Սվարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սվարան
ԵրկիրԻրան Իրան
Սվարան (Իրան)##
Սվարան (Իրան)

Սվարան, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի օստանի Փերիա գավառի Վարզաղ գավառակում, Դարանից 13 կմ հարավ-արևմուտք։ Հիմնադրվել է 1836 թվականին։ 20–րդ դարի 60-ական թվականներին ուներ 751 (102 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ։ Սվարանի դաշտերը ոռոգվում են շրջակա գետակների և աղբյուրների ջրերով։ Գյուղի կենտրոնում գտնվող Սվարանի Գևորգ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին։ Սվարանն ուներ նաև դպրոց և գրադարան։ Բնակիչները ներգաղթել են Խորհրդային Հայաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 89