Սպիտակ նրբերշիկների հասարակած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ նրբերշիկ բրեցելով և քաղցր մանանեխով
Սպիտակ նրբերշիկ ների հասարակածի տեղադրության տարբեր վարկածների քարտեզ

Սպիտակ նրբերշիկների հասարակած (գերմ.՝ Weißwurstäquator), Հին Բավարիայի և մնացյալ Գերմանիայի միջև ենթադրյալ մշակութային սահմանի կատակային անվանումը, որը սահմանվում է որպես մյունխենյան սպիտակ նրբերշիկների տարածման գոտի և համարվում բավարական մշակույթի տարբերակիչ նշան։

Հասարակածի տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ սպիտակ նրբերշիկի հասարակածն անցկացնում են Դանուբ գետով, սակայն այս սահմանը չի ներառում Ստորին Բավարիայի և Վերին Պֆալցի մասերը։ Երբեմն հասարակածը տեղադրում են 49-րդ լայնությունում (Ինգոլշտադտից հյուսիս)։ Այլ պատկերացումներով խոսքը Մյունխենից 100 կիլոմետրանոց հեռու գոտու մասին է, որի մեջ չի մտնում Վերին Բավարիայի զգալի մասը։

Ըստ այլընտրանքային վարկածների՝ սահման համարվում Մայն գետի երկայնքով անցնող Մայնի գիծը, որը ճանաչվել է հյուսիսային Գերմանիայի բարբառային սահման կամ Ավստրիայի հետ Պրուսիայի և Բավարիայի պատմա-քաղաքական սահման, որը կոչվում է նաև Մայնի գիծ, երբ գոտու մեջ բացի Հին Բավարիայից մտնում է նաև Բադեն-Վյուրտեմբերգը և Ֆրանկոնիայի զգալի մասը, որտեղ, սակայն, արդեն կան զգալի մշակութային տարբերություններ Բավարիայի հետ և սպիտակ նրբերշիկներ արդեն ընդունված չեն։

Եզրույթն օգտագործվում է նաև հյուսիսային և միջին Գերմանիան սահմանազատելու համար, ընդ որում հասարակածը նույնպես անցկացնում են Մայն գետով և դրանից ոչ հեռու։

Ավստրացիները սպիտակ նրբերշիկների հասարակածից հյուսիս ընկած շրջանը կատակով անվանում են Պիֆկեի բնակեցման զոնա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]