Jump to content

Սպիտակ ստրկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ստրուկ (Էբերլե, 1913)

«Սպիտակ ստրկություն» (անգլ.՝ White slavery), անգլալեզու երկրներում տերմինը նշանակում է գերություն եվրոպացիներին և Եվրոպայից գաղթածներին, անկախ ստրկության բնույթից, բայց հիմնականում կապված ստիպողական մարմնավաճառության հետ։

«Սպիտակ ստրկություն» բառակապակցությունը օգտագործվել է 20-րդ դարի սկզբից, «երբ այդ ժամանակների Եվրոպայի երկրների մեծ մասը 1904 թվականին Փարիզում ստորագրել են Միջազգային պայմանագիր[1], որը ուղղված էր այս երևույթի դեմ պայքարին»[2]։

Այդ ժամանակ մեծ ուշադրություն էր հատկացվում Մեծ Բրիտանիայի կանանց, որոնց մայրցամաքային Եվրոպայի երկրներում դրդում էին մարմնավաճառության։ Ուշ այս տերմինը տարածվել է կենդանի ապրանքների ընդհանուր հասկացության վրա։

Միայն 1985 թվականին է բրիտանական խորհրդարանը շտկել օրենսդրությունը, որի համաձայն բռնություն էր համարվում կեցությունը միայն 13 տարեկանը չլրացած անձանց հետ[3]։

20-րդ դարի սկզբին տերմինը գործածվել է եվրոպացի աղջիկների նկատմամբ, ովքեր աշխատում էին Չիկագոյի հասարակաց տներում[4]։

Ավելի ուշ տերմինը օգտագործվել է թուրքական հարեմներում գտնվող եվրոպացի հարճերի նկատմամբ։

ԿՀՎ-ի տվյալների համաձայն 21-րդ դարի սկզբին աշխարհում 27 միլիոն ստրուկ է գրանցվել[5]։

Դոմինիկո Ռոսսո(1832-1902) Սպիտակ ստրուկների շուկա (1884)

Ամեն տարի մի քանի միլիոն մարդ է վաճառվում։ Տրանսազգային քրեական կազմակերպությունները կանանց և աղջիկների անօրինական բիզնեսում ստացել են 7 միլիարդ դոլար շահույթ։ Գլոբալիզացիայի դարաշրջանում մարդկանց թրաֆիքինգը զարգանում և տարածվում է այնպես, ինչպես թմրանյութերի կամ ալկոհոլի առևտուրը։ Այսօրվա գլոբալիզացիայի պայմաններում, քրեաբանական համատեքստում , հատուկ և չափազանց բարդ խնդիր է մարդկային թրաֆիքինգր վերածնումը և ստրկության վերակենդանացումը, որը ձեռք է բերում նոր տեսակներ և ուրվագծեր։ Ավելի բարդ է, քան 17-19-րդ դարերում։ Սա հատկապես սարսափելի է, երբ նոր բովանդակություն և նշանակություն է ձեռք բերում մարդու համընդհանուր իրավունքը, կատարելագործվում են դրանց պաշտպանության մեխանիզմները, ձևավորվում և գործարկվում են մարդու իրավունքների պաշտպանության նոր մարմիննեն (մարդու իրավունքների պաշտպաններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն)։

Այլընտրական ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ստրկության այլընտրանքային ձևեր[6]։

Ստրկավաճառությունը ևս կարող է ընդունել այնպիսի ձևեր, ինչպիսիք են օրինակ` երեխաների առևանգումը, և նրանց հավաքագրումը պետական զինված ուժերին կամ ապստամբ բանակներին, կանանց և երեխաների օգտագործումը որպես տնային ծառայողներ, ովքեր աշխատում են ստրկական պայմաններում, երեխաների օգտագործումը որպես փողոցային գողեր և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. International Agreement for the suppression of the White Slave Traffic[en], 1904
  2. Суды Самарканда стали чаще рассматривать дела, связанные с торговлей людьми(չաշխատող հղում)
  3. Cecil Adeams, «The Straight Dope: Was there really such a thing as „white slavery“?» January 15, 1999.
  4. Cecil Adams, op. cit.
  5. «Торговля людьми и органами человека: криминологические, политические и социальные проблемы». CRIME.VL.RU. www.crime.vl.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «К вопросу о криминологической характеристике торговли людьми». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • White Cargo: the Forgotten History of Britain's White Slaves in America

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]