Jump to content

Սվավա Յակոբսդոտտիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվավա Յակոբսդոտտիր
իսլ.՝ Svava Jakobsdóttir
Ծնվել էհոկտեմբերի 4, 1930(1930-10-04)[1][2]
ԾննդավայրNeskaupstaður, Ֆյարդաբիգդ, Էյստյուրլանդ, Իսլանդիա
Մահացել էփետրվարի 21, 2004(2004-02-21)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Քաղաքացիություն Իսլանդիա
ԿրթությունՍմիթ Քոլեջ և Սոմերվիլ Քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԱլտինգի անդամ

Սվավա Յակոբսդոտտիր (իսլ.՝ Svava Jakobsdóttir, հոկտեմբերի 4, 1930(1930-10-04)[1][2], Neskaupstaður, Ֆյարդաբիգդ, Էյստյուրլանդ, Իսլանդիա - փետրվարի 21, 2004(2004-02-21)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա) Իսլանդիայի 20-րդ դարի նշանավոր գրող և ֆեմինիստ քաղաքական գործիչ։ Սվավայի գրությունները բնութագրել են որպես «սյուրռեալիստական ​​ֆեմինիզմի յուրահատուկ դրսևորում[3]»։ Հայրը (Հանս) Յակոբ Յոնսոնը լյութերական նախարար էր[4]։ 1935 թվականից մինչև 1940 թվականը իր ընտանիքի հետ ապրել է Սասկաչևանի Վայնյարդ քաղաքում, որտեղ հայրը ծառայել է որպես իսլանդա-կանադական ժողովի հոգևոր հովիվ[5]։ 1952 թվականին ավարտել է Սմիթ քոլեջը[6]։ Դրանից հետո սովորել է Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում։ 1971 թվականից մինչև 1979 թվականը եղել է Իսլանդիայի խորհրդարանի ` Ալտինգի անդամ ` Ժողովրդական դաշինք ձախակողմյան կուսակցության համար[7]։ Ամենահայտնի գործերն են «Գունլոդի պատմություն» վեպը, «Կացարանը» նովելը և «Պատմություն երեխաների համար» մակբայական պատմվածքը։ Բացի արձակից գրել է նաև պոեզիաներ և պիեսներ։ 1997 թվականին արժանացել է Հենրիկ Ստեֆենսի մրցանակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. Simmonds, J. (1999). Iceland. APA Publications. էջ 93. ISBN 9780887291760. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Torfi Jónsson: Æviskrár samtídarmanna. Oliver Steins, Skuggsjá 1982–1984
  5. Svava Jakobsdottir Biography | Dictionary of Literary Biography. bookrags.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Svava Jakobsdóttir (Author of Gunnlaðar saga) |Goodreads profile». goodreads.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. Literature.is page on Svava Jakobsdóttir Արխիվացված 2009-11-17 archive.today