Սպիտակ ձին (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ձին
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1928-1930
ՎիքիդարանՍպիտակ ձին
ՎիքիքաղվածքՍպիտակ ձին

«Սպիտակ ձին», Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրվել է 1928-1930 թվականներին և ընդգրկվել հեղինակի «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։

«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ Բակունցը, որ կյանքի և գյուղացու հոգեբանության գիտակ է, ներկայացնում է սովորական մարդու ողբերգությունը անարդարության պայմաններում։ Այդ ողբերգությունն ավելի է սրվում համաշխարհային պատերազմի ժամանակ, որը բացահայտում է գյուղում տիրող հակասությունները՝ բախման մեջ դնելով «մարդու գեղեցիկ երազն ու դաժան իրականությունը, մարդու հույսն ու այդ հույսը խորտակող հասարակական չարիքը»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում էր տան դուռը, կարծես զանգերի ձայնի հետ օրհնություն էր մտնելու տուն։ Սակայն մի երեկո գզիրի կանչը խլացրեց զանգերի ձայնը. թագավորը հրամայել է բոլոր ձիերը հանձնել։ Առավոտյան գյուղացիներն իրենց ձիերով ճանապարհվեցին դեպի քաղաք։ Սիմոնը երկու տարի առաջ էր գնել ձիուն, որին անվանել էին Ցոլակ։ Ձին կապտավուն մորթի ուներ, որի վրա «ինչպես աստղերը՝ ցրված էին սպիտակ նշաններ»։ Սիմոնի համար գրեթե անհնար էր իր հետագա գործը պատկերացնել առանց ձիու, և նա հույս ուներ, որ ձին չեն տանի, որովհետև կարճահասակ է։ Գյուղացիների խմբից առանձին էր քաղաք գնում Կոստան աղան, քանզի վերջինիս սպիտակ ձին ուղղակի չէր կարող սովորական ձիերին հավասար քայլել. «խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փրփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից, և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զնգում են օդի մեջ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց, Երկեր, Երևան, 1986, էջ 15։
  2. Ակսել Բակունց, Երկեր, Երևան, 1955, էջ 206։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սպիտակ ձին (պատմվածք)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են