Սպորտային խմիչքներ
Սպորտային խմիչքներ, ֆունկցիոնալ խմիչքներ, որոնց նպատակն է օգնել մարզիկներին փոխարինել ջուրը, էլէկտրոլիտները և էներգիան մարզումից առաջ կամ մրցումներից հետո։ Սպորտի և ֆիթնեսի համար առևտրային սպորտային ըմպելիքների օգտագործման արդյունավետությունը դեռ ապացուցված չէ[1]։
Չափից շատ օգտագործումը կարող է վնասել առողջությունը կամ խոչընդոտել աշխատանքը։ Այդ խմիչքները կամ դրանց բաղադրիչերը,որոնցից են՝ շաքարը, որոշ դեպքերում կարող են նպատակահարմար չլինել[1]։
Կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային խմիչքները բաժանվում են երեք հիմնական տիպերի[2]՝
- Իզոտոնիկ սպորտային խմիչքները պարունակում են աղի և շաքարի նույն կոնցենտրացիաները՝ինչպես մարդու օրգանիզմը։
- Հիպերտոնիկ սպորտային խմիչքները պարունակում են աղի և շաքարի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան մարդու օրգանիզմը։
- Հիպոտոնիկ սպորտային խմիչքները պարունակում են աղի և շաքարի ավելի ցածր կոնցենտրացիաներ քան մարդու օրգանիզմը։
Սպորտային խմիչքների մեծ մասը իզոտոնիկ է և պարունակում է 4-5 թեյի գդալ շաքարավազ[3]։
Նպատակ և արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ մարզվող մարզիկների օրգանիզմը ջրազրկվում է՝շնորհիվ քրտնարտադրության և էներգիայի ծախսի։ Սպորտային ըմպելիքները երբեմն ընտրվում են որպես այս խնդրի լուծում՝հեղուկի փոխարինման,ածխաջրերի բեռնման և սննդանյութերի հավելման միջոցով[4],չնայած,նույն աղբյուրը նշում է,որ «ջուր կամ սպորտային ըմպելիք օգտագործելը մարզիկի ընտրությունն է[4]։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ,ի տարբերություն ընդունված կարծիքի,էլէկտրոլիտ պարունակող սպորտային ըմպելիքի օգտագործումը չի պաշտպանում հիպոնատրեմիայից(արյան մեջ նատրիումի ցածր մակարդակ)։ Սա հավանաբար պայմանավորված է նրանով,որ այս ըմպելիքների նատրիումի պարունակությունը տատանվում է 20-ից 30մկ/լ-ի սահմաններում[5]։
Սպորտային ըմպելիքների հիմնական նպատակը,որոնք իրենց կալորիաները ստանում են շաքարից,արդյունավետությունն ու դիմացկունությունը բարելավելն է։ Սպորտային ըմպելիքների օգուտները կախված են այլ գործոններից՝ներառյալ ընդունված ըմպելիքի որակը և ածխաջրերի տեսակը[6],թեև նույն աղբյուրը նշում է,որ «քիչ ապացույցներ կան,որ որևէ սպորտային ըմպելիք գերազանցում է շուկայում առկա մեկ այլ ըմպելիքի»[6]։
2019-ի մետա-վերանայումը պարզել է,որ կաթնամթերքը կարող է ապահովել մկանների սնուցումը[7]։
Վնասակար ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջության վրա սպորտային ըմպելիքների վնասակար ազդեցություններից են՝քաշի ավելացումը,շաքարախտը և ատամների էրոզիան[8][9][10]։ Այս ըմպելիքները հարուստ են կալորիաներով և շաքարով,ինչը կարող է նպաստել անառողջ սննդակարգին[11]։ Ընդհանուր առմամբ,առևտրային սպորտային ըմպելիքները պարունակում են սովորական գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարի երկու երրորդը։ Այս սպորտային ըմպելիքներում առկա շաքարը գերազանցում է երեխայի համար օրական թույլատրվող շաքարի քանակին[12]։
Էներգետիկ ըմպելիքները, որոնք հաճախ շփոթում են սպորտային ըմպելիքների հետ,սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին՝ ի տարբերություն մյուս հավելումների։ Հաճախ կոֆեինի կոնսենտրացիան ավելի բարձր է լինում,քան զովացուցիչ ըմպելիքներում[13]։ Չափավոր քանակությամբ կոֆեինը վնասակար չէ,և կարող է օգտակար լինել դիմադրողականության համար,սակայն մեծ քանակությամբ օգտագործելը կարող է բացասական հետևանքներ ունենալ[14]։ Չնայած էներգետիկ խմիչքները պարունակում են տարբեր սննդային հավելումներ,առողջապահության ուսումնասիրությունները