Սպիտակ ռուսական կոկտեյլ
Սպիտակ ռուսական կոկտեյլ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոկտեյլ |
Ենթատեսակ | trio cocktail? |
Բաղադրամասեր | սերուցք, Օղի, սուրճի լիկյոր և սառույց |
Գույն | սուրճ և սերուցք |
![]() |
«Սպիտակ ռուսական» (ռուս.՝ Белый русский), կոկտեյլ սերուցքային կոկտեյլների խմբից, որը պատրաստվում է օղու և սուրճի լիկյորի հիման վրա։
«Մեծ Լեբովսկի» ֆիլմից Ջեֆրի Լեբովսկու սիրած ըմպելիքն է։ Ֆիլմի թողարկումից հետո կոկտեյլը ձեռք է բերել ժողովրդականություն՝ դադարելով համարվել «կանանց» կոկտեյլ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս խմիչքի մասին առաջին տպագիր հիշատակումը հանդիպում է Oakland Tribune թերթի 1965 թվականի նոյեմբեր 21-ի համարում։ Այդ ժամանակ էլ այն ներառվել է IBA-ի (Բարմենների միջազգային ասոցիացիա) ժողովածուում հետևյալ բաղադրատոմսով. «5/10 չեզոք օղին և 5/10 սուրճի լիկյորը լցնել սառույցով լի օլդ ֆեենի մեջ, ավելացնել մեկ թեյի գդալ հարած սերուցք և չխառնել»։ 1993 թվականին ժողովածուում բաղադրատոմսը ներկայացվել է հետևյալ կերպ. «5/10 օղի, 3/10 սուրճի լիկյոր և 2/10 հարած սերուցք»[2]։
IBA-ի ժամանակակից բաղադրատոմսի համաձայն՝ պետք է ավելացնել թարմ սերուցք, ոչ թե հարած, ապա նրբորեն խառնել[3]։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպիտակ ռուսական» կոկտեյլի հիման վրա ստեղծվել են մի շարք կոկտեյլներ[4], որոնք տարբերվում են հիմնական բաղադրիչներով.
- «Սպիտակ կուբացի» (White Cuban) — օղու փոխարեն օգտագործվում է ռոմ,
- «Սպիտակ աղբ» (White Trash) — օղու փոխարեն օգտագործվում է վիսկի,
- «Կապույտ ռուսական» (Gay Russian) — Կալուա լիկյորի փոխարեն օգտագործվում է բալի լիկյոր,
- «Կեղտոտ ռուսական» (Dirty Russian) — սերուցքը փոխարինվում է շոկոլադային կաթով։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեֆրի Լեբովսկու սիրած ըմպելիքն է «Մեծ Լեբովսկի» ֆիլմում։
- «The IT Crowd» հեռուստասերիալի հերոս Մորիս Մոսիի սիրված ըմպելիքն է։
- Լոուրենս Մեդոքսի սիրած ըմպելիքն է «Ինչպե՞ս կորցնել ընկերներին և բոլորին ստիպել քեզ ատել» ֆիլմում։
- «Խենթ երեսնյակ» ֆիլմի հերոս Քեյթի սիրելի ըմպելիքն է։
- Կոկտեյլ, որը խմում է «Marillion» խմբի տեքստերի և երաժշտության հեղինակ Ֆիշը (Fish) (սկավառակ «Clutching At Straws», 1987)։
- «Կատու կինը» ֆիլմում գլխավոր հերոսուհին սրճարանում պատվիրում է այս կոկտեյլը, միևնույն ժամանակ հերթականությամբ չեղարկելով բոլոր բաղադրիչները, բացառությամբ սերուցքի։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ New York Times: White Russians Arise, This Time at a Bowling Alley
- ↑ սպիտակ կոկտեյլի բաղադրատոմս(չաշխատող հղում)
- ↑ «Сайт IBA. Black Russian»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-15-ին։ Վերցված է 2020-08-29
- ↑ «»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-03-ին։ Վերցված է 2010-05-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- White Russian (անգլ.)