Սպիտակ երիցուկի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեգործական պաստառ, Ռուսաստան, 1913 թվական

Սպիտակ երիցուկի օր (Սպիտակ ծաղկի օր), տուբերկուլոզով (սպիտակ ժանտախտ, պալարախտ, թոքախտ, գեղձախտ) հիվանդների օգնության և հիվանդների հետ համերաշխության օր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ զանգվածաբար նշվել է Շվեդիայում 1908 թվականի մայիսի 1-ին։Ի նշան տուբերկուլոզով հիվանդների հետ համերաշխության` տղամարդիկ իրենց գլխարկին, իսկ կանայք` հագուստին կամ գլխարկին ամրացրել էին սպիտակ երիցուկ, որը հանդիսանում էր «բնական հակաբիոտիկների խորհրդանիշ»[2] և մտնում տուբերկուլոզի բուժման ավանդական բժշկական միջոցների բաղադրության մեջ։Միաժամանակ երիցուկը խորհրդանշում է սեր, կապվածություն և խոցելիություն։Ծաղիկների վաճառքից ստացված գումարը նվիրաբերվում էր հիվանդների բուժմանը[3]։

Այս տոնը Եվրոպայում նախկինում ևս նշվել է, սակայն ոչ զանգվածաբար[4]։Այսպես, շվեյցարական Ժնև քաղաքում այն ավանդաբար նշվել է աշխատողների մայիսմեկյան հավաքների ժամանակ սկսած 1900 թվականից։Տոնն աստիճանաբար տարածվել է դեպի այլ երկրներ։

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում, ապա նաև Ռուսական կայսրությունում և Լեհական թագավորությունում տոնն անցկացվում էր իշխանական (կայսերական, թագավորական) ազգանվան և անձամբ Նիկոլայ Ալեքսանդրովիչի հովանավորությամբ։Դրա պատճառով ԽՍՀՄ-ում Սպիտակ երիցուկի օրը 1917 թվականից չի նշվել։

Թեև Սպիտակ երիցուկի համառուսաստանյան օրն անցկացվել է մայիսի մեկին, սակայն որոշ քաղաքներում ընտրվել են լրացուցիչ օրեր։Այսպես, Նիժնի Նովգորոդում Սպիտակ երիցուկի օրը նշվել է 1911 թվականի օգոստոսին, որի ժամանակ հավաքվել է քսան հազար ռուբլի։Ամեն անգամ, երբ կայսեր ընտանիքը մեկնում էր Լիվադիա, Յալթայում Ալեքսանդրա Ֆյոդորովնայի հովանավորությամբ և նրա անմիջական մասնակցությամբ անցկացվում էին բարեգործական նախաձեռնություններ։Գարնանային բարեգործական նախաձեռնությունները կոչվում էին «Սպիտակ ծաղկի օր»։Դրանք անցկացվում էին Յալթայական մոլում 1911 թվականից սկսած։Այնտեղ տաղավարներ էին մոնտաժում, որոնցից մեկը զարդարում էին գլիցինիաներով և մանուշակագույն պաստառով, քանի որ կայսրուհին սիրում էր այդ գույնը։Այդ տաղավարում առևտուրն անում էր հենց ինքը կայսրուհին։Նրան օգնում էին իշխանուհիներ Օլգան, Տատյանան, Մարիան, Անաստասիան։1912 թվականին նրան առաջին անգամ օգնել է նաև արքայորդի Ալեքսեյը։Բարեգործական շուկայի համար Ալեքսանդրա Ֆյոդորովնան և աղջիկները ծաղիկներից բացի պատրաստում էին նաև տարբեր իրեր, գործվածքներ, ցարական ընտանիքի լուսանկարներ։Վաճառքից հավաքված ազդեցիկ գումարները փոխանցվում էին տուբերկուլոզով հիվանդ մարդկանց բուժմանը, ընդ որում, կայսրուհին անձամբ էր մասնակցում գումարը տարբեր բուժհաստատություններին փոխանցելուն։1911 և 1913 թվականներին կայսեր ընտանիքի միջոցով հավաքվել է ավելի քան 40 հազար ռուբլի[5]։

«Туберкулёз» հանդեսը նշել է.

1914 թվականի ապրիլի 19-ին (մայիսի 2-ին) տուբերկուլոզի դեմ պայքարի Համառուսաստանյան լիգայի Յալթայի բաժինը երկրորդ անգամ ուրախ է ծաղիկների վաճառքին գերագույն անձանց մասնակցությամբ. Լիվադիայում սպիտակ երիցուկը բարեհաճել է վաճառել Ձերդ կայսերական գերազանցություն տիրուհի կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան։ Այնտեղ ծաղիկներ էին վաճառում նաև Ձերդ կայսերական գերազանցություն գահաժառանգ Ցեսարևիչը և գերագույն իշխանուհիները։

Ժողովրդական առողջապահության ռուսական հանրության տուբերկուլոզի դեմ պայքարի բաժանմունքը ստեղծվել է 1908 թվականին։Բաժանմունքի գործունեության շրջանակներում լուսավորչական և ուսանողական հանձնախմբերը զբաղվում էին դասախոսությունների ընթերցմամբ, պաստառների, կոչերի և ցուցահանդեսների կազմակերպմամբ` ուղղված տուբերկուլոզի կանխարգելմանը։1911 թվականին բաժանմունքը առաջ քաշեց տուբերկուլոզով հիվանդների համար առաջին Մերձմոսկովյան առողջարանի բացման հարցը։

