Սպիտակ ոսկի (բամբակ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1947 |
Սպիտակ ոսկի (բամբակ) (ռուս.՝ Белое Золото (хлопок)), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված 1947 թվականին։ Մուլտֆիլմը պատմում է ժողովրդական տնտեսության մեջ բամբակի նշանակության, բամբակի արտադրության ոլորտում ձեռքբերումների մասին[1]։ Խորհրդային սատիրական ամենահաջողված մուլտֆիլմերից մեկն է[2]։
Հեղինակի տեքստը կարդում է հայտնի հաղորդավար Յուրի Լևիտանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մուլտիպլիկացիոն Ֆիլմը պատմում է հետպատերազմական շրջանում մարդկային «ոսկու» մասին։ Ֆաշիստական պատերազմից ավերածություններից հետո երկիրը սկսել է ոտքի կանգնել։ Այստեղ մանրամասնորեն պատմվում է բամբակի` աշխարհի բոլոր մարդկանց համար նշանակալի բնական նյութի ձեռքբերման ու մշակման, բամբակի արտադրության հաջողության գաղտնիքի մասին։ Ստեղծողները փորձել են հաղորդավարի վառ պատմության և սյուժետային գծի միջոցով ամբողջությամբ բացել տվյալ թեման։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- սցենարի հեղինակներ` Ալեքսանդր Իվանով, Ա. Ստեպնայա
- նկարիչ-ռեժիսիոր` Ալեքսանդր Իվանով
- բեմադրող նկարիչներ` Եֆիմ Վերլոցկի, Ելենա Տաննենբերգ
- օպերատոր` Միխայիլ Դրույան
- հնչյունային օպերատոր` Ս. Ռենսկի
- տեխնիկական օգնական` Ֆյոդոր Գոլդշտեյն
- մուլտֆիլմի տնօրեն` Ն. Ցոֆնաս
- երաժշտական ձևավորումը` Սեմյոն Բանդերսկու
- նկարիչ-մուլտիպլիկատորներ` Միխայիլ Բոտով, Լև Պոզդնեև, Ա. Բիրուլին, Լիդիա Ռեզցովա, Բորիս Մեերովիչ, Նիկոլայ Ֆյոդորով, Ա. Մանաֆով, Գենադի Ֆիլիպպով, Բորիս Չանի
- Տեքստը կարդում է Յուրի Լևիտանը
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Քեզ համար, Մոսկվա» մուլտֆիլմերի 34-րդ ժողովածուում[3].:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բամբակ (սպիտակ ոսկի)» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Բամբակ (սպիտակ ոսկի)» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|