Սվեն Կումս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1988[1][2] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Asse, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սվեն Կումս (հոլ.՝ Sven Kums, փետրվարի 26, 1988[1][2], Asse, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և «Գենտ» ակումբի ավագ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անդերլեխտ» ակումբի սան է, որտեղ նրա հայրն աշխատել է որպես մարզիչ։ Բարձր մրցակցության պատճառով խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով հանդես է եկել «Լյերսում» և «Կորտրեյկում»: Վերջինս 2008 թվականին պայմանագիր է կնքել Կումսի հետ, այն բանից հետո, երբ օգնել է թիմին վերադառնալ էլիտա: Բելգիայի առաջնությունում «Կորտրեյկի» կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում՝ դառնալով ակումբի առաջատարներից մեկը:
2011 թվականի ամռանը տեղափոխվել է հոլանդական «Հերենվեն»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 800 հազար եվրո: Օգոստոսի 6-ին «ՆԵԿ-ի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[3]։ Հոկտեմբերի 15-ին «Դե Գրաֆսհապի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հերենվենի» կազմում[4]։
2013 թվականի ամռանը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Զյուլտե-Վարեգ» ակումբի հետ: Սեպտեմբերի 15-ին «Գենկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Սեպտեմբերի 22-ին «Աուդ-Հեվերլե Լյովենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Զյուլտե-Վարեգի» կազմում[6]։ 2014 թվականին տեղափոխվել է «Գենտ»։ Հուլիսի 26-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[7]։ 2015 թվականի մայիսի 21-ին Լիեժի «Ստանդարտի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Գենտի» կազմում[8]։ Նույն թվականին օգնել է ակումբին պատմության մեջ առաջին անգամ նվաճել չեմպիոնությունը և նվաճել Բելգիայի սուպերգավաթը։ Նոր մրցաշրջանում ընտրվել է թիմի ավագ: Հոկտեմբերի 4-ին «Բրյուգգեի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել[9]։ Նույն թվականին ճանաչվել է Բելգիայի տարվա ֆուտբոլիստ։
2016 թվականի ամռանը երկարաժամկետ վարձակալության իրավունքով տեղափոխվել է իտալական «Ուդինեզե»[10][11][12]։ «Միլանի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական A Սերիայում: 2017 թվականի ամռանը վերադարձել է «Անդերլեխտ»: Հուլիսի 28-ին «Անտվերպենի» դեմ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերի 5-ին Սլովակիայի հասակակիցների դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի երիտասարդական հավաքականում[14]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գենտ»
- Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/15
- Բելգիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2015
Անհատական
- Բելգիայի տարվա ֆուտբոլիստ՝ 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Херенвен VS. НЕК 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011-08-06. Արխիվացված է օրիգինալից 2018-07-28-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Херенвен VS. Де Графсхап 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011-10-15. Արխիվացված է օրիգինալից 2020-09-11-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Генк VS. Зюлте-Варегем 5:2» (անգլերեն). soccerway.com. 2013-09-15. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Зюлте-Варегем VS. Ауд-Хеверле Лёвен 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013-09-22. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Серкль Брюгге VS. Гент 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014-07-26. Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гент VS. Стандард Льеж 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-05-21. Արխիվացված է օրիգինալից 2015-07-25-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гент VS. Брюгге 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015-10-04. Արխիվացված է օրիգինալից 2015-10-07-ին. Վերցված է 2015-10-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Kums è un giocatore dell'Udinese!». www.udinese.it (իտալերեն). Udinese Calcio. 2016-08-29. Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին. Վերցված է 2016-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Official: Udinese take Kums on loan | Football Italia». www.football-italia.net. Football Italia. 2016-08-29. Արխիվացված է օրիգինալից 2018-05-24-ին. Վերցված է 2016-08-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Udinese, Kums è ufficiale. Arriva in prestito dal Gent». www.gazzetta.it (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2016-08-29. Արխիվացված է օրիգինալից 2018-07-08-ին. Վերցված է 2016-08-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Антверпен VS. Андерлехт 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-07-28. Արխիվացված է օրիգինալից 2018-09-17-ին. Վերցված է 2018-05-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին. Վերցված է 2015-09-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Footgoal Profile
- Belgium Stats at Belgian FA
- Profil na Transfermarkt.co.uk
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Կումս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կորտրեյկի ֆուտբոլիստներ
- Գենտի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Զյուլտե Վարեգեմի ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