Բաժանմունքի լայնամասշտաբ նախաձեռնություններից էր 1911 թվականի ապրիլի 20-ին Տուբերկուլոզի կամ Սպիտակ երիցուկի առաջին օրը։Այն անցկացվել է Ա.Ա.Վլադիմիրովի նախաձեռնությամբ։Այդ օրն ինչպես Մոսկվայում, այնպես էլ ամբողջ Ռուսաստանի հրապարակներում, փողոցներում, խանութներում, տրամվայներում և հաստատություններում փակցվել է շուրջ 1000 պաստառ, բաժանվել է ավելի քան 22000 թռուցիկ, որոնք պարունակում էին տեղեկատվություն տուբերկուլոզի առաջացման պատճառների և կանխարգելման ուղիների մասին։Պետերբուրգում ապրիլի 19-ից մինչև մայիսի 1-ը դասախոսություններ են կարդացել 40 ուսումնական հաստատությունում։Բաժանվել է նաև շուրջ 30000 լուսավորչական թերթիկ։

Մոսկվայում և Պետերբուրգում այդ օրը հավաքվել է ավելի քան 150000 ռուբլի։Հավաքված գումարով Պետերբուրգում վերանորոգվել է տուբերկոլոզի մանկական առողջարանը, բացվել հակատուբերկուլոզային առաջին առողջարանը մեծահասակների համար։Հավաքված գումարը ուղղվել է նաև Ֆինլանդիայի առողջարաններում բուժում ստացող երեխաների և մեծահասակների բուժմանը, բուժքույրերի վերապատրաստմանը, առողջարանների կառուցմանը, բուժհաստատություններոմ գտնվող հիվանդների բուժման պայմանների բարեկարգմանը։Արհեստական ծաղիկների վերջանալուց հետո վաճառում էին նաև բնական ծաղիկներ[6]։

«Հատված «Սպիտակ ծաղիկ» տոնի կազմակերպման հաշվետվությունից, ապրիլի 20, 1911»․

Ծաղիկների վաճառքն իրականացվում էր ինչպես Սանկտ-Պետերբուրգի փողոցներում, հրապարակներում և տարբեր հաստատություններում, այնպես էլ այլ քաղաքներում։ Վաճառքին մասնակցող յուրաքանչյուր անձ ուներ տարբերակող նշան և անվանական քարտ՝ Հանրություն գրությամբ․․․ Ծաղիկները փակցվում էին հատուկ ցուցատախտակի վրա։ Գումարը հավաքում էին համարակալված բաժակի կամ ափսեի մեջ։ Մինչև ապրիլի 23-ը բաժակները հանձնվել են կենտրոնական բյուրոյին…[6]։

Սպիտակ երիցուկի օրը Ռուսաստանում իրականացվել է կայերական ընտանիքի հովանավորությամբ։ Անցկացվել են երթեր զինվորական նվագախմբի ուղեկցությամբ։ Ուսուցիչները, բժիշկները, հոգևորականներն ու գիտնականները տարբեր վայրերում կարդում էին դասախոսություններ։ Օդաչուներն իրականացնում էին ցուցադրական թռիչքներ։ Ավտոմեքենաները զարդարում էին կանաչ ճյուղերով և երիցուկներով։ Կազմակերպվում էին զբոսանքներ և կինոդիտումներ։ Արվեստի գործիչները կազմակերպում էին բարեգործական համերգներ։ 1911 թվականին հավաքվել է կես միլիոն ռուբլի, իսկ 1912 թվականին՝ միլիոն ռուբլի։ Խոշոր նվիրատուներից էր կայսերական ընտանիքը[7]։

1912 թվականին միայն Մոսկվայում հավաքվել է 230 հազար ռուբլի։ Այդ միջոցներով Ելիզավետա Ֆյոդորովնայի նախաձեռնությամբ ստեղծվեց «Երիցուկ» տուբերկուլոզային առողջարանը։ Հեղափոխությունից հետո թեև Սպիտակ երիցուկի օրեր չէին անցկացվում, սակայն 1920 թվականին Մոսկվայում բացվեց «Սպիտակ երիցուկ» ցուցադրական առողջարանը։ Իրականացվում էին նաև նմանատիպ անուններով հակատուբերկուլոզային այլ միջոցառումներ[8]։

Սպիտակ երիցուկի օրն առավել ակտիվ է կազմակերպվել 1913 թվականին, երբ նշվում էր Ռոմանովների 300 ամյակը, և իրականացվել են պրոպագանդայի բոլոր ձևերը[9][10][11]։

Ժամանակակից Ռուսաստանում Սպիտակ երիցուկի օրը շարունակել են նշել 1990-ական թվականների վերջից[4][12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. От туберкулёза умирает больше людей Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, чем от всех других инфекционных заболеваний, включая вызванных ВИЧ, вместе взятых.
  2. В Швеции и России наиболее распространённой ромашкой был нивяник обыкновенный, в название которого входит слово Leucanthemum — латинское написание греческого слова «белый цветок», с чем связано название «День Белого цветка».
  3. Газета «Слово» 20 апреля 1911 года.
  4. 4,0 4,1 Акция «Белые цветы»: традиция и современность
  5. Анастасия Лисицына, Храм Воздвижения Честного и Животворящего Креста в Ливадии и труды милосердия русских цариц - simeon.mk.ua
  6. 6,0 6,1 «Всероссийская лига для борьбы с туберкулёзом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «blagoros.ru» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. «Белый цветок жизни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Музей ЦНИИ туберкулёза». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. М. А. Брюханов. Зарождение социальной рекламы на Кубани. Гуманитарная мысль Юга России.
  10. «День Белой ромашки в Туле 24 апреля 1913 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  11. «День Белой ромашки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  12. Фестиваль «Дни Белого Цветка»

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]