Սպիտակ ժապավեն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ժապավեն
գերմ.՝ Das weiße Band – Eine deutsche Kindergeschichte
Ֆիլմի ետնանկարը
Երկիր Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
 Ավստրիա[1]
 Իտալիա[1]
Ժանրդրամա[2][3][4][…], պատմական ֆիլմ և միստիկ ֆիլմ[4][3][5][…]
ԹեմաԱվտորիտարիզմ[6], Պատիժ[6], ընտանիք[6], village community?[6], արժեք[6], Մանկություն[6], իշխանություն[6], ծնող-երեխա հարաբերություններ[6], բռնություն[6], Poisonous pedagogy?[6], դաստիարակություն[7], բողոքականություն[8], գենդերային դեր[7], սեռերի հարաբերություններ[7] և Ավտորիտար բնավորություն[9]
Թվականմայիսի 21, 2009, փետրվարի 18, 2010[10] և հոկտեմբերի 15, 2009[11]
Լեզուգերմաներեն[12]
ՌեժիսորՄիխայել Հանեկե[4][13][14][…]
ՊրոդյուսերՇտեֆան Արնդտ, Ֆայտ Հայդուշկա, Մայքլ Կաց, Մարգարետ Մենեգոզ և Անդրեա Օչիպինտի
Սցենարի հեղինակՄիխայել Հանեկե
ԴերակատարներՈւլրիխ Թուքուր[15][16][17], Josef Bierbichler?[16], Սյուզաննա Լոթար[14][15][16], Ուրսինա Լարդի[16], Janina Fautz?[16], Քրիստիան Ֆրիդել[5][13][16][…], Էռնստ Յակոբի[5][16][17], Leonie Benesch?[5][13][16][…], Steffi Kühnert?[16], Դետլեֆ Բուկ[16], Leonard Proxauf?[16], Ռոքսանա Դյուրան[16], Բուրգհարտ Կլաուսներ[16], Մարիա Վիկտորիա Դրագուս[16], Theo Trebs?[16], Ռեյներ Բոք[16], Բիրգիտ Մինիհմաիյեր[16], Մայքլ Կրանց[16], Levin Henning?[16], Thibault Sérié?[16], Գաբրիելա Շմայդե[16], Branko Samarovski?[16], Կլաուս Մանխեն[16], Kai Malina?[16], Stephanie Amarell?[16], Gary Bestla?[16], Կարմեն-Մայա Էնտոնի[16], Christian Klischat?[16], Միխայել Շենկ[16], Marisa Growaldt?[16], Vincent Krüger?[16], Առնդտ Շվերինգ-Զոնրայ[16], Lilli Fichtner?[16], Մերսեդես Յադեա Դիաս[16], Marcin Tyrol?[16] և Սեբաստիան Հյուլկ[16]
ՕպերատորՔրիստիան Բերգեր
ՄոնտաժՄոնիկա Վիլլի
Պատմվածքի վայրՀյուսիսային Գերմանիա[18]
Նկարահանման վայրԳերմանիա և Լայպցիգ
ԿինոընկերությունLes films du Losange
Տևողություն144 րոպե
Բյուջե12 000 000 €
Շահույթ19 100 000 $
Պաշտոնական կայքէջ
 Das weiße Band – Eine deutsche Kindergeschichte Վիքիպահեստում

«Սպիտակ ժապավեն» (գերմ.՝ Das weiße Band, ֆիլմի ենթավերնագիր՝ «Գերմանական պատմություն երեխաների մասին» գերմ.՝ Eine deutsche Kindergeschichte), սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի էքզիստենցիալ առակը, որը պատմում է Գերմանիայի հյուսիսում գտնվող մի խուլ գյուղում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կատարվող հանելուկային իրադրությունների մասին[19]։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» և «Օսկարի» երկու անվանակարգերի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա, 1913 թվական։ Մի միանգամայն բարեկեցիկ գերմանական գյուղակում արտաքուստ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր։ Բայց մի անգամ այդ «արջի անկյունում» սկսում են տեղի ունենալ չարագործություններ, հանելուկային իրադարձություններ, ինչպես օրինակ բռնություն՝ գործադրված մտավոր հետամնաց երեխայի վրա։ Կասկածներն ընկնում են երեխաների վրա, որոնք մեծանում էին տեղի քահանայի խիստ դաստիարակության տակ և որոնք դեռ փոքր հասակից կրում էին սպիտակ ժապավենից պատրաստված թևկապներ՝ «որպես մաքրության ու անմեղության խորհրդանիշեր, որի արդյունքում նրանց հոգում՝ որպես բողոքի նշան, ծնվում է սուտը, չարիքը, ձգտումը դեպի բռնություն»[20]