ապացուցել են,որ մանրակրկիտ պիտակավորման բացակայություն կա,ինչը նշանակում է,որ սպառողները միշտ չէ,որ տեղյակ են,թե ինչ են օգտագործում[13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարզիկները պարբերաբար գարեջուր էին խմում ջրի փոխարեն,որպեսզի օրգանիզմում վերականգնեին սննդանյութերն ու էներգիան։ Քանի որ գարեջրի պատրասման գործընթացում ջուրը եռացվում էր և այդպիսով մանրեազերծվում,գարեջուրն ավելի ապահով տարբերակ էր,քան ջուրը,որը վերցված էր որևէ անհայտ աղբյուրից[15]։ Այնուամենայնիվ,ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ նույնիսկ էթանոլի ցածր չափաբաժինը նվազեցնում է դիմացկունությունը։ Այն արգելակում է լյարդի գլյուկոզի արտազատումը վարժություներ անելիս,ինչպես նաև խաթարում է հոգեմետորական հմտությունները,ինչպիսիք են՝արձագանքման ժամանակը,ձեռք-աչքի համակարգումը և հավասարակշռությունը[16]։
Առաջին Օլիմպիական խաղերից ի վեր,սպորտի ժամանակ հեղուկի ընդունումը շատ տարբեր է եղել՝ սպորտային ըմպելիքների օգտագործման վերաբերյալ գիտական համայնքում կոնսենսուսի բացակայության պատճառով։ 1900-ական թթ.-ին մի տարածված կարծիք կար,որ վարժություններ կատարելիս հարկավոր չէ հեղուկ օգտագործել[17]։ Այնուամենայնիվ,1923 թվականին վարժությունների ֆիզիոլոգիայի առաջընթացով,ջերմակարգավորման սիրտ-անոթային մոդելը ուսումնասիրել է Ա.Վ.Հիլլը[17]։ Այս մոդելի հիման վրա ընդգծվում է ջրի անբավարության և հեղուկի կարևորության դերը օրգանիզմում[17]։
Էներգետիկ և սպորտային ըմպելիքները Եվրոպայում և Ասիայում առաջին անգամ հայտնվել են 1960-ական թվականներին՝ ի պատասխան օրգանիզմում սննդային հավելումների և էներգիայի պահանջին։ Taisho Pharmaceuticals-ը ճապոնական ընկերություն է,որը թողարկեց Lipovitan D-ը,որը շուկայում առաջին էներգետիկ խմիչքն էր 1961 թվականին[18]։ Այդ ժամանակից ի վեր,էներգետիկ և սպորտային ըմպելիքները վերածվել են բազմամիլիարդանոց շուկայի։
Առևտրային շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էներգետիկ և սպորտային ըմպելիքների թիվը շուկայում արագորեն աճում է։ Սպորտային խմիչքները ներառված են ֆունկցիոնալ ըմպելիքների շուկայում։ Ֆունկցիոնալ ըմպելիքների կատեգորիայի շրջանակներում սպորտային և էներգետիկ ըմպելիքներն ունեն ամենամեծ ծավալի աճը[18]։ Այս ըմպելիքները ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում աճել են ավելի քան 240 տոկոսով[18]։
Տարիների ընթացքում շուկայում ներկայացվել են տարբեր տեսակի խմիչքներ,որոնցից շատերը նախատեսված են երիտասարդ մարզիկների համար[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deborah Cohen (2012). «The truth about sports drinks». BMJ. 345: e4737. doi:10.1136/bmj.e4737. PMID 22810386. S2CID 35181482. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Rowlands, David S.; Kopetschny, Brigitte Hani; Badenhorst, Claire E. (2022 թ․ փետրվարի 1). «The Hydrating Effects of Hypertonic, Isotonic and Hypotonic Sports Drinks and Waters on Central Hydration During Continuous Exercise: A Systematic Meta-Analysis and Perspective». Sports Medicine (անգլերեն). 52 (2): 349–375. doi:10.1007/s40279-021-01558-y. ISSN 1179-2035. PMC 8803723. PMID 34716905.
- ↑ «Impact of sports and energy drinks in athletes for performance based activities». Asian Journal of Multidimensional Research. 10 (10). 2021. ISSN 2278-4853.
- 1 2 Smith, Jennifer (1992). «A Look at the Components and Effectiveness of Sports Drinks». Journal of Athletic Training. 27 (2): 173–176. ISSN 1062-6050. PMC 1317152. PMID 16558151.
