Սպիտակ իշառվույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ իշառվույտ
Սպիտակ իշառվույտ
Սպիտակ իշառվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Իշառվույտ (Melilotus)
Տեսակ Սպիտակ իշառվույտ (M. albus)
Միջազգային անվանում
Melilotus albus
Սպիտակ իշառվույտի սերմեր

Սպիտակ իշառվույտ[1] (լատին․՝ Melilótus álbus), միամյա և բազմամյա խոտաբույս, իշառվույտի ցեղ, թիթեռնածաղկավորների կարգ[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակը տարածված է Եվրոպական մասում (գրեթե ամենուր)[3], Ղրիմ, Կովկաս, Արևմտյան և Արևելյան Սիբիր, Հեռավոր Արևելք, Միջին Ասիա[4]։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի երկրորդ տարում զարգանում է ճյուղավորված ցողունը՝ 60-170 սմ երկարությամբ[5]։

Տերևը եռաթև է[6]։

Ծաղիկները բազմաթիվ են, փոքրիկ, ցեցատիպ, ճյուղի գագաթին հավաքված են ողկուզաձև։ Ծաղիկը կազմված է 10 առէջներից։ Սերմնարանի հիմքում ընկած է նեկտարի օղակը։ Ամառվա ընթացքում ծաղկում է մոտ մեկ ամիս։ Ամեն ծաղիկ ապրում է երկու օր[7]։

Ծաղկափոշու հատիկը եռափառ ծակոտկեն է, էլիպսաձև է[8]։ Բևեռային առանցքի երկարությունը 26-36 մկմ է, հասարակածային տրամագիծը՝ 26-33,2 մկմ[9]։ Նախագծում բևեռները գրեթե կլոր են, հասարակածայինը՝ էլիպսաձև։ Ակոսները 2,5-3,4 մկմ լայնությամբ, երկար, անկանոն լայնությամբ կամ մի քանի եզրերով, որոնք գագաթին ավարտվում են, սակայն չեն համընկնում բևեռներում[10]։ Ծակոտիները օվալաձև են, ձգվում են երկարությամբ, լայն են, որը հավասար է ակոսների լայնությանը կամ մի քիչ երկար են, ունեն 6,5-7,5 մկմ երկարություն[11]։ Թաղանթը ակոսավոր է և գորշ փորվածքով։ Մեզոկոլպիումի լայնությունը 18-24 մկմ է, ակոկոլպիումի տրամագիծը 5-5,8 մկմ։ Բացվածք ունի 1,2-1,5 մկմ հաստություն, հիմնական շերտը 1-1,3 մմ է, որի հիմքում ընկած շերտը ավելի բարակ է, քան ծածկող շերտը։ Հասարակածայինների և բևեռների ճյուղերի մոտ ակոսների անկյունային չափը հասնում է մինչև 2,5 մկմ։ Քանդակը բարակ, փոքր բջիջով է[12]։ Ծաղկափոշու հատիկը գունատ դեղին է[5]։

Ունդերը հակադարձ ձվաձև են, թույլ սեղմված, միասերմ, հազվադեպ` երկսերմ[13]։ Գագաթին կա ոչ մեծ սրված ելուստ։ Հիմքը հաճախ ամփոփված է եռանկյունաձև սրված տերևիկներով ձևավորվող ծաղկապատյանի բաժակի մեջ։ Մակերևույթը ցանցավոր կնճռոտ է, անփայլ[14]։ Գունավորումը մուգ մոխրագույն է կամ բաց մոխրագույն։ Բաժակի գունավորումը բաց մոխրագույն է, կանաչավուն։ Երկարությունը 2.75-3.5 մմ է, լայնությունը` 1.75-2.25 մմ, հաստությունը` 1.25-1.5 մմ[15]։

Սերմերը երիկամաձև երկարած են, կողերից սեղմված։ Արմատիկը սերմնաշաքիլից բարակ է, կիպ հարում է սերմնաշաքիլներին և առանձնանում է սերմնասպիի վերևում նկատելի սանդղավանդով, հավասար է սերմնաշաքիլների երկարության 3/4[16]: Սերմնասպին կլորավուն է, եզրակավոր[17]։ Մակերևույթը հարթ է, անփայլ[18]։ Գունավորումը դեղին է, դեղնավուն կանաչ, դեղնավուն շագանակագույն։ Երկարությունը 1.75-2.25 մմ է, լայնությունը` 1.25-1.5 մմ, հաստությունը` 1-1.25 մմ[19]։ Աղտոտում է գարնանացան և աշնանացան հացազգիների, ոլոռի, արևածաղկի, երեքնուկի, բամբակենու ցանքատարածքները, աճում է մարգագետիններում, ճանապարհների երկայնքով։

