Սպիտակ լույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակ լույս, սպեկտրային բարդ բաղադրության էլեկտրամագնիսական ճառագայթում, որը գունային առումով չեզոք զգացողություն է առաջացնում առողջ աչքում։ Սպիտակ լույսի զգացողություն է ստեղծում Արեգակի, ինչպես նաև բարձր ջերմաստիճան ունեցող անթափանց պինդ և հեղուկ մարմինների ճառագայթումը։ Սպիտակ լույսի ֆիզիոլոգիական զգացողություն կարելի է ստանալ նաև այն դեպքում, երբ որոշակի հարաբերակցությամբ միախառնվում են երկու, այսպես կոչված, լրացուցիչ կամ երեք մեներանգ (օրինակ, կարմիր, կանաչ և մանուշակագույն) ճառագայթումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։