Jump to content

Սվենյա Շուլցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվենյա Շուլցե
գերմ.՝ Svenja Schulze
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1968(1968-09-29)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունRuhr-Universität Bochum? (1996) և Q53596643? (1988)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, նախարար, բիզնես խորհրդատու, գերմանագետ և քաղաքագետ
ԱշխատատուBooz Allen Hamilton
Զբաղեցրած պաշտոններmember of the Landtag of North Rhine-Westphalia?, Federal Minister for the Environment, Climate Action, Nature Conservation and Nuclear Safety?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Federal Minister of Economic Cooperation and Development? և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[4]
ԱնդամությունAWO Bundesverband e.V.?[4], Industriegewerkschaft Bergbau, Chemie, Energie?[4] և German Cyclists Association?[4]
🌐
 Svenja Schulze Վիքիպահեստում

Սվենյա Շուլցե (գերմ.՝ Svenja Schulze, սեպտեմբերի 29, 1968(1968-09-29)[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[3]), գերմանացի կին քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, բնապահպանության, շինարարության, միջուկային ռեակտորների նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է Նոյսի Նորֆ շրջանի գիմնազիան, այնուհետև Ռուրի համալսարանում սովորել է գերմանագիտություն և քաղաքագիտություն, որտեղ 1996 թվականին ավարտել է մագիստրատուրան՝ պաշտպանելով Ֆ. Վեդեկինդի «Գարնանային զարթոնք» (Frühlingserwachen) և «Երաժշտություն» (Musik) աշխատանքները։ 1988–1989 թվականներին գլխավորել է համալսարանի համաուսանողական կոմիտեն, 1993–1997 թվականներին համարվել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երիտասարդ սոցիալիստների կազմակերպության նախագահ, իսկ 1996 թվականին մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության երկրամասային կառավարման մեջ[5]։

1997 թվականից մինչև 2000 թվականը և 2004 թվականից մինչև 2018 թվականը եղել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի պատգամավոր։ 2010 թվականից մինչև 2017 թվականը եղել է գիտության երկրամասային նախարար[6]։

2018 թվականի մարտի 14-ից Մերկելի չորրորդ կառավարության ձևավորման ժամանակ ստացել է բնապահպանության, շինարարության, միջուկային ռեակտորների նախարարի պաշտոն[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.bundestag.de/abgeordnete/biografien/S/schulze_svenja-860968
  5. «Svenja Schulze» (գերմաներեն). Munzinger-Archiv[de]. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Die Gäste im Studio» (գերմաներեն). Das Erste. 2018 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Neue Bundesregierung steht: Wann wird Angela Merkel eigentlich gewählt?» (գերմաներեն). merkur.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Svenja Schulze» (գերմաներեն). Landtag Nordrhein-Westfalen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվենյա Շուլցե» հոդվածին։