Սպիրոգիրա (լատ.՝ Spirogyra), թելաձև կանաչ ջրիմուռների ցեղ։ Սպիրոգիրների թելիկները կազմված են բջիջների մեկ շարքից, որոնք պարունակում են քլորոպլաստների մեկ կամ մի քանի պարուրաձև ժապավեններ։
Բազմանում է վեգետատիվ (թելերի կտորներով) և սեռական (կոնյուգացիա) ճանապարհով։ Ջիգոտի ծլումն ուղեկցվում է ռեդուկցիոն բաժանմամբ. 4 հապլոիդ կորիզներից կենսունակությունը պահպանում է մեկը (ուստի զարգանում է միայն մեկ թելիկ)։
Հայտնի է սպիրոգիրա մոտ 200 տեսակ, տարածված կանգնած և դանդաղ հոսող քաղցրահամ ջրերում։ Բամբականման մեծ կուտակումներ է առաջացնում ջրի մակերևույթին։
John Whitton, B.A. and Brook, A.J. (editors) 2002. The Freshwater Algal Flora of the British Isles. Cambridge University Press, Cambridge. ISBN 0-521-77051-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 80)։