Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (այլ կիրառումներ)
Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և մանկական հեռուստատեսային սերիալ
ՍտեղծողՍթիվեն Հիլենբուրգ
ՄշակումԹիմ Հիլլ և Nick Jennings?
ՁայնագրումԹոմաս Քեննի, Ռոջեր Բամփաս, Բիլ Ֆագերբակի, Քլենսի Բրաուն, Mr. Lawrence?, Ջիլ Թելլի, Քերոլին Լոուրենս, Մերի Ջո Քեթլեթ, Լորի Ալան, Կառլոս Ալազրաքի, Դի Բրեդլի Բեյքեր, Sirena Irwin?, Բոբ Ջոուլզ, Մարկ Ֆայթ և Թոմաս Ֆ. Ուիլսոն
ԿերպարներՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, Պատրիկ Աստղ, Սքուիդվարդ, Sandy Cheeks?, Mr. Krabs?, Gary the Snail?, Mrs. Puff?, Sheldon J. Plankton?, Karen Plankton?, Pearl Krabs?, Mermaid Man and Barnacle Boy?, Patchy the Pirate?, Flying Dutchman?, King Neptune?, Larry the Lobster?, Harold SquarePants?, Margaret SquarePants?, Ուինսթոն Չերչել, Old Man Jenkins? և Scooter?
Պատմվածքի վայրBikini Bottom?
Հորինված երկիրSpongeBob SquarePants universe?
ԵրաժշտությունAPM Music? և Universal Production Music?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքԱմերիկայի Միացյալ Նահանգներ Nickelodeon
Հայաստան TV5 (2010-2011)
Հայաստան Հ2 (2012-2015)
Եթերաշրջաններ14
Սերիաների քանակ296
ՊրոդյուսերՍթիվեն Հիլենբերգ,
Փոլ Տիբիթ
ՌեժիսորԴերեք Դրեյմոն,
Վինսենթ Ուոլլեր
ՍցենարիստՍթիվեն Հիլենբերգ
ԸնկերությունNickelodeon Animation Studio
Սփին-օֆKamp Koral: SpongeBob's Under Years? և The Patrick Star Show?
nick.com/spongebob-squarepants/


Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (անգլ.՝ SpongeBob SquarePants), ամերիկյան մուլտսերիալ, որը ստեղծել է «Nickelodeon» հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի մայիս 1-ին և դարձել է ամենահայտնի հեռուստածրագրերից մեկը աշխարհում[2]։ Տվյալ պահին այն ունի 12 լրիվ եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Բիկինի Բոթոմ քաղաքում։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարները ծովային կենդանիներն են։ 2004 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ», իսկ 2015 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցավ երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը առաջինի շարունակությունն էր՝ «Սպունգ Բոբը 3D»։ Հ2 հեռուստաալիքում որոշ ժամանակով հեռարձակվեց հայերեն թարգմանությամբ, 2012-ից 2015 թթ։ Նախկինում TV5-ում հնչում էր ձայնային թարգմանություն, որը հեռարձակվում էր 2010 թվականից մինչև ալիքի փակումը 2011 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա բոլոր սերիաների իրադարձությունները տեղի են ունենում Բիկինի-Բոթոմ ստորջրյա քաղաքում։ Այն նման է սովորական մարդկային քաղաքի, այստեղ կան ռեստորաններ, ծովափ, թանգարան, օդանավակայան, զվարճանքների այգի, բանտ և այլն։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատն է։ Նա և իր ընկերները մշտապես ընկնում են տարբեր արկածների մեջ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, մուլտֆիլմի գլխավոր կերպարը։ Ապրում է տուն-արքայախնձորի մեջ, խխունջ Գերիի հետ, որը ավելի շատ հիշեցնում է տնային կատու։ Սիրում է բաց թողնել պղպջակներ, մեդուզաներ որսալ իր լավագույն ընկեր Պատրիկի հետ, քռաբսբուրգերներ պատրաստել Քռաստի Քռաբում, կարատեով զբաղվել Սենդիի հետ։ Սովորում է տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում հանձնել քննությունը։
  • Պատրիկ Աստղ, ծովային աստղ, Սպունգ Բոբի լավագույն ընկերը։ Ծույլ է և հիմար։ Ապրում է քար-տան մեջ։
  • Սքուիդվարդ Թենթքլզ, ութոտնուկ, ապրում է Պատրիկի և Սպունգ Բոբի հետ նույն փողոցում և այնպիսի տան մեջ, որը հիշեցնում է Զատկի կղզու արձաններից մեկին։ Նա ատում է իր երկու հարևաններին, չնայած Սպունգ Բոբը և Պատրիկը նրան համարում են իրենց լավագույն ընկերը։ Սիրում է Կլառնետ նվագել, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում։ Գանձապահ է Քռաստի Քռաբում։
  • Գերի, խխունջ, Սպունգ Բոբի տնային կենդանին։ Չի սիրում լոգանք ընդունել։ Ամենակեր է։
  • Սենդի Չիքս, սկյուռիկ, զբաղվում է գիտական հետազոտություններով, Սպունգ Բոբի ընկերուհին է։ Եկել է Տեխասից, որպեսզի զբաղվի հետազոտություններով։ Միշտ կրում է ջրային կոստյում, քանի որ չի կարող շնչել ջրի տակ։ Ապրում է մի տան մեջ, որը հիշեցում է ապակե կափարիչ։ Սիրում է կարատե։
  • պրն. Յուջին Քռաբս, խեցգետին, Քռաստի Քռաբի տերը։ Փոքր հասակում ընկերություն է արել Պլանկտոնի հետ, բայց հետո վիճել են գաղտնի բաղադրատոմսի պատճառով։ Խիստ է, բայց արդար։ Չափից դուրս ժլատ է։ Ունի կետ-աղջիկ, որի անունը Փեռլ է։
  • Փեռլ Քռաբս, կետ, պրն. Քռաբսի աղջիկը։ Սիրում է երիտասարդական խնջույքներ։ Հաճախ լաց է լինում և դժգոհում հոր վարքից։
  • տիկին Փաֆ, ձուկ, ավտոդպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորում է Սպունգ Բոբը։ Վերջինիս վթարների պատճառով նա մի քանի անգամ ընկել է բանտ և հիվանդանոց։ Սերաներից մեկում պրն. Քռաբսը սիրահարվում է նրան։

Հակառակորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շելդն Պլանկտոն, սերիալի գլխավոր չարագործը, միաչքանի օրգանիզմ, Քռաբսի հակառակորդը։ Ունի ռեստորան և համակարգչային կին՝ Կարեն անունով։ Անընդհատ փորձում է գողանալ Քռաբսբուրգերի գաղտնի բաղադրատոմսը, բայց միշտ ձախողվում է։
  • Թռչող Հոլանդացի, ծովահենի հոգի, ապրում է հոգեղեն նավում։ Որոշ սերիաներում հայտնվում է և գողանում Սպունգ Բոբին և նրա ընկերներին։ Իսկ որոշ սերիաներում ընկերանում է նրա հետ։
  • Ծովային Չարագործ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի թշնամին։
  • Կեղտոտ պղպջակ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի մյուս թշնամին։ Անընդհատ ծիծաղում է։ Սպունգ Բոբի «սիրելի» չարագործն է։
  • Սքուիլյամ Ֆենսիսոն, ութոտնուկ, Սքուիդվարդի հակառակորդը, արտաքինով նրանք կարծես երկվորյակներ լինեն, սակայն Սքուիլյամը ունի մեկ մեծ ունք։ Շատ հարուստ է։ Մշտապես ցանկանում է ապացուցել Սքուիդվարդին, որ նա անհաջողակ է։

Մուլտսերիալի թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպունգ Բոբի ստեղծողը Սթիվեն Հիլլենբերգն է։ Մինչ Սպունգ Բոբի ստեղծումը նա աշխատել է Կալիֆորնիայի ծովային-կենսաբանական ինստիտուտում և ուսումնասիրել է ջրային կենդանիներին։ Այդ ժամանակ նրա մոտ միտք ծագեց ստեղծել ծովային կենդանիների մասին մի մուլտֆիլմ։ "Սպունգ Բոբ"-ի ստեղծումը տևել է շուրջ 13 տարի։ Մուլտսերիալի նախնական անունն էր SpongeBoy Ahoy!։ Սակայն ցախավել արտադրող մի ընկերություն զբաղեցրել էր այդ անունը և ավելորդ խնթիրներից խուսափելու համար որոշվեց փոխել մուլտֆիլմի անվանումը։

"Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ"-ը առաջին անգամ եթեր դուրս եկավ 1999 թվականի մայիսի 1-ին Nickelodeon հեռուստաալիքով։ Ներկայումս թողարկվել է մուլտսերիալի 12 եթերաշրջան։ Նախկինում նախատեսվում էր "Սպունգ Բոբ"-ը ավարտել 12-րդ եթերաշրջանում, սակայն 2019 թ. հուլիսին մուլտֆիլմը երկարաձգվեց մինչև 13-րդ եթերաշրջանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Media News International " Nickelodeon Celebrates Pop Culture Icon SpongeBob SquarePants decade». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)» հոդվածին։