Երիտասարդ գյուղական ուսուցիչը փորձում է հասկանալ կատարվածը, բայց գյուղի գրեթե բոլոր բնակիչների հետևում ինչ-որ գաղտնի, մութ բան կա, և ոչ ոք չի ուզում, որ դրանք ջրի երես դուրս գան։ Գրեթե յուրաքանչյուր հերոս երկու կողմ ունի. մեկը արտաքին, սովորական ու «պարկեշտ», իսկ մյուսը՝ ներքին, ինչ-որ գաղտնիքով կամ ոչ բարեվայելուչ արարքով ծանրացած։

Ֆիլմի սյուժեն մնում է անավարտ և ավարտվում է Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելով։ Ընդ որում, հանցագործների անուններն ի վերջո չի բացահայտվում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քրիստիան Ֆրիդել գյուղական ուսուցիչ գյուղական ուսուցիչ
Էրնստ Յակոբի դպրոցի ուսուցիչ (ձայն կադրից դուրս) դպրոցի ուսուցիչ (ձայն կադրից դուրս)
Բուրգհարտ Կլաուսներ պաստոր պաստոր
Լեոնի Բենեշ Եվա Եվա
Ուլրիխ Տուկուր Բարոն Բարոն
Ուրսինա Լարդի Բարոնեսա Բարոնեսա
Ֆիոն Մուտերտ Զիգի Զիգի
Միքաել Կրանց տնային ուսուցիչ տնային ուսուցիչ
Շտեֆի Կյուներտ պաստորի կինը պաստորի կինը
Մարիա-Վիկտորիա Դրագուս Կլառա Կլառա
Լեոնարդ Պրոկսաուֆ Մարտին Մարտին
Լևին Հենինգ Ադոլֆ Ադոլֆ
Յոհաննա Բուսե Մարգարետ Մարգարետ
Տիբո Սերյե Գուստավ Գուստավ
Յոզեֆ Բիրբիխլեր կալվածքի կառավարիչը կալվածքի կառավարիչը
Գաբրիելա Մարիա Շմայդե կալվածքի կառավարչի կինը կալվածքի կառավարչի կինը
Յանինա Ֆաունց Էռնա Էռնա
Էննո Թրեբս Գեորգ Գեորգ
Թեո Թրեբս Ֆերդինանդ Ֆերդինանդ
Ռայներ Բոկ Բժիշկ Բժիշկ
Սյուզաննա Լոտար մանկաբարձուհի մանկաբարձուհի
Էդի Գրալ Կարլի Կարլի
Բրանկո Սամարովսկի Ֆերմեր Ֆերմեր
Կլաուս Մանպեն ֆերմեր (ձայնը) ֆերմեր (ձայնը)
Բիրգիտ Մինիխմայր Ֆրիդա Ֆրիդա
Կայ-Պետեր Մալինա Կառլ Կառլ
Քրիստինա Կնեպեկ Էլզա Էլզա
Ստեֆանի Ամարել Սոֆի Սոֆի
Աարոն Դենքել Կուրտի Կուրտի
Դեթլև Բուք Եվայի հայրը Եվայի հայրը
Աննե-Կատրին Գումմիխ Եվայի մայրը Եվայի մայրը

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 21-ին 62-րդ Կաննի փառատոնում, որտեղ այն արժանացավ գլխավոր մրցանակի և կինոմամուլի դրական գնահատականի[21]։ Տարվա վերջում ֆիլմը մի շարք մրցանակներ ստացավ. Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի ու ռեժիսուրայի համար, «Ոսկե գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմի համար և ուրիշներ։ Դիտարկելով 21-րդ դարի առաջին տասնամյակի արդյունքները, համաշխարհային կինոքննադատները «Սպիտակ ժապավեն»-ը ներառել են 2000-ականների լավագույն ֆիլմերի ցանկում[22]։

