Սպիտակ ձի (պատկերասրահ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ձի
Տեսակթանգարան և պատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդարի երկրամաս
ՎայրԳելենջիկ
Հիմնադրվել է2006
Կայքninagallery.ru
Քարտեզ
Քարտեզ

«Սպիտակ ձի» ժամանակակից արվեստի պատկերասրահ (ռուս.՝ Галерея современного искусства «Белая лошадь»), աղբից պատրաստված նկարների մշտական ցուցադրմամբ թանգարան Գելենջիկում։ Թանգարանը «Մտրուկ» միջազգային մանկական մշակութա-էկոլոգիական ստեղծագործական մրցույթի կազմակերպիչն է[1]։ 2014 թվականին մրցույթի էկոլոգիական ակցիային մասնակցել են 3000 երեխա Ռուսաստանի և Ուկրաինայի 72 քաղաքներից[2]։ Պատկերասրահի հիման վրա կազմակերպվում են վարպետության դասեր և դասընթացներ երեխաների համար՝ դեկորատիվ-կիրառական առարկաների պատրաստում փաթեթավորված, միանգամյա օգտագործված և այլ վերամշակված նյութերից։

Պատկերասրահի հիմնադիրն է Terre de Femmes-2011 թվականի դափնեկիր Նինա Նիկիֆորովան[3], ով անձամբ է պատրաստել պատկերասրահի հիմնական ցուցադրությունը, որը մասսայականացնում է Կուրթ Շվիթերսի «Մերց» արվեստի ոճը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Նիկիֆորովան ավարտել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտուտը, աշխատել է որպես մանկական վիրաբույժ։ 2000 թվականին Վլադիվոստոկից տեղափոխվել է Գելենջիկ, որտեղ սկսել է զբաղվել գեղարվեստական գործունեությամբ[4]։ Ստեղծագործել է ձեռքի տակ եղած նյութերից` թուղթ, ապակի, փայտ, տեքստիլ, ինչպես նաև հին և ավելորդ իրեր։ Հետագայում դարձել է Գելենջիկի «Աշխարհի ժողովուրդների արվեստը» միջազգային միության և Կուբանի նկարիչների միության անդամ[5]։ Աշխատանքային գործընթացում Նինա Նիկիֆորովայի մոտ ծնվել է պատկերասրահ ստեղծելու գաղափարը, որտեղ կարելի է ցուցադրել աղբից ստացված արվեստի գործերը։ Նիկիֆորովայի խոսքերով, երեխա տարիքում նա հնարել է սպիտակ ձիու մասին հեքիաթը, որը ցանկացած պահի նրան փրկելու կգար։ Նրա պատվին էլ անվանվել է պատկերասրահը, որը բացվել է 2006 թվականին[5]։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը զբաղեցնում է 700 քառակուսի մետր տարածք։ Ցանկապատը պատրաստված է հիսուն հազար պլաստիկ շշերից[6]։ Պատկերասրահն ունի երեք ցուցասրահ և արվեստանոց։ Ցուցադրություն կա նաև թանգարանի բակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стартовал конкурс «Жеребёнок»» (ռուսերեն). Администрация муниципального образования город-курорт Геленджик.
  2. «Главный ёж-волшебник находится в Геленджике» (ռուսերեն). ГТРК «Кубань». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Нина Никифорова из Геленджика представила свои работы на международном форуме» (ռուսերեն). Кубанские Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Нина Никифорова. «Белая лошадь»» (ռուսերեն). peterout.ru.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Галерея «Белая лошадь»: экология души» (ռուսերեն). Издательская компания «Искусство юга». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  6. «О галерее» (ռուսերեն). Курортный Геленджик. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]