Սպիտակ քարավան
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1963 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Թամազ Մելիավա[1] և Էլդար Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Մերաբ Էլիոզիշվիլի |
Դերակատարներ | Արիադնա Շենգելայա և Դավիթ Աբաշիձե |
Օպերատոր | Գեորգի Կալատոզիշվիլի |
«Սպիտակ քարավանը» (վրաց.՝ თეთრი ქარავანი, Tetri karavani), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Էլդար Շենգելայան և Թամազ Մելիավան 1963 թվականին «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում։ Գլխավոր դերերը կատարել են Իմեդա Կախիանին և Արիադնա Շենգելայան։ Կաննի կինոփառատոնում 1964 թվականի մայիսին ֆիլմն առաջադրվել է Ոսկե արմավենու ճյուղի[2]։ 2019 թվականի ապրիլին ֆիլմի վերականգնված տարբերակն ընտրվել է Կաննի կինոփառատոնում 2019 թվականի «Կաննի կլասիկա» բաժնում ցուցադրելու համար[3]։
Սյուժետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարվա աշնանը Վրաստանից դեպի մերձկասպյան տապաստան է գնում սպիտակ քարավանը։ Դրանք հովիվներն են քշում իրենց ոչխարները։ Հովիվներից մեկը՝ երիտասարդ Գելան, ամենածեր հովիվ Մարթիա Ախլոուրիի որդին է։ Կասպից ծովի ափին Գելան ծանոթանում է ձկնորս Մարիայի հետ։ Նրանք սիրահարվում են միմյանց և մտածում են նոր հանդիպումների մասին։
Մարիան երազում է, որ ինքն ու Գելան կապրեն իր մահացած հոր տանը, երեխաներ կունենան, և բոլորը երջանիկ կլինեն իրենց ընտանիքում։ Գելան երազում է հանգիստ քաղաքային կյանքի մասին, նա հոգնել է անընդհատ թափառելուց։ Եվ ոչ ոք, նույնիսկ Մարիան, չի կարող նրանից խլել այդ երազանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր դերեր
- Իմեդա Կախիանի – Գելա
- Արիադնա Շենգելայա – Մարիա (հնչյունավորել է Անտոնինա Կոնչակովան)
- Գիորգի Կիկաձե – Վայյա
- Սպարտակ Բաղաշվիլի – Մարթիա
- Դավիթ Աբաշիձե – վարորդ
- Մերաբ Էլիոզիշվիլի – Բալտա
- Գոգուցա Կուպրաշվիլի – Կիվանա
- Վ. Դոնգուզաշվիլի – Գլիխո (հնչյունավորել է Յակով Բելենկին)
- Այլ դերեր (այբբենական կարգով)
- Լեո Պիլպանի
- Գրիգոլ Թխաբլաձե
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - Լենինգրադի առաջին համամիութենական կինոփառատոն, մարդու և աշխատանքի մասին բանաստեղծական կինոպատումի մրցանակը
- 1965 - Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ
- 1964 - Կաննի կինոփառատոնում առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղի» – Էլդար Շենգելայա և Թամազ Մելիավա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մերաբ Էլիոզիշվիլի
- Ռեժիսորներ՝ Էլդար Շենգելայա և Թամազ Մելիավա
- Երկրորդ ռեժիսոր՝ Ռամազ Շարաբիձե
- Օպերատորներ Գեորգի Կալատոզիշվիլի և Լեոնիդ Կալաշնիկով
- Մոտնաժող՝ Ն. Սարադովա
- Կոմպոզիտոր՝ Իրակլի Գեջաձե
- Բեմադրող նկարիչներ՝ Դմիտրի Թաքայիշվիլի և Խրիստեսիե Լեբանիձե
- Գրիմ՝ Իոսեբ Բառնաբիշվիլի
- Հնչյունային ռեժիսոր՝ Միխայիլ Նիժարաձե
- Ֆիլմի տնօրեն՝ Վ. Խուցիշվիլի
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ, 1963 թվական, Վրաստան-ֆիլմ
- Կատակերգություն, 93 րոպե
- Սև և սպիտակ, մոնո
- Բնօրինակ լեզու՝ վրացերեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0175238/
- ↑ «Festival de Cannes: LA CARAVANNE BLANCHE». festival-cannes.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Cannes Classics 2019». Festival de Cannes. 2019 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
|