- ↑ ROSNER, MITCHELL H. (2019). «Exercise-Associated Hyponatremia». Transactions of the American Clinical and Climatological Association. 130: 76–87. ISSN 0065-7778. PMC 6735969. PMID 31516170.
- 1 2 Coombes, Jeff S.; Hamilton, Karyn L. (2000 թ․ մարտի 1). «The Effectiveness of Commercially Available Sports Drinks». Sports Medicine (անգլերեն). 29 (3): 181–209. doi:10.2165/00007256-200029030-00004. ISSN 1179-2035. PMID 10739268. S2CID 12040176.
- ↑ Russo, Isabella, et al. "Systematic literature review: The effect of dairy milk on markers of recovery optimisation in response to endurance exercise." International Journal of Sports Science (2019): 69-85.
- ↑ Schneider, Marcie Beth. «Sports Drinks and Energy Drinks for Children and Adolescents: Are They Appropriate?». publications.aap.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Noble, Warden H; Donovan, Terence E; Geissberger, Marc (2011 թ․ ապրիլի 1). «Sports drinks and dental erosion». Journal of the California Dental Association. 39 (4): 233–238. doi:10.1080/19424396.2011.12221890. ISSN 1942-4396. PMID 21675676. S2CID 13102323.
- ↑ von Fraunhofer, J Anthony; Rogers, Matthew M (2005 թ․ հունվարի 1). «Effects of sports drinks and other beverages on dental enamel». General Dentistry. 53 (1): 28–31. ISSN 0363-6771. PMID 15779219.
- ↑ Schneider, Marcie Beth. «Sports Drinks and Energy Drinks for Children and Adolescents: Are They Appropriate?». publications.aap.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Rath, Mandy (2012 թ․ փետրվար). «Energy drinks: What is all the hype? The dangers of energy drink consumption: The dangers of energy drink consumption». Journal of the American Academy of Nurse Practitioners (անգլերեն). 24 (2): 70–76. doi:10.1111/j.1745-7599.2011.00689.x. PMID 22324861. S2CID 205909525.
- 1 2 Macdonald, James (2013 թ․ մարտի 1). «The Potential Adverse Health Effects of Energy Drinks». American Family Physician (ամերիկյան անգլերեն). 87 (5): 321. PMID 23547548.
- ↑ Burke, Louise M. (2008 թ․ դեկտեմբերի 6). «Caffeine and sports performance». Applied Physiology, Nutrition, and Metabolism. 33 (6): 1319–1334. doi:10.1139/H08-130. ISSN 1715-5312. PMID 19088794.
- ↑ Mika Rissanen (2014 թ․ մայիս). «Beer Breaks during the Tour de France. Some observations on beer and cycling in the early 1900s». Ludica, Annali di Storia e Civiltà del Gioco, 17-18 (2011-2012), Pp. 188-190. Ludica, annali di storia e civiltà del gioco. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Virgile Lecoultre; Yves Schultz (2009). «Effect of a small dose of alcohol on the endurance performance of trained cyclists». Alcohol and Alcoholism. 44 (3): 278–83. doi:10.1093/alcalc/agn108. PMID 19136497.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 3 Sutehall, Shaun; Muniz-Pardos, Borja; Bosch, Andrew N.; Di Gianfrancesco, Alessia; Pitsiladis, Yannis P. (2018 թ․ ապրիլ). «Sports Drinks on the Edge of a New Era». Current Sports Medicine Reports (ամերիկյան անգլերեն). 17 (4): 112–116. doi:10.1249/JSR.0000000000000475. ISSN 1537-8918. PMID 29629968. S2CID 4718787.
- 1 2 3 Heckman, M.A.; Sherry, K.; De Mejia, E. Gonzalez (2010 թ․ մայիսի 29). «Energy Drinks: An Assessment of Their Market Size, Consumer Demographics, Ingredient Profile, Functionality, and Regulations in the United States». Comprehensive Reviews in Food Science and Food Safety. 9 (3): 303–317. doi:10.1111/j.1541-4337.2010.00111.x. PMID 33467819.
- ↑ Jovanov, Pavle; Đorđić, Višnja; Obradović, Borislav; Barak, Otto; Pezo, Lato; Marić, Aleksandar; Sakač, Marijana (2019 թ․ հունվարի 15). «Prevalence, knowledge and attitudes towards using sports supplements among young athletes». Journal of the International Society of Sports Nutrition. 16 (1): 27. doi:10.1186/s12970-019-0294-7. PMC 6611041. PMID 31272457.