Սպորտը Կանադայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկեյ

Կանադայում տարածված են տարբեր սպորտի տեսակներ։ Կանադացիները շատ լրջորեն են վերաբերվում տափօղակով հոկեյին[1], նրա կարգուկանոնին, այդ իսկ պատճառով նրանք համաշխարհային մակարդակի վարպետներ են արդեն երկար տարիններ։ Երկրորդ ամենատարածված սպորտաձևը կանադական ֆուտբոլն է[1]։ Ողջ աշխարհում կանադացիններն առանձնահատուկ լավ են մասնակցում հատկապես ձմեռային սպորտաձևերին (չմուշկավազք, որտեղ վազում են երկար ու կարճ տարածություն, գեղասահքը, ակրոբատիկ դահուկային սպորտը և կյոռլինգը)։ Ամառային օլիմպիական խաղերին մարզիկներն աչքի են ընկնում են հատկապես ջրացատկ, 100 մետր վազք, բայդարկաներով և կանոեներով թիավարություն սպորտաձևերում[2]։

Նույնիսկ այն դեպքում, որ ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում ֆուտբոլը, երկրում ավելի շատ անցկացվում են այն սպորտաձևերը, որոնց հայրենիքը ԱՄՆ-ն է. կանադական ֆուտբոլ (որը շատ նման է ամերիկյան ֆուտբոլին), բեյսբոլ և բասկետբոլ[3]

Բացի այս Կանադան իրավունք ունի մասնակցելու ամերիկական ազգային առաջնությունների (MLB, NBA)[4]: Հենց Կանադայում են սահմանվել կյոռյինգի մերօրյա կանոնները, և այս սպորտի տեսակ հեռուստացույցով դիտվող ամենամասայական սպորտաձևն է կանադայում, չհաշված հոկեյի առաջնությանը։ Մոնրեալում Ջեյմս Նեյսմիթի ջանքերով աչքի ընկավ նաև բասկետբոլը։

1976 թվականին Մոնրեալում տեղի ունեցավ 11-րդ Ամառային Օլիմպիական Խաղերը[5], Կալգարիում 1988 թվականին 15-րդ Ձմեռային Օլիմպիական Խաղերը[6] և Վանկուվերում 2010 թվականին տեղի ունեցան 21-րդ Ձմեռային Օլիմպիական Խաղերը[7]։

Մարմնամարզությունը կանադացիների կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ կանադացիների կյանքում սպորտը մեծ տեղ ունի։ Ձմռանը ողջ երկիրը երեկոները անցկացնում է հեռուստացույցի առջև, երկրպագելով հոկեյի թիմերին և գեղասահորդներին։ Մանկական սպորտը համարվում է նորմա։ Ամառային երեկոները, և նաև հանգստյան օրերին ընտանիքներով գնում են մարզային և դպրոցական խաղադաշտեր, որպեսզի երկրպագեն իրենց երեխաներին, ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին։ Ամենից հաճախ ծնողները իրենց 5-6 տարեկան աղջիկներին տալիս են ֆուտբոլի ու հոկեյի՝ հավատալով, որ դա ոչ միայն կկոփի իրենց երեխաններին այլև կբարձրացնի նրանց կոլեկտիվ մտածողությունը և համառությունը։ Երբեմն հարևանությամբ գտնվող խաղադաշտերում միանգամից կարող է տեղի ունենալ մի քանի սպորտային հանդիպումներ՝ բեյսբոլ, ամերիկյան ֆուտբոլ և եվրոպական ֆուտբոլ սպորտաձևերում։ Շատ կանադական ընտանիքներ կամավոր մասնակցում են իրենց երեխաների սպորտային կյանքին, մարզելով դպրոցակներին, նախապատրաստում են խաղադաշտը և այլն։ Գրեթե ամեն քաղաքում կա լողի համար նախատեսված լողավազաներ, ծածկի տակ գտնվող սահադաշտեր, որոնք գրավում են բոլոր կանադացիներին, անկախ տարիքից և սեռից։

Կանադայի ձմեռային պաշտոնական խաղը համարվում է հոկեյը, որը շատ հայտնի ժամանցի միջոց է։ Ամենատարածված ամառային խաղը ազգաին լաքրոսն է, ինչպես նաև խոտի վրա անցկացվող հոկեյը ու ֆուտբոլը։

2010 թվականին Վանկուվերում և քաղաքից հյուսիս գտնվող լեռադահուկային հանգստավայր Ուիսթլերում անցկացվել է 21-րդ Ձմեռային Օլիմպիական Խաղերը, որտեղ Կանադան ընդհանուր թիմային միավորներով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Most Popular Sports In Canada».
  2. «Sport in Canada».
  3. Canadian Heritage (2013). «Canadian sport participation - Most frequently played sports in Canada (2010)» (PDF). Publications.gc.ca. էջ 34. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  4. «Canada's 2018 September training camp roster features six NBA players».
  5. «Montreal 1976 Olympic Games».
  6. «1988 Olympics transformed Calgary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Vancouver 2010 Olympic Games».