Կաննի ժյուրին՝ Իզաբել Հուպների գլխավորությամբ, ով Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմում խաղացել է իր լավագույն դերը, ֆիլմին շնորհեց «Ոսկե արմավենու ճյուղ»։ Այլ կինոքննադատների շարքում ժյուրիի ընտրությունը կանխատեսել էր Անդրեյ Պլախովը, ով «Սպիտակ ժապավենը» նկարագրել էր, որպես «չոր, կիսով չափ կադրից դուրս գտնվող ձայնով պատմված ֆիլմ, որում, սակայն, այն, ինչը ցուցադրված է հիացնում է իր խորությամբ, հանելուկայինությամբ, դերասանների աննկարագրելի խաղով՝ ներառյալ փոքր երեխաները»[23]։

Անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքով ու թեմատիկայով «Սպիտակ ժապավենը» հիշեցնում է Հանեկեի նախորդ ֆիլմը՝ «Գաղտնին», բայց մեկ ընտանիքի մասնավոր կյանքի փոխարեն ռեժիսորի օբյեկտիվում այս անգամ հայտնվել է մի ամբողջ ժողովուրդ[24]։ Հանեկեն նորից նկարում է անձի ինքնության վրա համընդհանուր գերիշխանության համակարգը և մարդկային բռնության շրջապտույտի վերաբերյալ ոչ հուսադրող եզրահանգումների է գալիս[25]։ Կինմատոգրաֆիայի սառը միագույնությունը հիշեցնում է Ավգուստ Շանդերի լուսանկարները[26]։ Սպիտակ ժապավենները լրացուցիչ իմաստ են ստանում իրենց վրա վերցնելով հրեաների գետտոներում կիրառվող աստղավոր թևկապների սիմվոլիկ իմաստը[26]։ Ինչպես «Գաղտնին» ֆիլմում այստեղ ևս ֆիլմը կիսատ է ընդհատվում խորհրդանշելով կյանքի անավարտությունը։

Ռեժիսորը բռնության թեման առավել գլոբալ մասշտաբներով է շարունակում[27]։ Սյուժեն աստիճանաբար է զարգանում և հռետորական հարցեր է դնում[28]։ Գլխավոր խնդիրը դրվում է նոր սերնդի երեխաների մոտ բռնության աստիճանաբար ձևավորման մեջ[27]

Ֆիլմը միանգամից արժանացավ համաշխարհային կինոքննադատների հավանությանն ու բարձր գնահատականին։ Քննադատները հատկապես առանձնացրեցին հիանալի օպերատորական ու ռեժիսորական աշխատանքը, նուրբ երկխոսությունները, բայց միևնույն ժամանակ համարեցին միատոն ու անավարտ[28].

