Սվեյդն Բյորնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվեյդն Բյորնսոն
Sveinn Björnsson.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կոպենհագենի համալսարան և Reykjavík Junior College? (1900)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 27, 1881(1881-02-27)[1][2]
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Վախճանի օր հունվարի 25, 1952(1952-01-25)[1][2] (70 տարեկան)
Վախճանի վայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Քաղաքացիություն Flag of Iceland.svg Իսլանդիա
Հայր Björn Jónsson?
Ամուսին Georgia Björnsson?
Զավակներ Björn Sveinsson Björnsson? և Henrik Sveinsson Björnsson?[3]
 
Պարգևներ
Իսլանդական բազեի պարգև

Սվեյդն Բյորնսոն (իսլ.՝ Sveinn Björnsson, փետրվարի 27, 1881(1881-02-27)[1][2], Կոպենհագեն, Դանիա - հունվարի 25, 1952(1952-01-25)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), անկախ Իսլանդիայի առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեյդն Բյորնսոնը ծնվել է 1881 թվականի փետրվարի 27-ին Կոպենհագենում։ 1912 թվականին դարձել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ։ 1914-1916 թվականներին և 1920 թվականին եղել է Իսլանդիայի խորհրդարանի` Ալտինգի պատգամավոր։ 1918 թվականին Իսլանդիան ինքնավարություն ձեռք բերելուց հետո Բյորնսսոնը դարձավ Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի նախագահ (մինչև 1920 թվականը)։ Նույն տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Իսլանդիայի տարբեր ընկերություններում և բանկային հաստատություններում։ 1920-1924 և 1926-1940 թվականներին եղել է Իսլանդիայի բանագնացը Դանիայում։ 1941-1944 թվականներին եղել է Իսլանդիայի ռեգենտը։

1944 թվականի մայիսի 25-ին Իսլանդիայում հանրաքվե անցկացվեց Դանիայից անկախանալու վերաբերյալ։ Հանրաքվեի ժամանակ ընդունվեց դրական որոշում և 1944 թվականի հունիսի 17-ին Ալթինգը Սվեյդն Բյորնսոնին ընտրեց որպես Իսլանդիայի առաջին նախագահ 1 տարի ժամկետով։

1945 և 1949 թվականներին եղել է նախագահական ընտրությունների միակ թեկնածուն և օրենքով սահմանված կարգով, առանց քվեարկության համարվել է վերընտրված հաջորդ ժամկետի համար։ Նա մահացել է 1952 թվականի հունվարի 25-ին հաջորդ նախագահական ժամկետի ժամանակ։ Նրա մահից հետո երկիրը ղեկավարում է Ալթինգի նախագահից, վարչապետի և Գերագույն դատարանի գլխավոր դատավորից կազմված եռյակը՝ մինչև հաջորդ նախագահական ընտրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]