Սվեն Օրեսթադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվեն Օրեսթադ
բուկմոլ՝ Sven Aarrestad
Ծնվել էհոկտեմբերի 8, 1850(1850-10-08)[1] կամ հոկտեմբերի 6, 1850(1850-10-06)[2][3]
ԾննդավայրՀո, Ռուգլան, Նորվեգիա
Վախճանվել էհունվարի 19, 1942(1942-01-19) (91 տարեկան) կամ հունվարի 21, 1942(1942-01-21)[3] (91 տարեկան)
Վախճանի վայրԱրդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշան Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ և Դանեբրոգ շքանշան
 Sven Aarrestad Վիքիպահեստում

Սվեն Օրեսթադ (նորվ.՝ Sven Aarrestad, հոկտեմբերի 8, 1850(1850-10-08)[1] կամ հոկտեմբերի 6, 1850(1850-10-06)[2][3], Հո, Ռուգլան, Նորվեգիա - հունվարի 19, 1942(1942-01-19) կամ հունվարի 21, 1942(1942-01-21)[3], Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի գրող, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նորվեգական «Շարժում հանուն գինեսթափության» (նորվ.՝ Det norske Totalafholdsselskab) շարժման ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեն Օրեսթադը ծնվել է 1850 թվականի հոկտեմբերի 8-ին Արենդալում։ Նա գյուղատնտես Էյվին Տորկելսեն Օրեսթադի (նորվ.՝ Eivind Torkelsen Aarrestad, (1820-1902 թթ.) և Ինգեր Սվենսդատերի (նորվ.՝ Inger Svensdatter Skretting, (1829-1922 թթ.) ընտանիքի վեց երեխաներից ավագն էր։ Երբ ապագա գրողը չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Տիմե կոմունա։ Այստեղ Սվենը ընդունվում և ավարտում է դպրոց։ 1868 թվականից 1896 թվականը Սվեն Օրեսթադն այցելում է ուսուցիչների քոլեջը, որը գտնվում էր Էգերսունդեում (նորվ.՝ Egersund): Հընթացս 1869-1873 թվականները Օրեսթադը դասավանդում է այստեղ։ 1873 թվականին նա ընդունվում է Ստուրի հոգևոր ճեմարան։ Այստեղ ուսանում է ընդհուպ 1875 թվականը։ Ճեմարանն ավարտելուց հետո Սվենը մեկ տարի դասավանդում է Բրեվիկում, որից հետո ևս երկու տարի էլ՝ Թյոնսբերգում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1878 թվականից մինչև 1891 թվականը Սվեն Օրեսթադը ղեկավարում է Սաննեի դպրոցը։ 1899 թվականին նա ընտրվում է որպես Սաննեի քաղաքապետ։ Այդ պաշտոնին բանաստեղծը մնում է մինչև 1906 թվականը։

Նորվեգացի հասարակական գործիչ, սոցիալիստ և ռեֆորմատոր Ասբյորն Կլուստերը (նորվ.՝ Asbjørn Kloster) և վերջինիս գլխավորած «Շարժում հանուն գինեսթափության» շարժումը մեծ հետաքրքրություն են առաջացնում Սվեն Օրեսթադի մոտ։ 1877 թվականին նա այդ թեմայով գիրք է լույս ընծայում, որը կոչվեց «Kom og hjælp os!»: Հընթացս 1883 թ.-ից 1905 թվականները և 1922 թ.-ից 1927 թվականները Օրեսթադը «Menneskevennen» պարբերականի գլխավոր խմբագիրն էր։ Այն հրատարակվում էր «Շարժում հանուն գինեսթափության» համար 1887 թ.-ից 1927 թվականներին։ Ընդհանուր հաշվարկով Սվեն Օրեսթադը հրատարակել է շուրջ հարյուր գրքեր և պամֆլետներ (պարսավագիր)։ Սրանց մեծամասնությունը նվիրված է ալկոհոլի վնասակար հետևանքների ու գինեսթափության մասին։ 1892 թվականից մինչև 1894 թվականը Օրեսթադը Վեստֆոլկսի Լարվիկ և Յարլսբուրգ կոմունաները ներկայացնում է Նորվեգիայի պառլամենտում՝ Ստորտինգում։

Սվեն Օրեսթադը նորվեգական «Լիբերալների կուսակցության» կոմիտեի անդամ էր։ 1906-1908 թվականներին զբաղեցրեց Յորգեն Լյովլանդայի ղեկավարած կառավարության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը[4]։

1901 թվականին Սվեն Օրեսթադին շնորհեցին ասպետի կոչում։ 1908 թվականին պարգևատրվեց Սուրբ Օլաֆի պատվոգրով։ Օրեսթադը Դանեբորգի Մեծ խաչի շքանշանակիր էր։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Արենդալում։ Հենց այստեղ էլ Սվեն Օրեսթադը կնքում է իր մահկանացուն 1942 թվականի հունվարի 19-ին՝ իննսուներկու տարեկան հասակում։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bibelen og Afholdssagen (1889)
  • Samlagsspørgsmaalet (med Andreas Lavik, 1895)
  • Praktisk sundhedslære for skole og hjem (1900)
  • Vort Stræv mod Rusdrikkene: Indlæg i Døgnets Strid (1905)
  • Avholdsfolket og det nye ølet: foredrag (1913)
  • Elisabeth Edland: et liv i det godes tjeneste (1920)
  • Straum og bakevje: ymse innlegg i striden um forbodet (1922)
  • Ta lærdom av livet (1923)
  • Min stilling til forbudet i 1911 (1926)
  • Om avvæpning (1927)
  • Den store sak i vår tid (1930)
  • Spredte trekk fra kampen om forbudet i Norge (1933)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 791.
  4. «Jørgen G. Løvland's Government (23.10.1907-18.03.1908)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Օրեսթադ» հոդվածին։