  • Ջ. Հոբերմանը Village Voice-ում, նշելով Հանեկեի կողմից ևս մեկ անգամ պատմողական անավարտության կիրառությունը «Սպիտակ ժապավենը» անվանել է նրա լավագույն ֆիլմը՝ «հաղթական Meisterwerk-ի նման մի բան». նրա կինեմատոգրաֆիական մաներաներն այնքան խիստ են, որքան իր խոշորացույցի տակ գտնվող մարդիկ[29]։
  • Ա. Օ. Սքոթը The New York Times-ից ֆիլմը նեգատիվ է գնահատել, ռեժիսորին նմանեցնելով այն բողոքական քահանային, ով ֆիլմում կուրության ու երեսպաշտության մարմնավորումն էր։ Հանեկեն ֆաշիզմի էության մասին իր գաղափարները մազոխիստ ունկնդիրներին ներկայացնում է բարոյախրատական ձևաչափով։ Ընդ որում համաշխարհային չարիքի ներկայացուցիչներ որպես ներկայանում են երեխաները[30]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009՝ Կաննի փառատոնի երեք մրցանակ. «Ոսկե արմավենու ճյուղ», ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ, ֆրանսիական ազգային ուսուցողական միավորման մրցանակ (բոլորը Միխայել Հանեկեին)։
  • 2009՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար (Միխայել Հանեկե)։
  • 2009՝ European Film Awards-ի երեք մրցանակ. լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Միխայել Հանեկե), լավագույն սցենարիստ (Միխայել Հանեկե)։
  • 2010՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։
  • 2010՝ Ամերիկյան կինոօպերատորների հասարակության ASC Award մրցանակ (Քրիստիան Բերգեր
  • 2010՝ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միավորման մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Քրիստիան Բերգեր)։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009՝ առաջադրում European Film Awards-ի լավագույն օպերատորի անվանակարգում (Քրիստիան Բերգեր)։
  • 2010՝ առաջադրում «Օսկարի» երկու անվանակարգերում. լավագույն օտարալեզու ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք (Քրիստիան Բերգեր)։
  • 2010՝ BAFTA մրցանակաբաշխության անվանակարգ լավագույն ոչ անգլալեզու ֆիլմի համար։
  • 2010՝ «Սեզար» մրցանակի լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգ։
  • 2010՝ German Film Awards մրցանակաբաշխության 13 անվանակարգ. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Միխայել Հանեկե), լավագույն սցենար (Միխայել Հանեկե), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիստիան Բերգեր), լավագույն մոնտաժ (Մոնիկա Վիլլի), լավագույն տղամարդու դեր (Բուրգհարդ Կլաուսներ), լավագույն կնոջ դեր (Սյուզաննա Լոտար), երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Ռայներ Բոկ), լավագույն կնոջ դեր (Մարիա-Վիկտորիա Դրագուս), լավագույն նկարչի աշխատանք (Քրիստոֆ Կարտեր), լավագույն կոստյումներ (Մոյդելե Բիքել), լավագույն դիմահարդարում (Վալդեմար Պոկրոմսկի, Անետ Կայզեր), լավագույն ձայն (Գիյոմ Շիամա, Ժան-Պիեռ Լաֆորս)
  • 2010՝ «Երիտասարդ դերասան» մրցանակի անվանակարգ համաշխարհային ֆիլմում լավագույն առաջնային դերի համար (Լեոնարդ Պրոկսաուֆ, Լեոսնի Բենեշ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20200301180521/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-white-ribbon.7638
  2. http://www.nytimes.com/2009/12/30/movies/30white.html
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2009/12/30/movies/30white.html?ref=movies
  4. 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt1149362/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.metacritic.com/movie/the-white-ribbon
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 6.
  7. 7,0 7,1 7,2 Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 8.
  8. Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 7.
  9. Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 19.
  10. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  11. http://www.kinokalender.com/film3189_das-weisse-band-eine-deutsche-kindergeschichte.html
  12. Unifrance — 1949.
  13. 13,0 13,1 13,2 http://stopklatka.pl/film/biala-wstazka
  14. 14,0 14,1 http://www.filmaffinity.com/es/film919652.html
  15. 15,0 15,1 http://www.bbfc.co.uk/releases/das-weisse-band-white-ribbon-2009-0
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 16,35 http://www.imdb.com/title/tt1149362/fullcredits
  17. 17,0 17,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=131948.html
  18. Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 4.
  19. «Куда уходят настоящие мальчишки» (ռուսերեն). Российская газета. 24 мая 2009. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  20. ВЕДОМОСТИ - Ժապավենը կապված է
  21. Андрей Плахов (26 мая 2009). «"Белая лента" на красном ковре» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  22. «The 21st Century's Most Acclaimed Films» (ռուսերեն). They Shoot Pictures, Don't They?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  23. Ъ.Украина-Газета - Под Канном зашатались режиссёры
  24. Cannes film festival review: The White Ribbon, Michael Haneke | Film | The Guardian
  25. Film - A Reason to Cringe and Smile at the Cannes Festival - NYTimes.com
  26. 26,0 26,1 Best films of the noughties No 5: The White Ribbon | Film | guardian.co.uk
  27. 27,0 27,1 Максим Горюнов (10 сентября 2009). «Размышления о "Белой ленте" Ханеке» (ռուսերեն). Свободный мир. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  28. 28,0 28,1 Дарья Горячева (05 марта 2010). «Ноль без палочки» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  29. «Certainty and a Sure Hand Behind The White Ribbon's Unsolved Mystery - Page 1 - Movies - New York - Village Voice». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  30. Horror Behind a Wholesome Hamlet in Michael Haneke Film - NYTimes.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]