Գործնական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ իշառվույտ

Հայտնի է որպես մեղրի գործարան[20]։ Մեղրի արտադրողականությունը 150-200 կգ/հա է, նաև Ռուսաստանի եվրոպական մասի հարավում և կենտրոնական սևահողային գոտում և այլն[20]։ Ծաղկափոշին ևս արժեքավոր է։ Նեկտարն անգույն է և թափանցիկ, շաքարի պարունակությունը հասնում է 45%-ի։ Մեղրը սպիտակ է, հոտավետ[20]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Романов И. В., Шамаев А. С. (2019)։ «О ЗАДАЧЕ ГРАНИЧНОГО УПРАВЛЕНИЯ ДЛЯ СИСТЕМЫ, ОПИСЫВАЕМОЙ ДВУМЕРНЫМ ВОЛНОВЫМ УРАВНЕНИЕМ»։ Известия Российской академии наук. Теория и системы управления (1): 109–116։ ISSN 0002-3388։ doi:10.1134/s000233881901013x 
  2. Blanchan Neltje, Blanchan Neltje, Dickinson Asa Don (1917)։ Wild flowers worth knowing /։ Boston :: IndyPublish.com, 
  3. TURKINGTON ROY A., CAVERS PAUL B., REMPEL ERIKA (1978-04-01)։ «THE BIOLOGY OF CANADIAN WEEDS.: 29. Melilotus alba Desr. and M. officinalis (L.) Lam.»։ Canadian Journal of Plant Science 58 (2): 523–537։ ISSN 0008-4220։ doi:10.4141/cjps78-078 
  4. «Canada: Supreme Court Opinion in United States v. The Public Service Alliance of Canada Et Al (Canadian State Immunity Act)»։ International Legal Materials 32 (1): 1–45։ 1993-01։ ISSN 0020-7829։ doi:10.1017/s002078290001353x 
  5. 5,0 5,1 Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 53. — 192 с. — ISBN 5-260-00145-1
  6. «Health hazard evaluation report: HETA-90-0365-2415, U.S. Department of the Interior, National Park Service, Yosemite National Park, California.»։ 1994-04-01 
  7. Conn Jeffery S., Seefeldt Steven S. (2009-07)։ «Invasive White Sweetclover (Melilotus officinalis) Control with Herbicides, Cutting, and Flaming»։ Invasive Plant Science and Management 2 (3): 270–277։ ISSN 1939-7291։ doi:10.1614/ipsm-08-118.1 
  8. Pieters Adrian J. [from old catalog] (1921)։ Annual white sweet clover and strains of the biennial form.։ Washington,: [s.n.] 
  9. DiTomaso Joseph M. (2000-03)։ [0255:iwirsi2.0.co;2 «Invasive weeds in rangelands: Species, impacts, and management»]։ Weed Science 48 (2): 255–265։ ISSN 0043-1745։ doi:10.1614/0043-1745(2000)048[0255:iwirsi]2.0.co;2 
  10. Sastry Subramanya K., Mandal Bikash, Sano Teruo, Hammond John (2019)։ Encyclopedia of Plant Viruses and Viroids։ New Delhi: Springer India։ էջեր 1523–1524։ ISBN 978-81-322-3911-6 
  11. Coe Howard Sheldon, Martin John Nathan, [from old catalog] (1920)։ Sweet-clover seed. Pt. I.--Pollination studies of seed production. Pt. II--Structure and chemical nature of the seed coat and its relation to impermeable seeds of sweet clover. By H.S. Coe ... and J.N. Martin ...։ Washington,: Govt. print. off., 
  12. Langer R. H. M., Hill G. D. (1991-11-14)։ Agricultural Plants։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-40545-4 
  13. McLaughlin M. R (1994)։ «Susceptibility to Clover Yellow Vein Potyvirus in the United States Germ Plasm Collection of Subterranean Clover»։ Plant Disease 78 (7): 665։ ISSN 0191-2917։ doi:10.1094/pd-78-0665 
  14. Spellman Katie V., Schneller Laura C., Mulder Christa P. H., Carlson Matthew L. (2015-06-13)։ «Effects of non-native Melilotus albus on pollination and reproduction in two boreal shrubs»։ Oecologia 179 (2): 495–507։ ISSN 0029-8549։ doi:10.1007/s00442-015-3364-9 
  15. Zabala Juan M., Marinoni Lorena, Giavedoni Julio A., Schrauf Gustavo E. (2018-01-10)։ «Breeding strategies in Melilotus albus Desr., a salt-tolerant forage legume»։ Euphytica 214 (2)։ ISSN 0014-2336։ doi:10.1007/s10681-017-2031-0 
  16. «Melilotus officinalis Linn.»։ Berlin/Heidelberg: Springer-Verlag 
  17. Seefeldt Steven S., Collins William B., Kuhl Joseph C., Clauss Marcus (2010-05)։ «White Sweetclover (Melilotus albus) and Narrowleaf Hawksbeard (Crepis tectorum) Seed Germination after Passing through Moose»։ Invasive Plant Science and Management 3 (1): 26–31։ ISSN 1939-7291։ doi:10.1614/ipsm-09-034.1 
  18. Conn Jeffery S., Werdin-Pfisterer Nancy R., Beattie Katherine L., Densmore Roseann V. (2011-08)։ «Ecology of Invasive Melilotus albus on Alaskan Glacial River Floodplains»։ Arctic, Antarctic, and Alpine Research 43 (3): 343–354։ ISSN 1523-0430։ doi:10.1657/1938-4246-43.3.343 
  19. Volk Gayle M., Richards Christopher M. (2008-08)։ «Availability of Genotypic Data for USDA-ARS National Plant Germplasm System Accessions Using the Genetic Resources Information Network (GRIN) Database»։ HortScience 43 (5): 1365–1366։ ISSN 0018-5345։ doi:10.21273/hortsci.43.5.1365 
  20. 20,0 20,1 20,2 Абрикосов Х. Н. и др. Донник // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 93—94.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 103. — 192 с. — ISBN 5-260-00145-1
  2. https://snund.am/wp-content/uploads/2016/05/Book_quarantine_weeds1.pdf Archived 2018-09-04 at the Wayback Machine.