Սպիտակ երշիկ
![]() | |
Ենթատեսակ | եփած երշիկ և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | Հորթի միս |
![]() |

Սպիտակ երշիկ, վայսվուրստ (լեհ.՝ Kiełbasa biała, գերմ.՝ Weißwurst), նրբերշիկի տեսակ խաշելու համար։ Սովորաբար պատրաստվում է հորթի մսից, խոզի ճարպից և համեմունքներից։ Քանի որ պատրաստման ժամանակ չի օգտագործվում նատրիումի նիտրիտ, ուստի այն ունի բաց մոխրասպիտակավուն գույն։
Գերմանիայում կա այդ երշիկի մի քանի տեսակ։ Ամենահայտնիները մյունխենական, սիլեզիական և համբուրգյան սպիտակ երշիկներն են։
Սիլեզիական սպիտակ երշիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլեզիական սպիտակ երշիկը սովորաբար պատրաստում են դեկտեմբերին։ Այն ուտում են Սուրբ Ծնունդին և Ամանորին։ Երշիկը բաղկացած է հորթի մսից և խոզի ճարպից, որոնք մանրացնում են և ավելացնում համեմունքներ, սառույց, կիտրոն ու սպիտակ գինի։ Խճողակը լցնում են խոզի աղիքների մեջ և մի քանի վայրկյան եփում են։ Պատրաստի երշիկը տաքացնում են ջրի մեջ և չեն թողնում, որպեսզի ջուրը սկսի եռալ կամ եփում են յուղի մեջ։ Սիլեզիական խոհանոցի սովորության համաձայն՝ այն մատուցում են թթված կաղամբի և կարտոֆիլի խյուսի հետ, քաղցր մանանեխի հետ մատուցվում է նաև «Տունկե» սոուսը, որը պատրաստված է մանր փշրված անուշահացից (գերմ.՝ Lebkuchen), այն եփում են արգանակի մեջ, որն էլ պատրաստված ծխեցրած մսից, նեխուրից, վայրի գազարից և ավելացվում է մուգ գարեջուր։ Սոուսի մեջ ավելացվում է չամիչ և նուշ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակ երշիկ կատեգորիայում։ |
- Վայսվուրտ՝ սպիտակ նրբերշիկ
- Food from Bavaria Արխիվացված 2007-09-27 Wayback Machine published by the Bavarian ministry of state for agriculture and forests
- The correct treatment of a Weißwurst - essay about preparing and eating Weißwurst properly (pdf file)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter M. Lill, Ludwig Markgraf: Mythos Weißwurst. Knürr, München 1999, ISBN 3-928432-23-0