Սպիտակ դելֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակ դելֆին
Սպիտակ դելֆին
Սպիտակ դելֆին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կետանմաններ (Cetacea)
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ցեղ Sotalia
Տեսակ Սպիտակ դելֆին (S. fluviatilis)
Միջազգային անվանում
Sotalia fluviatilis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակ դելֆին[1], գետային սոտալիա[1], ամազոնյան սոտալիա[1], ամազոնյան դելֆին (լատ.՝ Sotalia fluviatilis) կամ բելուգա (չշփոթել թառափների ընտանիքի բելուգայի հետ), այսպես կոչված «bufeo gris» կամ «bufeo negro» (այս երկու անուններն էլ տարածված են Պերուում), դելֆին, որը հանդիպում է Ամազոնի ավազանի գետերում: «Թուքուշի» բառը (անգլերեն «tucuxi», արտասանվում է [tu: ku: ∫i]) վերցված է տուպի լեզուներից և ներկայումս համարվում է այս տեսակի խոսակցական (ոչ գիտական) անվանումը։ Չնայած այն հանգամանքին, որ այս տեսակը ապրում է իրական գետի դելֆինների տարածման վայրերում, ինչպիսիք ամազոնյան դելֆինն է, գենետիկորեն Սպիտակ դելֆինը նրանց մերձավոր ազգականը չէ։ Դելֆին-թուքուշին պատկանում է ծովային դելֆինների ընտանիքին (Delphinidae)։ Արտաքինից սպիտակ դելֆինը, հատկապես՝ նրա ծովային տեսակը հիշեցնում է դելֆին-աֆալինային: Սակայն բավականաչափ տարբերվում է նաև աֆալինայից, ինչպես նաև աֆալինաների այլ տեսակներից, որպեսզի առանձնանա իր սեփական Sotalia ցեղից։ Որոշ ժամանակ սպիտակ դելֆինի տեղ են սխալմամբ ընդունել դելֆինի մեկ այլ տեսակ, որը բնակվում է նույն տարածաշրջանի ափամերձ ջրերում և գետաբերաններում, բայց այժմ այդ կենդանիները առանձնացված են sotalia guianensis (կոստերո, անգլ.՝ costero) առանձին տեսակում։ Կոստերոն անվանում են նաև վարդագույն դելֆին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ասվում է, որ սպիտակ դելֆինը արտաքնապես նման է աֆալինային: Սակայն սպիտակ դելֆինը սովորաբար ավելի փոքր է, այն հասնում է մինչև 150 սմ-ի: Այս դելֆինի մեջքը և կողերը բաց կապտավուն-մոխրագույն են: Որովայնը ավելի բաց է, հաճախ՝ վարդագույն։ Մեջքի լողակը սովորաբար թեթևակի կեռաձև է։ Ծնոտներից յուրաքանչյուրի վրա կա 26-36 զույգ ատամներ։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Sotalia fluviatilis տեսակ նկարագրվել է 1853 թվականին, իսկ նրա մոտ ազգակիցը՝ կաստերոն (Sotalia guianensis), 1864 թվականին։ Այս 2 տեսակները որոշ ժամանակ դիտարկվել են որպես ենթատեսակներ կամ մեկ տեսակի ծովային և քաղցրահամ ջրերում ապրող տարատեսակներից մեկը[2]։ Հետագայում նրանց մեջ գտել են էական ձևաբանական և գենետիկական տարբեություններ[3]։ Ներկայումս այս երկու տեսակների բաժանումը գիտականորեն հիմնավորված է, սակայն Բնության պահպանության միջազգային միությունը դեռևս դիտարկում է դրանք որպես 1՝Sotalia fluviatilis տեսակ[4]։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ դելֆինները հանդիպում են Ամազոնի հոսանքի գրեթե ողջ երկայնքով, ինչպես նաև նրա շատ վտակներում, այսինքն՝ Բրազիլիայի շրջանում, Պերուում, Կոլումբիայի հարավ-արևելքում և Էկվադորի արևելքում: Տուկուշների բազմաթիվ առանձնյակներ նկատվում են նաև ավելի հյուսիսում՝ Օրինոկո գետում, սակայն դեռևս պարզ չէ՝ այս դելֆինները որ տեսակին են պատկանում՝ թուքուշի թե կոստերո։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ դելֆինները ապրում են 10-15 առանձնյակներից կազմված ոչ մեծ հոտերով, միշտ լողում են հոծ խմբերով։ Դա ստիպում է ենթադրել, որ թուքուշների մոտ առկա է բարձր զարգացած հոտային վարքագիծ։ Այս դելֆինները ակտիվ են, սիրում են ջրից դուրս ցատկել, պտույտներ գործել, պոչով խփել ջրին։ Սակայն չեն սիրում մոտենալ նավակներին։

Կարող են որսալ այլ գետային դելֆինների հետ։ Սնվում են ձկների բազմաթիվ տեսակներով։ Ապրում են 35 տարի։

Տեսակի պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ շրջաններում սպիտակ դելֆինը համարվում է էնդեմիկ տեսակ։ Չնայած նրանց թվաքանակի ճշգրիտ հաշվարկներ դեռ չեն արվել, ակնհայտ է, որ այս կենդանիները բավականին շատ են։ Նրանց համար էական սպառնալիք են համարվում ձկնորսական ցանցերը։ Ամազոնի ավազանում նշվում են նաև մսի համար սպիտակ դելֆինի դիտավորյալ որսի դեպքեր։ Տեսակին սպառնացող վտանգներից է նաև աղտոտումը, մասնավորապես՝ սնդիկի միացություններով ջրի աղտոտումը, որն առաջանում է ոսկու հանքավայրերի մշակման հետևանքով։

Ոչ ազատ պայմաններում սպիտակ դելֆինը հաճախ հիվանդանում է և վատ է ընտելացվում։ Մի քանի առանձնյակներ անազատության մեջ պահվում էին Եվրոպայի ակվարիումներում, սակայն դրանցից վերջինը՝ Պակոն, սատկել է 2009 թվականին Մյունստերի կենդանաբանական այգում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ դելֆինները պատկերված են Ռիո դե Ժանեյրոյի զինանշանի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 116. — 10 000 экз.
  2. Borobia, M., S. Siciliano, L. Lodi, and W. Hoek. Distribution of the South American dolphin Sotalia fluviatilis (англ.) // Canadian Journal of Zoology : journal. — 1991. — Vol. 69, no. 4. — P. 1024—1039. — doi:10.1139/z91-148.
  3. Monteiro-Filho, E.L.D.A., L. Rabello-Monteiro, and S.F.D. Reis. Skull shape and size divergence in dolphins of the genus Sotalia: A morphometric tridimensional analysis (англ.) // Journal of Mammalogy (англ.)русск. : journal. — 2008. — Vol. 83. — P. 125—134. — doi:10.1644/1545-1542(2002)083<0125:SSASDI>2.0.CO;2.
  4. Sotalia fluviatilis (Gervais & Deville, 1853) (англ.). The IUCN Red List of Threatened Species. Дата обращения 25 мая 2013.