագյան (օրիորդական ազգանունը՝ Դոբրովոլսկայա, հոկտեմբերի 26, 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության, Թատերական գործիչների և Ժուռնալիստների միությունների անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Ավագյանը ծնվել է Թբիլիսիում, ՀԽՍՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Դոբրովոլսկու ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության ավագ խմբագիրը։ Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը։ Ռուսերեն է թարգմանել հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք տպագրվել են մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, նաև առանձին գրքերով։ Թարգմանություններ է կատարել Էդվարդ Ավագյանից, Խաժակ Գյուլնազարյանից, Հրանտ Մաթևոսյանից, Ալվարդ Պետրոսյանից, Լևոն Խեչոյանից, Գուրգեն Խանջյանից[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենակություն, Երևան, 2011։
- Ակնթարթներ և հավերժություն, Երևան, 2007
- «Տարբեր ճակատագրերում»
- «Միայն տասը»
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Էդվարդ Ավագյան, Երևանի խճանկար, Երևան, 2012։
- Լևոն Խեչոյան, Տան պահապան հրեշտակը, Երևան,2007։
- Թափանցիկ օր (հայ արձակի ժողովածու), Մոսկվա, 1998։
- Էդուարդ Ավագյան, Մի կյանքը քիչ է, Մոսկվա, 1988։
- Ալվարդ Պետրոսյան, Մարդու տունը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, 1987։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ մրցանակ, 2010
- Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է գրող, թատերագետ Սվետլանա Ավագյանը». Armtimes.com. 2016 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Սվետլանա Ավագյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Գրական թերթի» հարցազրույցը Սվետլանա Ավագյանի հետ
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ լրագրողներ
- Հայերենից ռուսերեն թարգմանիչներ
- Հայ թատերագետներ